Յան Բանոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յան Բանոն
Kunihiko Ryo from acrofan.jpg
Բնօրինակ անուն양방언
Ծնվել էհունվարի 1, 1960(1960-01-01) (63 տարեկան)
Տոկիո, Տոկիո, Ճապոնիա
ԵրկիրFlag of South Korea.svg Հարավային Կորեա
Ժանրերքրոսովեր և New Age?
Մասնագիտությունկոմպոզիտոր, music arranger, ստեղնահար և երաժշտական պրոդյուսեր
ԳործիքներԴաշնամուր
ԿրթությունNippon Medical School?
ԱնդամակցությունSHAMBARA?
Կայքryokunihiko.com
Siot base.svg Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Յան Բանոն (հանգըլ՝ 양방언, հունվարի 1, 1960(1960-01-01), Տոկիո, Տոկիո, Ճապոնիա), հարավկորեացի կոմպոզիտոր, դաշնակահար և պրոդյուսեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յան Բանոնը ծնվել է Տոկիոյում՝ կորեացու ընտանիքում։ Նրա հայրը արմատներով Չեջու քաղաքից է եղել, իսկ մայրը Սինիջուից հյուսիսկորեական Պհենան-Պուկտո նահանգից։ Նրա հայրը տնօրինում էր հիվանդանոց, իսկ մայրը աշխատում էր նույն հիվանդանոցում ՝ դիետոլոգ։ Յան Բանոն սկսել է սովորել դաշնամուր նվագել 5 տարեկանից։ Նախնական և միջնակարգ կրթությունը ստացել է կորեական դպրոցում, իսկ հետո ընդունվել է ճապոնական ավագ դպրոց, որտեղ ծանոթացել է արտասահմանյան փոփ և ռոք երաժշտությամբ և սկսել է նվագել դպրոցական խմբում։ Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է բժշկական դպրոց, որտեղ նույնպես նվագել է տեղի խմբում, եղել է ստեղնահար (առաջին անգամ սկսել է նվագել սինթեզատորով)։ 1980-1995 թվականներին եղել է ձայնային ռեժիսոր իր խմբում, մասնակցելով մեծ թվով ձայնագրությունների և կենդանի համերգների։ 1985-1986 թվականներին նա աշխատել է Տոկիոյի համալսարանական հիվանդանոցներից մեկում, որպես պլաստիկ վիրաբույժ, բայց հետագայում վերադարձել է երաժշտական գործունեությանը, ստեղծելով ստեղծագործություններ ռոք, ջազ, դասական և ժողովրդական էթնիկական կորեական ժանրերում, հաճախ ստանալով լավ արձագանքներ քննադատների կողմից, այդ թվում նաև գունագեղ երաժշտություն կատարելու համար։

1996 թվականին Ճապոնիայում դուրս է եկել նրա առաջին սոլո ալբոմը՝ «Gate of Dreams»: Սկսած «Into The Light» ալբոմի թողարկումից, հետո նրա յոթ ալբոմների ձայնագրություններում ամեն անգամ մասնակցություն է ունեցել Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը, Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախումբը կամ այլ նվագախմբեր։ 2001 թվականին թողարկվել է նրա «Pan-O-Rama» ալբոմը, որում երգերը հնչում էին կորեական բարբառներից մեկով, այն ստացել է լավ արձագանքներ քննադատների կողմից։ 2002 թվականի ալբոմից «Frontier!» երգը ընդունվել է որպես պաշտոնական երաժշտական թեմա 2002 թվականի ասիական խաղերում։ Որպես ավելացում անմիջականորեն երգերին, ստեղծել են նաև երգեր ֆիլմերի, անիմացիաների և վիդեոխաղերի համար։ 2007 թվականին նա գրել է երաժշտություն «Beyond the Stars» ֆիլմի համար, իսկ 2014 թվականին գրել է երաժշտություն Սոչիի Ձմեռային Օլիմպիադայի հարավկորեական մասի համար։

Քանի որ նրա մայրը եղել է Հյուսիսային Կորեայից («չոսոնջոկ», այդպես են Ճապոնիայում անվանում Հյուսիսային Կորեայից ներգաղթածներին, ովքեր չունեն ճապոնական կամ հարավկորեական քաղաքացիություն), նա նույնպես եղել է «չոսոնջոկ», բայց 1999 թվականին նա ստացել է Կորեայի Հանրապետության քաղաքացիություն։

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Gate of Dreams (1996թ-ին Ճապոնիայում, 2002թ-ին Կորեայի Հանրապետությունում)
  • Wings of Mirage (1997)
  • Into The Light (1998թ-ին Ճապոնիայում, 2002թ-ին Կորեայի Հանրապետության)
  • Only Heaven Knows (1999)
  • Pan-O-Rama (2001)
  • Piano Sketch (2002)
  • Echoes (2004)
  • Timeless Story (2009)
  • Floating Circle (2011)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]