Յանոշ Ֆյուրստ
Յանոշ Ֆյուրստ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 8, 1935[1][2] Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[3] |
Երկիր | ![]() |
Մահացել է | հունվարի 3, 2007[4][1][2] (71 տարեկան) Փարիզ[3] |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դիրիժոր, Կոնցերտմայստեր, երաժշտության ուսուցիչ, համալսարանի պրոֆեսոր և կոմպոզիտոր |
Գործիքներ | ջութակ |
Աշխատավայր | Փարիզի կոնսերվատորիա |
Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա, Բրյուսելի թագավորական կոնսերվատորիա և Ֆերենց Լիստի երաժշտական ակադեմիա |
Յանոշ Ֆյուրստ (հունգ.՝ Fürst János, օգոստոսի 8, 1935[1][2], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[3] - հունվարի 3, 2007[4][1][2], Փարիզ[3]), Հունգարիայում ծնված դիրիժոր, ջութակահար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յանոշ Ֆյուրստը ծնվել է 1935 թվականին Բուդապեշտում։ Սովորել է Բուդապեշտի Ֆերենց Լիստի անվան երաժշտական ակադեմիայում։ 1956 թվականին Ռուսաստանի Հունգարիա ներխուժումից հետո ուսումը շարունակել է Բրյուսելի կոնսերվատորիայում։ Հաճախել է Փարիզի կոնսերվատորիա, արժանացել Առաջին մրցանակի։ 1958 թվականին աշխատանքի է անցել Éireann ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբում և ղեկավարել այն[5]։
1963 թվականին Ֆյուրստը հիմնադրել է Իռլանդական կամերային նվագախումը և սկսել դիրիժորի կարիերա։ 1966 թվականին հիմնադրել է Օլսթերի նվագախումբը և դարձել դրա կոնցերտմայստերը, 1971 թվականին՝ դիրիժորի օգնական[6]։
1974-1977 թվականներին եղել է Մալմյո քաղաքի նվագախմբի գլխավոր դիրիժոր և երաժշտական տնօրեն, 1980-1983 թվականներին՝ Օլբորգի, 1990-1994 թվականներին ՝ Դուբլինի, Վինտերտուրի և Հելսինկիի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժոր։
1981-1990 թվականներին Ֆյուրստը եղել է Մարսելի օպերայի տնօրենը[5]։ Հաճախակի է հյուրընկալել Անգլիայի ազգային օպերային, Շոտլանդիայի օպերային և Ստոկհոլմի թագավորական օպերային թատրոններին։ 1978 թվականին եղել է Պիտեր Մաքսվել Դեյվիսի Սալոմեի պրեմիերայի դիրիժորը։ Բամբերգի սիմֆոնիկ նվագախմբի հետ բազմաթիվ ձայնագրություններ է կատարել Vox Records-ի համար, այդ թվում 1970-ական թվականների կեսերին թողարկված Չայկովսկու հազվադեպ հնչած երաժշտություններից. ձայնագրությունների մի մասը վերաթողարկվել է խտասկավառակի տեսքով։
Ֆյուրստը հայտնի է եղել որպես լավ մանկավարժ։ Փարիզի կոնսերվատորիայում սովորող նրա ուսանողները հաղթել են հեղինակավոր մրցույթներում։ Նա աշխատել է երիտասարդական նվագախմբերի, այդ թվում Մեծ Բրիտանիայի ազգային երիտասարդական նվագախմբի հետ։ Ավելի ուշ նրան հրավիրել են ղեկավարելու Լոնդոնի թագավորական երաժշտական քոլեջի նվագախումբը, սակայն կյանքն ընդհատվել է և չի զբաղեցրել այդ պաշտոնը։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆյուրստը մահացել է քաղցկեղից 2007 թվականին Փարիզում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #135497345 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 Barry Millington (2007-02-06)։ «Obituary: Janos Furst»։ The Guardian։ Վերցված է 2009-02-10
- ↑ «Obituaries: János Fürst, conductor»։ Gramophone։ 2007։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 27, 2007-ին։ Վերցված է 2007-01-17
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Յանոշ Ֆյուրստի կենսագրությունը Archived 2006-08-14 at the Wayback Machine.
|