Յանոշ Վայդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յանոշ Վայդա
Ծնվել էմայիսի 7, 1827(1827-05-07)[1]
ԾննդավայրՊեշտ, Պեշտ, Հունգարիա[1]
Վախճանվել էհունվարի 17, 1897(1897-01-17)[2] (69 տարեկան)
Վախճանի վայրԲուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[3]
ԳերեզմանՖիումեի փողոցի գերեզմանոց
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուհունգարերեն
Քաղաքացիություն Հունգարիա
ԱնդամակցությունԿիշֆալուդիի միություն
ԱմուսինQ124736935?
Изображение автографа
 János Vajda Վիքիպահեստում

Յանոշ Վայդա (հունգարերեն՝ Vajda János, մայիսի 7, 1827(1827-05-07)[1], Պեշտ, Պեշտ, Հունգարիա[1] - հունվարի 17, 1897(1897-01-17)[2], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[3]), հունգարացի բանաստեղծ, արձակագիր, ժուռնալիստ։ Առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1844 թվականին, Életképek պարբերականում[4]։ Եղել է Կիշֆալուդի ընկերության անդամներից[5], ընկերություն, որը 19-20-րդ դարերում մեծապես նպաստել է հունգար գրողների ստեղծագործությունների հրատարակման գործին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել ու մեծացել է անտառապահի ընտանիքում։ Գիմնազիան ավարտելուց հետո անցել է պետական ծառայության, բացի այդ՝ իր ուժերը փորձել է դերասանության, մանկավարժության ասպարեզներում, հոդվածներ է գրել քաղաքատնտեսական, գյուղատնտեսական թեմաներով։ 1844 թվականից սկսել է լրջորեն զբաղվել գրական աշխատանքով. հիմնականում բանաստեղծություններ է գրել։ Ակտիվորեն մասնակցել է «Մարտյան երիտասարդություն» հասարակական-գրական շարժմանը, որի առաջնորդը անվանի բանաստեղծ Շանդոր Պետեֆին էր։ Հունգարիայում բռնկված հեղափոխության օրերին (1848-1849 թթ.) զենքը ձեռքին՝ ընդգրկվել է հեղափոխական պայքարում։ Ապստամբության ճնշվելուց հետո, որպես պատիժ, նրան հարկադրել են իբրև շարքային զինվոր ծառայել ավստրիական բանակում։ Ավարտելով ծառայությունը՝ 1853 թվականից վերջնականապես նվիրվել է գրական աշխատանքին։ Վերջին տարիներին գրած չափածո ստեղծագործություններում գերակայում է իրապաշտական ոգին՝ համեմված թունդ հոռետեսությամբ։

Վախճանվել է կյանքի 70-րդ տարում, հուղարկավորվել Բուդապեշտի «Կերեպեշի» գերեզմանատանը։

Երկերի ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արքայազն Բելան» (պատմվածք) / Bèlakiràlyfi (1854)
  • «Բանաստեղծություններ» / Költemènyek (1856)
  • «Նոր երգեր» / Ujdalok (1858)
  • «Փոթորկի արձագանքները» / Viharhangok (1860)
  • «Մանր բանաստեղծություններ» / Kisebb Költemènyek (1872)
  • «Ալֆրեդի սիրավեպը» (պատմվածք) / Alfred regénye (1875)
  • «Գիսաստղը» (բանաստեղծություն)/ Az üstökös (1882)
  • «Մենակություն» (բանաստեղծություն)/ Magãny (1883)
  • «Իլդիկո» (ողբերգություն)/ Ildiko
  • «Թխկին» (չափածո հեքիաթ) / Jàvorta
  • «Հանդիպումներ» (ակնարկներ)/ Találkozások

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Összes művei. — Bdpst, 1940.
  • Összes versei. — Bdpst, 1955.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Малая советская энциклопедия / Гл. ред. Б. А. Введенский. (Третье издание), Т. 2 — М.: Большая советская энциклопедия, 1960. — с. 103
  • Komlós A., Vajda János. — Bdpst, 1956.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Wurzbach D. C. v. Vajda, Johann (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 49. — S. 204.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 PIM identifier
  4. «Babel Web Anthology :: The page of Vajda János, English biography». babelmatrix.org. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
  5. Szinnyei, József: Magyar írók élete és munkái XIV. (Telgárti–Zsutai). Budapest. Hornyánszky. 1914.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանոշ Վայդա» հոդվածին։