Յանոշ Իրինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յանոշ Իրինի
հունգ.՝ Irinyi János
Irinyi janos.jpg
Ծնվել էմայիսի 17, 1817(1817-05-17)[1]
Albiș, Buduslău, Bihor County, Ռումինիա
Մահացել էդեկտեմբերի 17, 1895(1895-12-17)[1] (78 տարեկանում)
Vértes, Հունգարիա
ՔաղաքացիությունFlag of Hungary.svg Հունգարիա
Մասնագիտությունքիմիկոս, գյուտարար և ճարտարագետ
Գործունեության ոլորտքիմիա
Ալմա մատերՎիեննայի տեխնիկական համալսարան
János Irinyi Վիքիպահեստում

Յանոշ Իրինի (հունգ.՝ Irinyi János, 17 մայիսի, 1817, Նադլետա - 17 դեկտեմբերի, 1895, Վերտեշ), հունգարացի քիմիկոս, ով հայտնաբերել է անվտանգ լուցկին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յանոշ Իրինին ծնվել է 1817 թվականի մայիսի 17-ին Նադլետայում՝ հայտնի գյուղատնտեսի ընտանիքում։ Հոր պնդմամբ ընդունվել է Դեբրեցենի համալսարանի իրաաբանկան ֆակուլտետ, սակայն հետագայում մեկնել է Վիեննա՝ ուսումը շարունակելու Վիեննայի ճարտարագիտական ինստիտուտում. այստեղ նա քիմիա է սովորել Պաուլ Մայսների մոտ, ով եղել է ֆոսֆորային լուցկու հայտնագործողը (1836)։ Պարապմունքներից մեկի ժամանակ Յանոշ Իրինին ականատես է եղել այն բանին, թե ինչպես է Պաուլ Մայսները փորձում ծծմբի փոշով շփման միջոցով այրել կապարի հիպերօքսիդը, սակայն դա նրան չի հաջողվել։

Յանոշ Իրինին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆոսֆորային լուցկին շփման պատճառով շատ հաճախ ինքնաբռնկվում էր, վառվում էր աղմուկով և առաջացնում էր մեծ բոց, որ հաճախ այրում էր մարդու երեսն ու ձեռքերը, որոշում է, որ լուցկու գլխիկը կարելի է ծածկել կապարի օքսիդով, որպեսզի ինքնաբռնկում տեղի չունենա[2]: Այդպես ստեղծվել է ժամանակակից անվտանգ լուցկին, որ այրվում է առանց աղմուկի և պայթյուն չի առաջացնում։ Այդպիսի լուցկիների արտադրության իրավունքը Յանոշ Իրինին 60 պյոնգեով վաճառել է առևտրական Իշտվան Ռոմերին։ Վերջինս հարստացել է լուցկու արտադրության շնորհիվ և իր վաստակած միջոցների մի մասը տվել Յանոշ Իրինիին։ 1838 թվականին Յանոշ Իրինին մեկնել է սովորելու Բեռլինի Հոհենհեյմի համալսարանում՝ ուսման համար վճարելով Իշտվան Ռոմերիից ստացած գումարով։ Յանոշ Իրինին հրատարակել է քիմիայի տեսությանը նվիրված գիրք, որում առանձին ուշադրություն է դարձրել թթուներին։

1839 թվականին Յանոշ Իրինին վերադարձել է Բուդապեշտ, որտեղ պայքարել է Ճարտարագիտական համալսարանի քիմիայի ամբիոնի վարիչ դառնալու համար, սակայն այդ պաշտոնն ստանալ նրան չի հաջողվել։ Դրանից հետո նա սկսել է զբաղվել լուցկու արտադրությամբ և գրել է տարբեր հոդվածներ՝ նվիրված քիմիայի տեսությանը (իր հոդվածներից մեկում Յանոշ Իրինին առաջարկել է թթվայնության բարձր աստիճան ունեցող հողի որակը բարձրացնել կավիճ ավելացնելու միջոցով)։ Բիզնեսի բնագավառում, սակայն, Յանոշ Իրինին հաջողության հասնել չի կարողանում. չնայած նրան, որ Պեշտում գտնվող նրա գործարանն օրական արտադրում էր մինչև կես միլիոն լուցկի, մրցակցության պայմաններում հաղթում է Իշտվան Ռոմերը, ով ձգտում էր ազատվել մրցակիցներից։

1848 թվականին Յանոշ Իրինին աջակցել է Հունգարական ապստամբության մասնակիցներին ի դեմս Լայոշ Կոշուտի։ Յանոշ Իրինին սկսել է արտադրել վառոդ ու արկեր ապստամբների թբդանոթների համար։ Ապստամբության ճնշումից հետո Յանոշ Իրինին ձերբակալվել է ու բանտ նետվել։ 1850 թվականին նա արդարացվել է, սկսել է զբաղվել գյուղատնտեսությամբ, այնուհետև աշխատել է որպես հաշվապահ և ալրաղացի տնօրեն։ Մինչև իր կյանքի վերջը Յանոշ Իրինին պաշտպանել է Ավստրո-Հունգարական կայսրությունում բնակվող հունգարացիների իրավունքները։

Յանոշ Իրինին մահացել է 1895 թվականի դեկտեմբերի 17-ին Վերտեշում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://mek.oszk.hu/00300/00355/html/ABC06707/06807.htm
  2. Edmund Jensch: Der Erfinder der Phosphor-Reibzündhölzchen. In: Zeitschrift für angewandte Chemie 1894, Heft 9, S. 268 - 269

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Irinyi János // Österreichisches Biographisches Lexikon 1815–1950 (ÖBL). — Wien: Verlag der Österreichischen Akademie der Wissenschaften, 1965. — Band 3, S. 41 f.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]