Յանա Չերվենկովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յանա Չերվենկովա
Ծնվել էհունվարի 18, 1939(1939-01-18)[1][2] (85 տարեկան)
ԾննդավայրՊրահա, Չեխոսլովակիա[1][2]
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն Չեխիա
ԿրթությունՊրահայի Կարլի համալսարան
Պարգևներ

Յանա Չերվենկովա (չեխ․՝ Jana Červenková, հունվարի 18, 1939(1939-01-18)[1][2], Պրահա, Չեխոսլովակիա[1][2]), չեխ արձակագիր, հրապարակախոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յանա Չերվենկովան ծնվել է 1939 թվականին Պրահայում։ Ավագ դպրոցում սովորել է ռուսերեն և անգլերեն (1953-1956)։ 1956 թվականից պատմություն է ուսումնասիրել Պրահայի Կարլի համալսարանի մանկավարժական մասնաճյուղում։ 1960-1961 թվականներին որպես ուսուցիչ աշխատել է Պլանայում, 1961-1962 թվականներին՝ Պրահայում։ 1990 թվականից հետո աշխատել է որպե խմբագիր, 1993-2006 թվականներին եղել է Չեխիայի Պեն ակումբի բանտարկյալ գրողների կոմիտեի նախագահ[3]։ Յանա Չերվենկովան աշխատում է «Post Bellum» (Ետպատերազմյան շրջան) ընկերությունում, որտեղ հավաքում է այն տարեց մարդկանց պատմությունները, ովքեր վերապրել են պատերազմը, կոմունիստական ժամանակաշրջանում անցել դժվարությունների միջով, եղել են համակենտրոնացման ճամբարներում, թաքնված հրեաներ են, կամ ընդհատակում ապրած մարդիկ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չերվենկովայի գրքերից մի քանիսը թարգմանվել են սլովակերեն, գերմաներեն և հոլանդերեն։ Սկզբնական շրջանում ստեղծագործել է պատանիների համար։ Խորհրդային ժամանակաշրջանում, երբ Յանան չէր կարող դասավանդել, նա շարունակում էր գրել՝ չնայած ուժեղ գրաքննությանը։ Այդ տարիների նրա գրքերը մեծահասակների և ազատության մասին էին։ 1989 թվականի հեղափոխությունից հետո Յանա Չերվենկովան ազատորեն տպագրել է իր գրքերը։ Իր ստեղծագործություններում Յանան անդրադառնում է մեծահասակների սիրո պատմության, ինչպես նաև կոմունիզմի տարիների սահմանագծում ապրելու մասին։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1969 - Čtyřlístek pro štěstí
  • 1976 - My dva doma
  • 1978 - Krok přes práh
  • 1981 - Semestr života
  • 1989 - Věno pro Ivettu Márovou
  • 1993 - Jak vypadá nic
  • 1998 - Kurs potápění
  • 2004 - Pozdní láska

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թոմ Սթոփարդ մրցանակ (շնորհել է Charta 77 հիմնադրամը) «Սուզվելու դասընթաց (Սուզվել անցյալ)» գրքի համար

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրական տապան 2015, ԱՕԿՍ, Երևան, 2016, ISBN 978-9939-1-0432-4
  • Recenze: Semestr života: J. Lukeš, Práce 13. 1. 1982․
  • J. Polák + Z. Heřman, ZM 1982, s. 397․
  • Jak vypadá nic: M. Petříček, LitN 1994, č. 29․
  • P. Švanda, LD 27. 6. 1994․
  • Kurs potápění: A. Haman, Tvar 1998, č. 20․
  • J. Lukeš, Týden 1998, č. 43; P. Švanda, Rovnost 2. 10. 1998․
  • Pozdní láska: J. Šiklová, Mosty 2004, č. 17․
  • A. Šporková, Tvar 2004, č. 13; A. Haman, LidN 27. 5. 2004.
  • Rozhovory: P. Nový, MF 20. 9. 1983․
  • I. Zítková, NK 1998, č. 45․
  • O. Vašková, Knižní novinky 2005, č. 17.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]