Յանա Բուրչեսկա
Յանա Բուրչեսկա | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | մակեդոներեն՝ Јана Бурческа |
Ծնվել է | հուլիսի 6, 1993[1] (30 տարեկան) Սկոպյե, Մակեդոնիայի Հանրապետություն |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Կայք | janaburcheska.mk |
![]() |
Յանա Բուրչեսկա (մակեդոներեն՝ Јана Бурческа, հուլիսի 6, 1993[1], Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա), մակեդոնացի երգչուհի, ով «Dance Alone» երգով ներկայացրել է Մակեդոնիայի Հանրապետությունը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում տեղի ունեցած Եվրատեսիլ 2017 երգի մրցույթում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յանա Բուրչեսկան ծնվել է 1993 թվականի հուլիսի 6-ին Մակեդոնիայի Հանրապետության մայրաքաղաք Սկոպյեում։ Երաժշտությամբ զբաղվել է մանուկ հասակից։
Յանան 2011 թվականին մասնակցել է մակեդոնական հանրահայտ «Macedonian Idol» մրցույթին, որտեղ զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը։ 2016 թվականի նոյեմբերի 21-ին Մակեդոնական ռադիո հեռուստատեսությունը հայտարարել է, որ երգչուհին ներկայացնելու է իր երկիրը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում տեղի ունենալիք Եվրատեսիլ համաեվրոպական երգի մրցույթում։
Յանա Բուրչեսկան իր «Dance Alone» երգով մայիսի 11-ին մասնակցել է մրցույթի առաջին կիսաեզրափակչին, սակայն չի կարողացել անցնել եզրափակիչ փուլ։ Արդյունքում երաժիշտը 69 միավորով զբաղեցրել է 15-րդ տեղը։ Եվրատեսիլի հեռարձակման ժամանակ՝ մինչ Յանայի կատարումը, հայտի դարձավ այն, որ նա հղի է[2]։ Ավելի ուշ Յանայի ընկերը՝ Ալեքսանդրը, վերջինիս ամուսնության առաջարկություն արեց, որն էլ ընդունվեց երգչուհու կողմից։
Այս լուրը լայն տարածում է գտել արտասահմանյան լրատվամիջոցների շրջանում և մի քանիսի կողմից որակվել է, որպես «շոուի գողություն»[3][4][5]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Տարի | Չարթ | Ալբոմ |
---|---|---|---|
ՄԿԴ
| |||
"Dance Alone" | 2017 | 8 | Առանց ալբոմ սինգլ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://esckaz.com/2017/mac.htm
- ↑ Houghton Rianne (մայիսի 11, 2017)։ «Macedonian Eurovision hopeful reveals her pregnancy during tonight's semi-final – AND gets engaged too»։ Digital Spy։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 13, 2017-ին։ Վերցված է մայիսի 13, 2017
- ↑ Johnson Alex (մայիսի 11, 2017)։ «Eurovision 2017: Live Marriage Proposal Steals the Show From Saturdays Finalists»։ NBCNews.com։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 13, 2017-ին։ Վերցված է մայիսի 13, 2017
- ↑ Birney Karen (մայիսի 12, 2017)։ «Dramatic Eurovision proposal steals the show»։ Irish Independent։ independent.ie։ Վերցված է մայիսի 13, 2017
- ↑ «Eurovision 2017: Live marriage proposal surprises audiences»։ BBC News Online։ մայիսի 12, 2017։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 13, 2017-ին։ Վերցված է մայիսի 13, 2017
- ↑ «Macedonian Airplay Chart»։ Radio Monitor։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 14, 2017-ին
|