Յակունչիկովայի առանձնատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տեսարժանություն

Walcot prechistensky 10.jpg

Մարիա Ֆեոդորովնա Յակունչիկովայի առանձնատուն (ռուս.՝ Особняк М. Ф. Якунчиковой, մոսկովյան առևտրա-շինարարական ընկերության առանձնատուն), մոդեռն ոճով բնակելի շենք Մոսկվայում, որը կառուցվել է 1899-1900 թվականներին` Մոսկվայի առևտրա-շինարարական բաժնետիրական ընկերության կողմից, ճարտարապետ Ուիլյամ Վալքոթի նախագծով, հանդիսանում է մոսկովյան մոդեռնի առանցքային հուշարձաններից մեկը[1]։ Ընդգրկված է դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալենտին Սերով, Մարիա Ֆեոդորովնա Յակունչիկովայի դիմանկարը (1888)

Նախկինում այս վայրում գտնվել է իշխան Իվան Գագարինի քաղաքային մեծ դաստակերտը, որն այրվել է 1812 թվականին բռնկված հրդեհի ժամանակ և հետագայում բաժանվել ութ կալվածքների։ Այն վայրը, որտեղ գտնվում է ժամանակակից առանձնատունը, ձեռք է բերել բրիգադիր Ն. Մուխանովը 1816 թվականին, ով դիմացի դաստակերտի սեփականատերն էր և այստեղ կառուցել է իր տնտեսական բակը փայտե շինություններով։ 1820 թվականին կալվածքն անցել է նրա եղբորը՝ գլխավոր ախոռապետ Ս. Մուխանովին։ 1850-ականներին կալվածքի տարածքում բնակվել է հայտնի վիրաբույժ Ֆեոդոր Ինոզեմցևը։ Հետագայում կալվածքը մի քանի անգամ փոխել է սեփականատերերին և 19-րդ դարի վերջին այն խարխլվել է[3][4][5]։

1899 թվականի ամռանը դաստակերտը կառուցապատման նպատակով ձեռք է բերել Յակով Ռեկին պատկանող Մոսկվայի առևտրի և շինարարության բաժնետիրական ընկերությունը, և տարածքը բաժանել է երեք մասի` ներկայիս Պրեչիստենսկի նրբանցքի վրա գտնվող թիվ 6, 8 և 10 տներ։ Յակով Ռեկն իր առջև նպատակ է դրել կառուցապատել քաղաքը «նորաոճ տներով, որոնք ունենալով արևմտյան Եվրոպայի քաղաքային կառույցների տեխնիկական հարմարությունները, միևնույն ժամանակ պետք է պահպանեին Մոսկվայի ազգային կոլորիտը»[6]։ Նույն թվականին ճարտարապետ Ուիլյամ Վալքոթը Ընկերության պատվերով ավարտել է առանձնատան (թիվ 10) կառուցման նախագիծը։ Շենքի շինարարությունը սկսվել է 1899 թվականի հոկտեմբերին և ավարտվել 1900 թվականի ամռանը, շինարարության ընթացքում առանձնատան նախնական նախագիծը զգալի փոփոխությունների է ենթարկվել[3][7][8]։ Ավելի ուշ Ընկերության հարակից տարածքում կառուցվել են Կ. Ա. Գուտհեյլի (No 8, 1902-1903, ճարտ. Վ. Ֆ. Վալկոտ) և Ն. Ի. Մինդովսկու (1906, թիվ 6, ճարտարապետ` Նիկիտա Լազարև) առանձնատները[8]։

Շինարարության ավարտից անմիջապես հետո տունը վաճառվել է Մարիա Յակունչիկովային։ Մարիա Ֆեոդորովնան սերում էր Մամոնտովների վաճառականական տոհմից, հայտնի ձեռնարկատեր և բարերար Սավվա Մամոնտովի զարմուհին էր։ Նրա ամուսինը վաճառական Վասիլի Յակունչիկովի ավագ որդին ու ժառանգն էր, ով ղեկավարում էր թղթի մանուֆակտուրան Նարո-Ֆոմինսկում, աղյուսի գործարանները, Մոսկվայի Պետրովսկու առևտրական ընկերության օբյեկտները։ Ինքը՝ Մարիա Ֆեոդորովնան, սիրում էր կիրառական արվեստը։ 1890 թվականին Սավվա Մամոնտովի կնոջ հետ միասին նա բացեց «Ռուսական ապրանքների խանութը» Պետրովկայի վրա, որտեղ նրանք ընդունում էին գեղարվեստի իրերի և տնայնագործական և գեղարվեստի իրերի պատրաստման պատվերներ։ 1908 թվականից Յակունչիկովան հորեղբոր Աբրամցևոյի կալվածքում ղեկավարում էր ատաղձագործության և ասեղնագործության արհեստանոցները[9]։

1907 թվականին ճարտարապետ Միխայիլ Բուգրովսկու նախագծով ավելացվել է առանձնատանը կից մուտքի տարածքը` մասամբ կրկնելով շենքի ձևը։ 1900 թվականին Վալկոտի կողմից նախապես նախագծված բակի հետնամասի ծառայողական մասնաշենքը չի կառուցվել, այն կառուցվել է 1911 թվականին՝ ճարտարապետության տեխնիկ Անդրեյ Խոմկոյի նախագծով[3][10]։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո առանձնատունը պետականացվեց։ Շենքում տեղակայված էին Կոմերիտմիության Խամովնիչեսկի շրջկոմը, Ֆրունզենսկի շրջանի «Կոմերիտմիության տունը», Ն. Կ. Կրուպսկայայի անվան գրադարանը (ըստ այլ աղբյուրների՝ Ն. Կ. Օստրովսկու անվան գրադարան[11]), հետագայում առանձնատունը զբաղեցվեց Զաիրի դեսպանության կողմից[12][5]։

Ճարտարապետություն և ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքն ազատորեն տեղակայված է նրբանցքի կարմիր գծից ներս։ Առանձնատան ծավալա-տարածական կոմպոզիցիան բաղկացած է զուգահեռանիստի շուրջը խմբավորված մաքուր ուղղանկյուն ձևերից, որոնք լրացված են խիստ ձգված տանիքի քիվերով և զարդարված է մեծ պատուհանաեզրերով, առանձնացված նուրբ ապակեկալներով և երկաթակուռ թեթև զարդերով։ Շենքի արտաքին պատերը երեսպատված են ավազագույն փայլատ կերամիկական սալիկներով։ Պատուհանների միջատախտակները զարդարված են «Աբրամցևո»-ի արվեստի և խեցեգործական իրերի գործարանի նկարազարդ մայոլիկաներով, որոնք, պատրաստվել են Միխայիլ Վրուբելի էսքիզներով[13]։ Հավանաբար, հարդարման սալիկները նախագծվել և պատրաստվել են հատուկ այս տան համար, քանի որ դրանք այլ շենքերում չեն հայտնաբերվել[14]։

Առաջին հարկում գտնվող ընդարձակ տարածքների կոմպոզիցիայի կենտրոնը սեփականատիրոջ աշխատասենյակի ընդունարանն է, որը լայն բացվածքով տանում է դեպի կենտրոնական սրահ և սանդուղքով երկրորդ հարկ։ Առանձնատան ճակատային մասում նախասրահը լուսավորվում է պատի մեջ ընկղմված սեղանակերպ բազմանկյուն կարկառամասի միջոցով, իսկ տանիքը երկրորդ հարկում ծառայել է որպես տանտիրուհու զարդասենյակի պատշգամբ։ Առաջին երկու հարկերի տարածքները հետևի սանդուղքով կապված էր կիսանկուղային և միջնահարկի հետ։ Առանձնատան փոքր եզրագծի և կողային ցանկապատի միջև կար սանդղափուլ, որտեղից կարելի էր մուտք գործել ճաշասենյակ, որի պատուհանները նայում էին շենքի հետևի ճակատին[15][16]։ Դարպասի քանդակային վերջավորությունները կանացի գլուխների տեսքով վնասվել են խորհրդային տարիներին, սակայն հետագայում վերականգնվել են[8]։

Արվեստագիտության դոկտոր Մարիա Նաշչոկինայի կարծիքով շինությունը համատեղում է անգլո-շոտլանդական մոդեռնի և ֆրանկո-բելգիական Ար-Նուվոյի հատկանիշները։ Միևնույն ժամանակ, Վալկոտին հաջողվեց ստեղծել առանձնատան յուրօրինակ և ամբողջական ճարտարապետական համալիր, ինչն էլ նրան դարձրեց ոճի մոսկովյան տարբերակի նորարարներից մեկը[17]։ Վալկոտի կողմից օգտագործված ծավալային-տարածական կոմպոզիցիան և դեկորատիվ հարդարման տեխնիկան հետագայում օգտագործվել են այլ ճարտարապետների կողմից մոդեռն ոճով շենքեր կառուցելիս։ Մասնավորապես, առանձնատունը ընդօրինակման առարկա է դարձել է Ալեքսանդր Գալեցկու, Գուստավ Գելրիխի և Անատոլի Օստրոգրադսկու անհատական նախագծերում և շենքերում[18][8][19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Нащокина, 2011, էջ 398
  2. «Объекты культурного наследия»։ Москомнаследие։ Վերցված է 2013-11-29 
  3. 3,0 3,1 3,2 Памятники архитектуры Москвы, 1990, էջ 84
  4. Романюк, 1988, էջ 175
  5. 5,0 5,1 Ирина Мак (2007-04-23)։ «Живые в Мертвом переулке»։ Известия։ Վերցված է 2013-11-29 
  6. Рекк Яков Андреевич // Москва. Энциклопедический справочник. — М.: Большая Российская Энциклопедия. — 1992.
  7. Нащокина, 2011, էջ 394
  8. 8,0 8,1 8,2 8,3 Москва: Архитектурный путеводитель / И. Л. Бусева-Давыдова, М. В. Нащокина, М. И. Астафьева-Длугач. — М.: Стройиздат, 1997. — С. 316. — 512 с. — ISBN 5-274-01624-3
  9. Северюхин Д. Я. (2012)։ «Якунчикова (урожд. Мамонтова) Мария Федоровна»։ Искусство и архитектура Русского Зарубежья։ Վերցված է 2013-11-29 
  10. Зодчие Москвы времени эклектики, модерна и неоклассицизма (1830-е — 1917 годы): илл. биогр. словарь / Гос. науч.-исслед. музей архитектуры им. А. В. Щусева и др. — М.: КРАБиК, 1998. — С. 254. — 25-26 с. — ISBN 5-900395-17-0
  11. Москва в планах. Справочник-путеводитель. — М.: Мосрекламсправиздат, 1929. — С. 75. — 280 с. — 8000 экз.
  12. Романюк, 1988, էջ 176
  13. Нащокина, 2011, էջ 112
  14. Нащокина, 2014, էջ 190
  15. Нащокина, 2011, էջ 395—397
  16. Памятники архитектуры Москвы, 1990, էջ 85
  17. Нащокина, 2011, էջ 396—397
  18. Нащокина, 2011, էջ 399
  19. Нащокина М. В. Наедине с музой архитектурной истории. — М.: Улей, 2008. — С. 282. — 688 с. — 900 экз. — ISBN 978-5-91529-002-9

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Нащокина, М. В. Московский модерн. — 3-е, пересм., испр. и доп.. — СПб.: Коло, 2011. — С. 392—398. — 792 с. : [32 с. цв. ил.] с. — 1 250 экз. — ISBN 978-5-901841-65-5
  • Земляной город / Макаревич Г. В., Аренкова Ю. И., Домшлак М. И., Мехова Г. И., Розентуллер П. Б., Трубецкая Е. В.. — М.: Искусство, 1990. — С. 84—85. — 352 с. — (Памятники архитектуры Москвы). — 50 000 экз. — ISBN 5-210-00253-5
  • Нащокина, М. В. Московская архитектурная керамика. Конец XIX — начало XX века. — М.: Прогресс-Традиция, 2014. — С. 392—398. — 560 с. — ISBN 978-5-89826-434-5
  • Романюк, С. К. Из истории московских переулков. — М.: Московский рабочий, 1988. — 304 с. — ISBN 5-239-00018-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]