Յակիսոբա

Սոսու-յակիսոբա (ճապ. ソース焼きそば со:су յակիսոբա) կամ յակիսոբա (ճապ. 焼きそば) «տապակած արիշտա սոուսի մեջ», ճապոնական խոհանոցի ուտեստ, Չինաստանից փոխառվել է XX դարի սկզբին[1]։ Յակիսոբայի նախատիպը հանդիսանում է չաոմյանը։
Չնայած սոբան հնդկաձավարով արիշտա է, յակիսոբուն պատրաստում են ձվով և ցորենի արիշտայով՝ տյուկա-սոբա (ճապ. 中華そば, չինական արիշտա, տես՝ ռամեն)[2]։ Նրա վրա լցնում են ճապոնական վուստերական սոուս։
Յակիսոբի պատրաստելու համար արիշտան տապակում են սոուսի մեջ խոզի, հավի կամ տավարի մսի մանր կտորների, չինական կաղամբի և (կամ) գազարի հետ։ Մատուցում են բենի-սյոգայի, կացուոբուսի, աոնորիի կամ մայոնեզի հետ։
Այս ուտեստը կարող է լինել ինչպես հիմնական, այնպես էլ հանդիսանալ որպես խավարտ, ինչպես նաև կարող է լինել սենդվիչների միջուկ։ Յակիսոբուն կարելի է գնել խանութներում, այն մատուցում են մացուրիի՝ ճապոնական սինտոիզմ կրոնական ծեսի ժամանակ։
Երբեմն որպես արիշտա օգտագործում են ուդոն (արիշտայի տեսակ), այդ դեպքում ուտեստը կոչվում է «յակիուդոն»։ Այս տեսակի արիշտան հայտնագործվել է Կիտակյուսյուում։
Օկինավայում յակիսոբույի մեջ ավելացնում են նրբերշիկներ, խոզապուխտ, հավի կամ խոզի միս։ Հիրոսիմայում յակիսոբուն տապակում են օկոնոմիյակիի մեջ[3]։
Արագ պատրաստվող յակիսոբա[խմբագրել | խմբագրել կոդը]
Արագ պատրաստման յակիսոբան վաճառում են սուպերմարկետներում, ուտելուց առաջ նրա վրա պարզապես պետք է լցնել եռացրած ջուր։
Sapporo Ichiban կազմակերպությունն արտադրում է արագ պատրաստող յակիսոբիի տարատեսակներ, որոնք պարունակում են նաև չորացրած ջրիմուռներ և սոուսով փաթեթ։ Արիշտայի վրա լցնում են եռացրած ջուր, տապակում են սոուսով, կաղամբով և մսով, դրանից հետո մատուցում են վրան ջրիմուռներ ավելացված տեսքով։ Maruchan ընկերության արտադրության մեկ այլ տարատեսակում, բացի արիշտայից կա նաև երգիպտացորեն, սոխ և կաղամբ։
Գերմանիայի Nissin Foods կազմակերպությունում յակիսոբուն վաճառում են «Yakisoba Deluxe» ապրանքանիշով։ Պատրաստվում է նաև թավայի մեջ ջուր ավելացնելու միջոցով, որտեղ տապակվում է արիշտան, իսկ հետո վրան լցնում են չորացրած բանջարեղեններ, ավելացնում են սոուս ու շոգեխաշում։
«UFO» արիշտան (ճապ. 日清焼そ (ばU.F.O. նիսսին յակիսոբա UFO)) պատրաստվում է այլ կերպ. անհրաժեշտ է տարայի մեջ անմիջապես ջուր լցնել, փաթեթավորման փականը բացել այն կողմից, որտեղ գտնվում են բանջարաղենհը և սոուսը, իսկ պատրաստելուց հետո ժապավենը բացում են մյուս կողմից, որի տակ գտնվում է ծակոտկեն թուղթ, որը թույլ է տալիս ջրին ցամաքել։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Յոկոտե-յակիսոբա ակիտայի մեջ
-
Հիրոսիմայան յակիսոբա օկոնոմիյակիում
-
Բացօթյա վրան, որտեղ վաճառում են յակիսոբա
-
Յակիսոբա
-
«Յակիսոբա-պան», հաց յակիսոբայի հետ
-
Օկինավյա յակիսոբա լոբու ծիլերով
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 焼きそばの歴史
- ↑ «Յակոբան Օսկոֆորդ բառարանում»։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-06-ին։ Վերցված է 2021-08-04
- ↑ お料理レシピ 広島お好み焼き オタフクソース