Յալթայի կենդանաբանական այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յալթայի կենդանաբանական այգի
Yalta zoo mountains panoramic view.jpg
Տեսակ կենդանաբանական այգի
Տեղագրություն Յալթա
Հիմնադրված նոյեմբերի 1, 1995
Տնօրեն Օլեգ Զուբկով
Տարածք 3 հեկտար
Կայք yaltazoo.org
Կոորդինատներ: 44°29′40.000000098398″ հս․ լ. 34°7′6.000000098794″ ավ. ե. / 44.49444444447177460° հս․. լ. 34.11833333336077345° ավ. ե. / 44.49444444447177460; 34.11833333336077345
Yalta Zoo Վիքիպահեստում

Յալթայի «Հեքիաթ» կենդանաբանական այգի (ռուս.՝ Ялтинский зоопарк «Сказка», ուկր.՝ Ялтинський зоопарк «Казка»), մասնավոր կենդանաբանական այգի Ղրիմում։ Գտնվում է Յալթա քաղաքի մոտ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յալթայի կենդանաբանական այգու պատմությունը սկսվում է 1990 թվականից։ Յալթայի տեսարժան վայրերից մեկի՝ «Հեքիաթների հովտի» մոտ, Ուկրաինայի կոմերիտմիության կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ ստեղծվեց կոոպերատիվ կենդանաբանական անկյուն։ Այնտեղ այցելուները կարող էին տեսնել յակ, սիրամարգներ, արջեր, սկյուռներ և այլ կենդանիներ։

1995 թվականին կենդանաբանական անկյունը ձեռք բերեց ձեռնարկատեր, նախկինում սպա, զինվորական կոմիսար (Կիևի բարձրագույն ռազմածովային քաղաքական ուսումնարանի շրջանավարտ) Օլեգ Զուբկովը և այն վերածեց կենդանաբանական այգու։ 10 տարում կենդանաբանական անկյունը վերածվեց լիարժեք կենդանաբանական այգու։

Կենդանիների թունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի մարտի վերջին և ապրիլի սկզբին կենդանաբանական այգու կենդանիները սկսեցին սատկել։ Նախ սատկեց կենդանաբանական այգու խորհրդանիշ Չառլիկ շիմպանզեն, այնուհետև՝ լուսանները, կուգուարը, հիմալայան արջերը, աղվեսը, գայլը. ընդամենը 11 խոշոր կենդանի։ Սատկած բոլոր կենդանիները առողջ ու երիտասարդ էին։ Լեշերի հերձման ժամանակ հայտնաբերվեցին ուժեղ թույնի հետքեր[2]։ Զանգվածային թունավորումից հետո թունավորողին հայտնաբերելու համար սահմանվեց պարգևավճար՝ հարյուր հազար գրիվնա։ Որոշ կենդանաբանական այգիներ որոշեցին «Հեքիաթին» կենդանիներ նվիրել։ Այսպես, Խարկովի կենդանաբանական այգին ապրիլի կեսին Յալթայի այգուն նվիրեց Մատվեյ արջին։

Տիգրյուլյա վագր[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի աշնանը Ուկրաինայի այն ժամանակվա վարչապետ Յուլյա Տիմոշենկոն կենդանաբանական այգուն նվիրել է Տիգրյուլյա անունով սպիտակ էգ վագր (ի պատիվ սկսվող՝ արևելյան օրացույցով Սպիտակ վագրի 2010 թվականի, ինչպես նաև ընտրությունների տարվա)։ Տիգրյուլյան դարձավ 2010 թվականի նախագահական ընտրությունների նրա նախընտրական քարոզարշավի հիմնական PR-խորհրդանիշը (թողարկվեցին պաստառներ, կրծքանշաններ, միջնակարգ դպրոցի տետրեր)[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. «Харьковские известия» № 44 (2015), 16 апреля 2009, стр.2, «Матвей едет в Ялту»
  3. Ялта: ТигрЮля рожает, потомство мрет. Кто виноват?