Յաբլոկովների առևտրի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յաբլոկովների առևտրի տուն
Տեսակշենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Յաբլոկովների առևտրի տուն (ռուս.՝ Торговый дом Яблоковых), շենք Դոնի Ռոստովի Բոլշայա Սադովայա փողոցում (շենք №64)[1]։ Կառուցվել է 1898 թվականին ճարտարապետ Եվգենի Գուլինի նախագծով[2]։ Շենքն ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը XX դարի սկզբին

Կառուցվել է 1898 թվականին ռոստովցի ճարտարապետ Եվգենի Գուլինի նախագծով։ Տունը պատկանել է Ս. Կ. Յաբլոկովին։ Տան առաջին հարկը վարձակալել են առևտրային կազմակերպություններ. Ժիրարդյան կտորեղենի բաժնետիրական ընկերությունը և Էմիլ Ցինդելի կտորեղենի ընկերակցությունը։ Շենքի նկուղը զբաղեցնում էր «Ֆորտունա» ռենկյան մառանը (մուտքը եղել է Նիկոլաևյան նրբանցքի կողմից)։ Այնտեղ հաճախ տեղի էին ունենում կաբարեի և թատերախմբերի ելույթները։ Յաբլոկովների տան երկրորդ հարկը 1904 թվականին վարձակալեց Ռ. Շտրեմերը։ Այնտեղ բացվեց Ռուսաստանի հարավում առաջին էլեկտրակենսագիրներից մեկը (այն ժամանակ այդպես էին անվանում կինոթատրոնները)[2]։

1917 թվականին էլեկտրակենսագիրը կոչվեց «Օլիմպ» կինոթատրոն։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո, 1924 թվականին, Յաբլոկովների տունն ազգայնացվեց։ Այն ժամանակ առաջին հարկում սկսեցին գործել Զինառի և Ռուսարդառի խանութները։ 1930-ական թվականներից կինոթատրոնը կոչվեց «Կոմսոմոլեց»[2]։ Հայրենական մեծ պատերազմից հետո կինոթատրոնը շարունակեց իր աշխատանքը, սակայն 1990-ականներին փակվեց[3]։ Այդ ժամանակ իրականացվեց շենքի վերակառուցում ճարտարապետ Ե. Ռեկալոյի նախագծով[2]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ հարկի պատուհանների ձևավորում

Երկհարկանի շենքը գտնվում է Բոլշայա Սադովայա փողոցի կարմիր գծի վրա` Կոստանաևի եկամտաբեր տան և «Մոսկովսկայա» հյուրանոցի միջև։ Շենքի Ճարտարապետության և դիզայնի մեջ առկա են էկլեկտիզմի և մոդեռնի տարրեր։ Շենքի ճակատի ճարտարապետագեղարվեստական նկարագիրը ձևավորում են խոշոր լուսամուտատեղերը։ Առաջին հարկում խանութների ցուցափեղկերն են[3]։ Երկրորդ հարկի պատուհաններն ունեն հարուստ ձևավորում։ Նրանք շրջանակված են պրոֆիլավորված կամարաղեղներով։ Կողպեքային բոլոր քարերը զարդարված են թևավոր գլխարկով Հերմեսի գլխով։ Կողմնային պատուհանների միջապատերը զարդարված են Հերմեսի գավազանի` կադուցեուսի ծեփակերտ պատկերով։ Պատուհանների կամարակներին տեղադրված են տարբեր թեմաներով բարձրաքանդակներ։ Հերմեսը հայտնի է որպես առևտրի աստված, ուստի նրա պատկերները առևտրի տան ճակատին պատահական չեն[2]։ Շքամուտքով շենքի կենտրոնական ծավալը փոքր-ինչ իջեցված է[3]։ Երկրորդ հարկի կենտրոնական լուսամուտատեղը ձևավորված է փոքրիկ պատշգամբով բարդ կառուցվածքով լոջիայի տեսքով[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)». Официальный портал Правительства Ростовской области. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 28-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Есаулов Г. В., Черницына В. А. Архитектурная летопись Ростова-на-Дону. — 2-е изд.. — Ростов-на-Дону, 2002. — С. 134—137. — ISBN 5-8456-0489-3
  3. 3,0 3,1 3,2 «Доходный дом С. Яблокова». voopiik-don.ru. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 27-ին.