Կոստանաևի եկամտաբեր տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոստանաևի եկամտաբեր տուն
Տեսակշենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով և Բոլշայա Սադովայա փողոց (Դոնի Ռոստով)
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Կոստանաևի եկամտաբեր տուն (ռուս.՝ Доходный дом Костанаева), շենք Դոնի Ռոստովի Բոլշայա Սադովայա փողոցում (շենք №66/37)[1]։ Եկամտաբեր տունը կառուցվել է XIX դարի վերջում[2]։ Շենքն ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստանաևի եկամտաբեր տունը գտնվում է Բոլշայա Սադովայա փողոցի և Սեմաշկոյի նրբանցքի անկյունում[2] (որոշ աղբյուրներում այս շենքը նշվում է որպես Ա. Ա. Լեոնիդովի եկամտաբեր տուն[3])։ Կառուցման ճշգրիտ թվականը պարզված չէ, սակայն ճարտարապետական ոճի վերլուծության համաձայն` այն կառուցվել է XIX դարի վերջին քառորդում։ Շենքերի նման տեսակը բնորոշ է այն ժամանակվա Ռոստովին. երկհարկանի տուն խանութներով առաջին հարկում և բնակելի տարածքներով երկրորդում[2]։ Կոստանաևի տան արևմտյան պատին հարում է Յաբլոկովների առևտրի տունը։

Նախքան խորհրդային իշխանության գալը եկամտաբեր տունը պատկանել է Կոստանաևների ընտանիքի ներկայացուցիչներին` Սերգեյին, Մատվեյին, Կիրիլին, Գրիգորիին և Էմանուիլին։ Շենքի առաջին հարկը վարձակալում էին տարբեր առևտրային հաստատություններ` «Գավրիլով Ա. Ս. և որդիներ» առևտրային տան արդուզարդի խանութը, «Վ. և Ն. Բլանդով եղբայրների» մթերային խանութը, Դմ. Սմիռնովի ոսկյա և արծաթյա իրերի խանութը։ 1914 թվականից շենքում գործում էր «Բերեժնովա Գ. Վ. և ընկ.» առևտրի տունը[2]։

1920-ական թվականներին շենքի առաջին հարկը զբաղեցնում էր «Ալազան» ընկերակցության խանութը։ Ապա այնտեղ սկսեց գործել Քաղկոոպառի թիվ 8 խանութը, ինչպես նաև սկավառակների և գրամոֆոնների խանութը։ 1959 թվականի տվյալներով՝ առաջին հարկում գործել են Քաղկոոպառի թիվ 8 խանութը, Քաղկոոպառի թիվ 69 «Խաղալիք» խանութը, ժամացույցների վերանորոգման և զարդեղենի ու փորագրման արհեստանոցներ։ 1990-ական թվականներին այնտեղ գործել են «Բուրատինո» խանութը և արտարժույթի փոխանակման կետ[2]։

Ռոստովի մարզի վարչակազմի ղեկավարի 1998 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 411 որոշմամբ Կոստանաևի եկամտաբեր տունը վերցված է պետական պահպանության տակ որպես մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)». Официальный портал Правительства Ростовской области. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 28-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Есаулов Г. В., Черницына В. А. Архитектурная летопись Ростова-на-Дону. — Ростов-на-Дону, 1999. — С. 104—105. — ISBN 5-8456-0433-8
  3. «Роль здания доходного дома в жизни города». grants.rsu.ru. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 29-ին.