Մրջնաբույն (տորթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մրջնաբույն

Մրջնաբույն, հայտնի ուտեստ հետխորհրդային խոհանոցում։ Հայտնի է 1970-ականներին որպես տնային ուտեստ, իսկ 1990-ականներին դրվել է արտադրության։ Բաղադրատոմսը ծագել է ամերիկյան «աղացած տորթ»-ի բաղադրատոմսից (անգլ.՝ funnel cake), որն իր հերթին առաջացել է Փենսիլվանիայի գերմանա-հոլանդական գաղութներում, և դարձել է հայտնի ուտեստ պարահանդեսների, փառատոնների, սպորտային միջոցառումներում։ Հիմնական սկզբունք․ խմորը անցնում է մսաղացի միջով և դրվում է տարբեր մարմինների ձևերով յուղի վրա, և թխվում մինչև ոսկեգունա-շագանակագույն դառնալը։ Տորթը պատվում է դարչնով, մշկընկույզով և մուրաբայով։ Ամերիկայում ձևավորելու համար օգտագործում են նաև տարբեր մրգեր։[1] Ճաշատեսակը հայտնի է նաև այլ խոհանոցներում։ Ավստրիայում այն կոչվում է «շտրաուբեն»։ գերմ.՝ Strauben, Սլովենիայում - «ֆլանցատի», Ֆինլանդիայում, - «տիպալեյպյա»։ Հնդկաստանում այն հայտնի է «ջաբելի» անունով, իսկ Իրանում՝ «զուլիբիա» անունով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Calories in Funnel Cake and Nutrition Facts". Fatsecret.com. Retrieved 2010-07-12.