Մսնմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղական համայնք
Մսնմա
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտունու շրջան
Մակերես736,0 հա կմ²
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն100 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4

Մսնմա, գյուղական համայնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Մարտունի շրջկենտրոնից գտնվում է 30 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 33 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային է, ունի 736,0 հա տարածք, որից 368,13 հա գյուղատնտեսական նշանակություն, 342,41 հա անտառային հողեր։ Մսնմա համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մսնմա համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 100 մարդ, կա 23 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան պատմամշակութային հուշարձաններ՝ Սբ. Աստվածածին եկեղեցի (19-րդ դար), Շոշկավանք (17-րդ դար)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.