Մուտարե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Դրոշ
Mutare Flag.gif

Mutare aerial.jpg
ԵրկիրԶիմբաբվե Զիմբաբվե
Հիմնադրված է1897 թ.
ԲԾՄ1120 մետր
Բնակչություն188 243 մարդ (2012)
Ժամային գոտիUTC+2
Պաշտոնական կայքcityofmutare.com
##Մուտարե (Զիմբաբվե)
Red pog.png

Մուտարե[1] (անգլ.՝ Mutare), քաղաք Զիմբաբվեում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուտարե քաղաքը (մինչև 1982 թվականը՝ Ումտալի) գտնվում է Զիմբաբվեի ծայր արևելքում՝ այսպես կոչված «Բեյրի միջանցքում», որը միավորում է Զիմբաբվեի մայրաքաղաքը՝ Հարարեն մոզամբիկյան Բեյրա նավահանգստի հետ, Հնդկական օվկիանոսի ափին։ Մոզամբիկի հետ սահմանից հեռավորությունը 8 կիլոմետր է, Հարարեն գտնվում է Մուտարեից 256 կիլոմետր հյուսիս-արևմուտք։ Բացարձակ բարձրությունը 1094 մետր է ծովի մակարդակից[2]։ Մուտարեն 170 106 բնակչությամբ (2002 թվականի տվյալներով) Զիմբաբվեի՝ մեծությամբ 4-րդ քաղաքն է և Մանիկալենդ նահանգի վարչական կենտրոնը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիմնադրվել է 1890 թվականին, բրիտանական կոնցեսիոներների կողմից, Ցամբե և Մուտարե գետերի միջև, մի տարածքում, որտեղ ոսկու հանքավայրեր են հայտնաբերվել (Մուտարե թարգմանաբար նշանակում է մետաղի կտոր)։ 1891 թվականին այն նոր վայր է տեղափոխվել։ 1896 թվականին՝ այստեղ Սեսիլ Ջոն Ռոդսի կողմից նշանակալի տարածքներ ձեռք բերելուց և այստեղ Բուլավայո-Բեյրա երկաթգծի անցկացումից հետո, Ումտալին կրկին տեղափոխվել է իր նախկին տեղը։ 1914 թվականին Ումտալին ստացել է համայնքի, իսկ 1971 թվականին` քաղաքի իրավունք։

Մշակույթ և կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուտարեում և նրա շրջակայքում կան մի քանի թանգարաններ, այդ թվում՝ Մուտարե թանգարանը, Ուտոպիա Հաուս թանգարանը և Զիմբաբվեի ազգային թանգարանը, ինչպես նաև` մի շարք քոլեջներ (տեխնիկական, անտառային, մանկավարժական և այլն) և համալսարան (Համալսարան Աֆրիկա)։ Մոտակայքում գտնվող Մուրագվա բլրի բարձունքից կարելի է տեսնել նախապատմական ժայռապատկերներ։

Քաղաքը նաև Հռոմի կաթոլիկ եպիսկոպոսության Մուտարեի կենտրոնն է։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուտարեն հանդիսանում է փայտամշակման, թղթի և կահույքի արդյունաբերության խոշոր կենտրոն։ Մուտարեում նաև կենտրոնացված են թեթև և սննդի արդյունաբերության ձեռնարկություններ, որոնք վերամշակում են տեղանքում աճեցված հացահատիկները, թեյը, ծխախոտը, բամբակը և սուրճը։ Քաղաքի մոտ՝ Մասի-Կեսիում, ոսկի է արդյունահանվում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի տվյալներով՝ բնակչության թիվը կազմում է 190 538 մարդ[3].

Քաղաքի բնակչության թվաքանակի դինամիկան ըստ թվականների։

2002 2013
170 106 190 538

Գործընկեր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Книга:Географический энциклопедический словарь|с=326
  2. «Mutare, Zimbabwe Page» (անգլերեն)։ Fallingrain Global Gazetteer։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-13-ին։ Վերցված է 2013-02-21 
  3. «Mutare» (անգլերեն)։ World Gazetteer։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-13-ին։ Վերցված է 2013-02-21