Զիմբաբվեի ազգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զիմբաբվեի ազգային թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Զիմբաբվե
ՏեղագրությունՀարարե
Հիմնադրվել էհուլիսի 16, 1957
Այցելուներ1030 մարդ
Կայքnationalgallery.co.zw
Քարտեզ
Քարտեզ

Զիմբաբվեի ազգային թանգարան (NGZ), պատկերասրահ Հարարեում, ստեղծվել է ժամանակակից արվեստի հավաքածուների ցուցադրության և Զիմբաբվեի տեսողական մշակութային ժառանգության համար։ Թանգարանի պատմությունն սկսվել է Ռոդեզիայի Ազգային պատկերասրահից, որը ստեղծել է անգլիացի Ֆրանկ Մաքքեյնը[1]. (անգլ.՝ Frank McEwen):

Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1957 թվականի հուլիսի 16-ին՝ Ելիզավետա Բոյուզ Լայոնի օրոք։ 1991 թվականին Ելիզավետա II թագուհին 1991 թվականին այցելելում է Զիմբաբվեի ժառանգության վեցերորդ ցուցահանդեսին։

Մինչև թոշակի անցնելը՝ 1973 թվականը, Մաքքեյնը մնում է պատկերասրահի հոգաբարձու։ Նրա տեղը զբաղեցնում է Ռոի Գաթրին (Roy Guthrie): Նա հայտնի էր դարձել 1970 թվականին՝ Չապունգի քանդակագործության զբոսայգի կառուցելով։ 2007 թվականին պատկերասրահը շքեղ նշում է իր հիսնամյակը։ 2014 թվականին գործադրի տնօրենն էր Դորին Սիբանդան (Doreen Sibanda), իսկ հոգաբարձուն՝ Ռաֆայել Չիկուկվան (Raphael Chikukwa): Խնամակալների կազմում էր նաև քանդակագործ Դոմինիկ Բենգուրան։

Մասնաճյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիմբաբվեի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Բուլավայոյում բացվել է Ազգային թանգարանի մասնաճյուղ՝ « Ազգային պատկերասրահ Բուլավայոյում» անունով։ Մի քանի տարի պատկերասրահը գտնվում էր հին շուկայի տարածքում՝ քաղաքապետարանի շենքի մոտ, սակայն 1993 թվականին տեղափոխվել է քաղաքի ավելի կենտրոնական փողոց, 1901 թվականին կառուցված երկհարկանի կառույցի տարածք (Douslin House, Main Street): Մասնաճյուղի տնօրեններն էին Ստեփան Ուիլյամսը (Stephen Williams), Իվոնն Վերան և Ադդելիս Սիբուտան (Addelis Sibutha)[2]:

«Զիմբաբվեի Ազգային պատկերասրահը Մութարեում» բացվել է 1999 թվականին՝ Մութարեյի առաջին հիվանդանոցում։ Հիվանդանոցը կառուցվել էր 1987 թվականին և հայտնի էր որպես «Նիզակի տուն» անունով (Kopje House): 1970 թվականի վերջում ստացել է պետական հուշարձանի կարգավիճակ և անցել է ազգային թանգարանների և հուշարձանների կառավարման ձեռքը[3]։ Այս մասնաճյուղն ունի 5 աշխատող, որոնց ղեկավարն է Ելիզաբեթ Մուուշան (Elizabeth Muusha): Ցուցահանդեսը թարմացվում է տարին մեկ անգամ` ինչպես Հարարեում գտնվող հիմնական պատկերասրահի խանութների, այնպես էլ տեղացի նկարիչների օգնությամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիմբաբվեի ազգային պատկերասրահը գոյություն ունի 1957 թվականից և հայտնաբերել է գաղութատիրությունից դեպի անկախություն անցման ժամանակ՝ վճռական դեր խաղալով զիմբաբվեյան արվեստագետների հաջող մուտքին համաշխարհային արվեստի շուկա։ Դեռևս 30տարի առաջ պլանավորվել էր թանգարանի բացումը, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմը կաթվածահար է անում գաղութային իշխանության գործողությունները։

Այնուամենայնիվ, կարևոր քայլը 1943 թվականին Սեսիլյա Ռոդսի գործընկեր պարոն Ջեյմս Մաքդոնալդի մահն էր։ Վերջինս 30 հազար ֆունտ ստերլինգ է կտակում «գաղութի ժողովրդին»՝ Հարավային Ռոդեզիայում արվեստի պատկերասրահ և արվեստի թանգարան ստեղծելու համար։ 10 տարի անց ստեղծվում է պատկերասրահի հիմնադիրների խորհուրդը, որը գլխավորում էր Հարավային Ռոդեզայի մարզպետը։ Ազգային պատկերասրահի մասին օրենքը հաստատելուց հետո հիմնադիր խորհուրդը փոխարինվում է խնամակալական խորհդով, որը գլխավորում էր մայոր (այնուհետեւ սըր) Ստեփան Քուրթալդը (Stephen Courtauld): 1962 թվականին նա թողնում է պաշտոնը, բայց չի դադարեցնում կապը պատկերասրահի հետ։ Նա և իր կինը պատկերասրահի առաջին հովանավորներն էին։

Պատկերասրահը ստեղծվել է որպես ազգային ինստիտուտ՝ ներկայացնելով Հարավային Ռոդեզիան, Հյուսիսային Ռոդեզիան և Նայասլենդը։ 1953-1963 թվականներին այն պաշտոնապես ենթարկվել է Ռոդեզիային և Նայասլենդին։ Սոլսբերիի քաղաքային խորհուրդը համաձայնել է ստանձնել շինարարության պատասխանատվությունը, պատկերասրահի զարգացումն ու կառավարումը, հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկը Սոլսբերիի քաղաքապետն էր։ Խորհուրդը ֆինանսական միջոցներ է գտնում շենքի կառուցման հարմար տարածք գտնելու համար, նշանակում է տնօրեն և իրականացնում է բաշխումը՝ առկա ռեսուրսները մշտական լիարժեք հավաքածուի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «About the Gallery». National Gallery of Zimbabwe. 2006 թ․ օգոստոսի 10. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 14-ին.
  2. Knight, John (1993). «Douslin House: A new home for the region's art». Southern African Art. Zimbabwe: sponsored by Anglo American Corporation Zimbabwe. 2 (1): 20–21.
  3. «The Regional Galleries». National Gallery of Zimbabwe. 2006 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զիմբաբվեի ազգային թանգարան» հոդվածին։