Մուսայել Քոչարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուսայել Քոչարյան
Ծնվել էմայիսի 15, 1920(1920-05-15)
Մահացել էնոյեմբերի 3, 1996(1996-11-03) (76 տարեկան) Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունփիլիսոփա
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1944)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր (1981)

Մուսայել Տիգրանի Քոչարյան (մայիսի 15, 1920(1920-05-15) - նոյեմբերի 3, 1996(1996-11-03), Երևան, Հայաստան), հայ փիլիսոփա։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1981), պրոֆեսոր (1982): Երկրորդ համաշխարհային պատերազմի Խորհրդա-գերմանական ճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) (1941-1945) մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուսայել Քոչարյանը ծնվել է 1920 թվականի մայիսի 15-ին, Վերին Ճամբարակ (այժմ՝ Հայաստանի Գեղարքունիքի մարզում) գյուղում։ 1937 թվականին ավարտել է Վանաձորի թիվ 3 միջնակարգ դպրոցը, 1944 թվականին՝ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, 1946 թվականին՝ Մոսկվայի կուսակցական բարձրագույն դպրոցը, 1957 թվականին՝ ԽՄԿԿ կենտկոմին կից ակադեմիայի հասարակական գիտությունների բաժինը։ 1957 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1941-1943 թվականներին մասնակցել է Երկրորդ աշխարհամարտի գեմանա-խորհրդային ճակատի գործողություններին, ծանր վիրավորվել և զորացրվել է։ 1944-1959 թվականներին կատարել է կուսակցական աշխատանք։

1959-1970 թվականներին եղել է ՀԿԿ Երևանի Սպանդարյան շրջկոմի առաջին քարտուղար, 1970-1975 թվականներին՝ Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր։ 1975-1996 թվականներին դասավանդել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում, 1975-1991 թվականներին եղել փիլիսոփայության ամբիոնի վարիչ[1]։ Եղել է ԽՄԿԿ 22, ՀԿԿ 21-25 համագումարների պատգամավոր, ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր։

Աշխատությունները վերաբերում են 18-րդ դարի ֆրանսիական լուսավորիչների փիլիսոփայական հայացքներին։ Եղել է մեկ տասնյակից ավելի թեկնածուական ու դոկտորական ատենախոսությունների ղեկավար։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԿԿ կենտկոմի անդամ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայրենական պատերազմի» 1-ին և 2-րդ աստիճանների շքանշան
  • Պատվո նշան շքանշան
  • Վավիլովի անվան ոսկե մեդալ (1991)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Труды кафедр общественных наук. Բաղմանյան Անդրանիկ Մուսայելի, Քոչարյան Մուսայել Տիգրանի, Меграбян, Б. В. -- Ереванский государственный медицинский институт, Ереван, Б. и., 1958.[2]
  • Поль Гольбах / М. Т. Кочарян. Москва, Мысль, 1978.
  • Гольбах и современность / М. Т. Кочарян; Ред. Р. Г. Навасардян. Ереван, Айастан, 1987.
  • Պոլ Հոլբախը և կրոնը։ Քոչարյան Մուսայել Տիգրանի, Թևոսյան Ալեքսանդր Միքայելի, Սարգսյան Ա. Հ, Միրզոյան Վալերի Արմենակի, Երևան, «Հայաստան, 1990[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 668-669։
  2. Ереванский государственный медицинский институт; Բաղմանյան, Անդրանիկ Մուսայելի; Քոչարյան, Մուսայել Տիգրանի; Меграбян, Б. В., eds. (1958). Труды кафедр общественных наук. Ереван: Б. и.
  3. Քոչարյան, Մուսայել Տիգրանի; Թևոսյան, Ալեքսանդր Միքայելի; Սարգսյան, Ա Հ (1990). Միրզոյան, Վ Ա (ed.). Պոլ Հոլբախը և կրոնը. Երևան: Հայաստան. ISBN 9785540008549.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուսայել Քոչարյան» հոդվածին։