Մուշեղ Մամիկոնյան (մարզիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուշեղ Մամիկոնյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝մարզիչ և դասախոս
Երկիր՝ Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 15, 1904(1904-09-15)[1]
Ծննդավայր՝Մուշի գավառ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Մահվան ամսաթիվ՝մայիսի 26, 1990(1990-05-26) (85 տարեկան)
Մահվան վայր՝Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Մուշեղ Մանուկի Մամիկոնյան (15.9. 1904, գ. Խաթս (Արևմտյան Հայաստանի Մշո գավառում) - 26.05.1990, Երևան[2]), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ (1961), ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1967)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականից եղել է ԽՄԿԿ անդամ։ 1948 թվականին ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը։ 1945-1952 թվականներին եղել է նույն ինստիտուտի դահուկային սպորտի, 1952-1970 թվականներին՝ սպորտային խաղերի ամբիոնի վարիչ, 1970-1990 թվականներին՝ ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնի դոցենտ։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է գիտամեթոդական բազմաթիվ ձեռնարկների, որոնք վերաբերում են հայկական ժողովրդական, դպրոցական, արտադպրոցական, սպորտային և շարժական խաղերին, դպրոցում ֆիզիկական դաստիարակության հարցերին։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սպորտային խաղեր, Ե., 1970:
  • Շարժուն խաղեր, 2 վերամշկ. լրց. հրտ., Ե., 1974:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «Ով ով է. Հայեր», կենսագրական հանրագիտարան, հատոր Ա, Երևան, 2005
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 192