Մուհամմադ Նագիբ
Մուհամմադ Նագիբ արաբ․՝ محمد نجيب | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 20, 1901[1][2][3] |
Ծննդավայր | Խարթում, Սուդան |
Մահացել է | օգոստոսի 28, 1984[1][2] (83 տարեկան) |
Մահվան վայր | Կահիրե, Եգիպտոս[4] |
Գերեզման | Tombs of the martyrs of the Armed Forces |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն, Եգիպտական սուլթանություն, Եգիպտոսի թագավորություն, Եգիպտոսի Հանրապետություն, Արաբական Միացյալ Հանրապետություն և Եգիպտոս |
Մայրենի լեզու | արաբերեն |
Կրոն | սուննի իսլամ |
Կրթություն | Եգիպտական ռազմական ակադեմիա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | President of Egypt?, Եգիպտոսի վարչապետ, Եգիպտոսի վարչապետ, Եգիպտոսի վարչապետ և Պաշտպանության նախարար |
Կուսակցություն | Արաբական Սոցիալիստական Միություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Mohamed Naguib Վիքիպահեստում |
Մուհամմադ Նագիբ (արաբ․՝ محمد نجيب, փետրվարի 20, 1901[1][2][3], Խարթում, Սուդան - օգոստոսի 28, 1984[1][2], Կահիրե, Եգիպտոս[4]), եգիպտացի զինվորական և պետական գործիչ, Հուլիսյան հեղափոխությունից (1952) հետո Եգիպտոսի Հանրապետության առաջին նախագահ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուհամմադ Նագիբը ծնվել է զինվորականի ընտանիքում։ Սովորել է Խարտումի Գորդոն քոլեջում, այնուհետև սովորել է Եգիպտոսի զինվորական ակադեմիայում։ 1918 թվականին ստացել է լեյտենանտի պաշտոն և սկսել է զիվորական ծառայությունը Սուդանում[5]։ 20-ականների սկզբին նա Խարթումից տեղափոխվել է Կահիրե, որտեղ սկսել է աշխատել թիկնապահ, իսկ հետո ծառայության է մտել բանակում։ 1923-ին անդամագրվել է «Սպիտակ պաստառ» ազգայնական կազմակերպությանը։ 1929 թվականին դարձել է քաղաքական տնտեսագիտության մագիստրոս, 1931 թվականին՝ իրավագիտության մագիստրոս։ 1938 թվականից սովորել է քոլեջի գլխավոր շտաբում, որից հետո մարզվել է բրիտանական զորքերում։ 1940 թվականից աշխատել է Գենշտաբում[5]։ Նա ստեղծել է բավականին հաջող ռազմական կարիերա՝ 1940 թվականին դառնալով եգիպտական առավել բարձրաստիճան զինվորականներից մեկը։ Այնուամենայնիվ նա չի արժանացել թագավորի քաղաքական վստահությանը և երկու անգամ փորձել է հրաժարական տալ։ Երկու անգամ էլ թագավորը չի բավարարել նրա խնդրանքը։ 1944 թվականին նշանակվել է Սինայի նահանգապետի տեղակալ, 1944-1945 թվականներին՝ նահանգապետ Արևելյան անապատում, 1947 թվականին՝ 10-րդ հետևակային բրիգադի հրամանատար։ 1948 թվականին մասնակցել է Արաբա-իսրայելական պատերազմին (1948-1949) Իսրայելում։ 1948 թվականից գեներալ-մայոր է[6]։ 1949 թվականին սահմանապահ զորքերի հրամանատար, 1951 թվականին՝ ցամաքային զորքերի հրամանատար[5]։
1949 թվականի ամռանը նա գաղտնի միացել է «Ազատ սպաներ» շարժմանը, որը թագավորի ընդդիմության հենքն էր[7]։ Միևնույն ժամանակ Մուհամմադ Նագիբը մոտ է եղել «Մուսուլման եղբայրներ» շարժմանը։
1952 թվականի հուլիսի 23-ին Գամալ Աբդել Նասերի և Անվար Սադաթի հետ միասին Նագիբը ռազմական հեղաշրջում է կատարել Եգիպտոսում, որը հայտնի էր որպես Հուլիսյան հեղափոխություն։
1952 թվականի սեպտեմբերին նա գլխավորել է Եգիպտոսի թագավորության կառավարությունը։
1953 թվականի հունիսի 18-ին Նագիբը Եգիպտոսում դարձել է առաջին նախագահը։
Սակայն իշխանության գալուց անմիջապես հետո սկսվել են վեճերը Եգիպտոսի նոր կուրսի շուրջ, որի արդյունքում արդեն 1954 թվականին, հեղափոխական առաջնորդության խորհրդի որոշմամբ, Նագիբին հեռացվել է իր պաշտոնից։ Մասնավորապես, Նասերը նրան մեղադրել է բռնապետական հավակնությունների մեջ։
Մինչ 1973 թվականը նա ապրում էր տնային կալանքի տակ[7]։
Մահացել է 1984 թվականի օգոստոսի 29-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #124828450 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Мухаммед Нагиб (Т. А. Елистратова) // Африка. Энциклопедический справочник т.2 /М.1987 — С.215.
- ↑ Советская историческая энциклопедия|СИЭ т.9 — С.871.
- ↑ 7,0 7,1 Мухаммед Нагиб (Т. А. Елистратова) // Африка. Энциклопедический справочник т.2 /М.1987 — С.216.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուհամմադ Նագիբ» հոդվածին։ |
|
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Goldschmidt A. Biographical dictionary of modern Egypt / Lynne Rienner Publishers, 2000 — p. 150—251.