Մուլուդ Ֆերաուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մուլուդ Ֆերաուն
Դիմանկար
Ծնվել էմարտի 8, 1913(1913-03-08)[1][2][3][…]
ԾննդավայրԿաբիլիա, Ալժիր
Մահացել էմարտի 15, 1962(1962-03-15)[1][2][3][…] (49 տարեկան)
Մահվան վայրԱլժիր
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1958).svg Ֆրանսիական Ալժիր
Մասնագիտությունգրող և դպրոցի ուսուցիչ
Պարգևներ և
մրցանակներ
Էժեն Դաբիի մրցանակ լավագույն հանրաճանաչ վեպի համար
Mouloud Feraoun Վիքիպահեստում

Մուլուդ Ֆերաուն (իսկական անունը՝ Լիտ Շաաբան) (ֆր.՝ Mouloud Feraoun, մարտի 8, 1913(1913-03-08)[1][2][3][…], Կաբիլիա, Ալժիր - մարտի 15, 1962(1962-03-15)[1][2][3][…], Ալժիր), ալժիրցի գրող, ուսուցիչ։ Ֆրանսերենով ալժիրյան գրականության իրատեսական ուղղության հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է բերբերական գյուղում՝ Ալժիրի հյուսիսային մասում՝ Ջուր-Ջուրի լեռներում։ Նրա հայրը կաբիլացի ֆելահ էր, երկար տարիներ աշխատել է որպես հանքափոր Ֆրանսիայում։ Ընտանիքի ութ երեխաներից միայն հինգն են ողջ մնացել։ Մուլուդը նրանց երրորդ երեխան էր ու առաջին որդին։ 1910 թվականից հայրը պարբերաբար արտագաղթել է մայրցամաքային Ֆրանսիա՝ ընտանիքի կարիքները հոգալու համար։ 1928 թվականին նա վթարի է ենթարկվել և սկսել է ապրել հաշմանդամության կենսաթոշակով։ Այս ընտանեկան, սոցիալական և մշակութային արմատները գերակշռում են Մուլուդ Ֆերաունի համար, որն իր առաջին ինքնակենսագրական վեպը վերնագրել է «Աղքատի որդին», և կաբիլյան մշակույթը դարձրել է իր ինքնության կենտրոնական բաղադրիչը[4]։

Ֆերաունն ավարտել է Թիզի Ուզուի վարժարանը, ապա Բու Զարեհի մանկավարժական ուսումնարանը, 1935-1957 թվականներին ուսանել է Կաբիլիայում։

Ալժիրի անկախության շարժման ակտիվ մասնակից։

Երկրի անկախության հռչակումից 3 օր առաջ սպանվել է զինված գաղտնի կազմակերպության (OAS-ֆր.՝ Organisation de l'armée secrète) ուլտրաաջ ընդհատակյա ազգայնական ահաբեկչական կազմակերպության անդամների կողմից։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է ֆրանսերեն։ «Աղքատի որդին» վեպում (1950, ռուս. թարգմ.՝ 1963), «Կաբիլիայի օրերը» նովելների ժողովածուում (1954, ռուս. թարգմ.՝ 1970),«Երկիր և արյուն» էպիկական դիլոգիայում (1953, ռուս. թարգմ.՝ 1965) և «Լեռ տանող ճանապարհը» գործում (1957, ռուս. թարգմ.՝ 1965) վերստեղծել է ժողովրդական կյանքի բնորոշ բնավորություններն ու հանգամանքները երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում՝ 1954 թվականի նոյեմբերի ապստամբության նախօրեին։

1951 թվականին նա նամակագրական կապ է հաստատել Ալբեր Կամյուի հետ։

1972 թվականին հրատարակել է «Տարեդարձ» անավարտ վեպից ակնարկներ, քննադատական հոդվածներ և դրվագներ։ Նա հանդես է եկել ակնարկներով և ժողովրդական կենցաղից պատմություններով, հրապարակախոսական սուր հոդվածներով կրթության անկման, աճող աղքատության, Ալժիրի երիտասարդության ֆրանսիականացման վտանգների մասին։

«Վերջին ուղերձը» (1960) հոդվածում նա մերժել է Ալժիրի խնդրի լուծման ձուլման պլանը, որը առաջարկվել էր Ա. Կամյուին։ Գաղութարարների դեմ ժողովրդի զինված պայքարում Ֆերաունը տեսել է Ալժիրի ազատության և անկախության միակ ճանապարհը («Օրագիր. 1955—1962», 1962): Նրա «Օրագիր. 1955-1962»-ը Ալժիրի անկախության պատերազմի դառը փաստաթուղթն է։

Ստեղծագործությունների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Le Fils du pauvre («Աղքատի որդին»)՝ 1950
  • La terre et le sang («Երկիր և արյուն»)՝ 1953
  • Jours de Kabylie («Կաբիլիայի օրերը»)՝ 1954
  • Les Chemins qui montent («Լեռ տանող ճանապարհը»)՝ 1957
  • Les Isefra de Si Mhand Oumhand, 1960
  • Journal, 1955—1962
  • Lettres à ses amis, 1969
  • L’Anniversaire, 1972
  • La Cite des Roses, 2008

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. http://www.persee.fr/web/revues/home/prescript/article/xxs_0294-1759_1999_num_63_1_3854  « Mouloud FERAOUN. Un écrivain dans la guerre d’Algérie » sylvie THENAULT.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Большая советская энциклопедия. — М.: Советская энциклопедия, 1969—1978.
  • Энциклопедический справочник «Африка». / Главный редактор Ан. А. Громыко. — М.: Советская Энциклопедия, 1986—1987.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]