Մորբի
Քաղաք | ||
---|---|---|
Մորբի | ||
անգլ.՝ Morvi հինդի՝ मोरबी գուջարաթի՝ મોરબી | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Նահանգ | Գուջարաթ | |
Շրջան | Ռաջկոտ | |
ԲԾՄ | 54 մ | |
Բնակչություն | 246,008 մարդ (2011) | |
Ժամային գոտի | UTC+5:30 | |
Հեռախոսային կոդ | 2822 | |
Փոստային ինդեքսներ | 363641 | |
| ||
Մորբի (նաև՝ Մորվի, անգլ.՝ Morvi, հինդի՝ मोरबी, գուջարաթի՝ મોરબી), քաղաք Հնդկաստանի արևմտյան մասում՝ Գուջարաթ նահանգի Ռաջկոտ շրջանի տարածքում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախկինում քաղաքը եղել է համանուն տեղային իշխանության մայրաքաղաքը[1], որը հիմնադրվել էր 1698 թվականին։ 1807-1947 թվականներին Մորբին գտնվել է բրիտանական պրոտեկտորատի ենթակայության տակ։ 1948 թվականին իշխանությունը մտում է անկախ Հնդկաստանի Սաուրաշտրա միացյալ նահանգի կազմ։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը գտնվում է Կաթիավար թերակղզու հյուսիս-արևմտյան մասում, Մաչչհու գետի ափին, ծովի մակարդակից 54 մետր բարձրության վրա[2]։ Մորբին գտնվում է նահանգի մայրաքաղաք Գանդինագարից մոտավորապես 187 կմ դեպի արևմուտք-հարավ-արևմուտք, իսկ երկրի մայրաքաղաք Նյու Դելիից 890 կմ հարավ-արևմուտք։
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ բնակչությունը կազմում էր 246,008 մարդ, որից համապատասխանաբար 52,1%-ը տղամարդիկ և 47,9%-ը՝ կանայք։ Բնակչության գրագիտության մակարդակը կազմել է 73,8%[3]։ Քաղաքի բնակչության դինամիկան ըստ տարիների[4].
1991 | 2001 | 2011 |
---|---|---|
90 357 | 145 719 | 246 008 |
Տնտեսություն և տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքային հիմնական արտահանումները գյուղատնտեսական արտադրանքներն են, բամբակե արտադրանքը և կերամիկական արտադրանքը[5]։ Մորվիի հաղորդակցությունը Հնդկաստանի այլ քաղաքների հետ իրականացվում է երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով։ Մոտակա քաղաքացիական օդանավակայանը գտնվում է Ռաջկոտ քաղաքում[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Princely States of India K-Z» (անգլերեն)։ World Statesmen։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-27-ին։ Վերցված է 2013-01-06
- ↑ 2,0 2,1 «Morbi, India Page» (անգլերեն)։ Fallingrain Global Gazetteer։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-27-ին։ Վերցված է 2013-01-06
- ↑ «Urban Agglomerations/Cities having population 1 lakh and above» (անգլերեն)։ Provisional Population Totals, Census of India 2011։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-06-ին։ Վերցված է 2013-01-06
- ↑ «Morvi» (անգլերեն)։ World Gazetteer։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-27-ին։ Վերցված է 2013-01-06
- ↑ «Morvi» (անգլերեն)։ Britannica Online Encyclopedia։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-27-ին։ Վերցված է 2013-01-06