Մոտոջիրո Կաջիի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոտոջիրո Կաջիի
梶井 基次郎

ճապ.՝ 梶井基次郎
Ծնվել է1901 փետրվարի 17
ԾննդավայրՕսակա, Ճապոնիա
Վախճանվել էմարտի 24, 1932(1932-03-24) (տարիքը 31)
Վախճանի վայրՕսակա
Մասնագիտությունվիպասան, գրող և բանաստեղծ
Լեզուճապոներեն
Քաղաքացիություն Ճապոնիա
ԿրթությունԿիոտոյի համալսարան, Տոկիոյի համալսարան և Osaka Prefectural Kitano High School?
Ուշագրավ աշխատանքներ

Լիմոն (1925)
Մի ամրոցե քաղաքում (1925)
Ձմեռային օրեր (1927թ.)
Ձմեռային ճանճեր (1928թ.)
Բալի ծառերի տակ (1928թ.)
Խավարի մագաղաթը (1930թ.)

Հանգիստ հիվանդը (1932թ.)
 Motojirō Kajii Վիքիպահեստում

Մոտոջիրո Կաջիի (ճապ.՝ 梶井 基次郎 փետրվարի 17, 1901 – մարտի 24, 1932), ճապոնացի գրող վաղ Շոուա ժամանակաշրջանում, որը հայտնի էր իր բանաստեղծական կարճ պատմվածքներներով։ Կաջիի ստեղծագործությունները ներառում էին «Կիտրոն» (ճապ.՝ 檸檬, «Լիմոն»), «Ամրոցով քաղաքում» (ճապ.՝ 城のある町にて), «Ձմեռային օրեր» (ճապ.՝ 冬の日) և «Բալենիների տակ» (ճապ.՝ 櫻の樹の下には)։ Նրա բանաստեղծական ստեղծագործությունները գովաբանել են գործընկեր գրողները, ներառյալ Յասունարի Կավաբատան և Յուկիո Միսիմային։ Այսօր նրա ստեղծագործություններով հիանում են նուրբ ինքնադիտարկման և նկարագրական ուժի համար[1]։ Այսօր նրա ստեղծագործություններով հիանում են դրանց նուրբ ինքնադիտարկման և նկարագրական ուժի համար։

Չնայած փոքրաթիվ աշխատանքներին, որոնք նա ստեղծել է իր կարճ կյանքի ընթացքում, Կաջիիին հաջողվել է մնայուն հետք թողնել ճապոնական մշակույթի վրա։ «Կիտրոն» պատմվածքը շատ է հանդիպում ճապոնական գրականության դասագրքերում։ Համաձայն Asahi Shimbun խոշոր օրաթերթի զեկույցի, միջնակարգ դպրոցի շատ աշակերտներ ընդօրինակել են գլխավոր հերոսի արարքը՝ Մարուզեն հանրախանութների ցանցի գրքերի բաժնում կիտրոն թողնելը[2][3]։ «Բալենիների տակ» («Մեռած մարմինները թաղված են բալի ծառերի տակ») պատմվածքի առաջին տողը հաճախ է մեջբերվում[4]` նկատի ունենալով հանամին, ճապոնական սովորույթը, որի ժամանակ մարդիկ դիտում են բալենու ծաղկունքը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և կրթություն (1901–1924)[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաջիին ծնվել է Օսակայում 1901 թվականին։ Նա 1910-1911 թվականներին սովորել է Տոկիոյի տարրական դպրոցում, 1911-1913 թվականներին՝ Տոբայի միջնակարգ դպրոցում, 1914 թվականից մինչև 1919 թվականները՝ Օսակայի Կիտանոյի միջնակարգ դպրոցում։ 1919 թվականի սեպտեմբերին ընդունվել է Կիոտոյի երրորդ բարձրագույն դպրոցը (Կիոտո-Սանկո, երիտասարդական քոլեջ), որտեղ նրա սենյակակիցը Տադաշի Իիջիման է եղել[5]։ 1920 թվականին, դեռևս ուսանող Կաջիիի մոտ ախտորոշվել է տուբերկուլյոզ։

Վաղ գրական գործունեություն (1924–1928)[խմբագրել | խմբագրել կոդը]

1924 թվականին Կաջիին ընդունվել է Տոկիոյի կայսերական համալսարան, որտեղ սովորել է անգլերեն գրականություն։ Շուտով նա նախատեսել է հրատարակել «Կապույտ երկինք» գրական ամսագիր Aozora (ճապ.՝ 青空)՝ ավագ դպրոցի իր ընկերների հետ։

1925 թվականին Ռեմոնը (ճապ.՝ 檸檬, «Կիտրոն»)-ը լույս է տեսել Aozora ամսագրի առաջին համարում։

Կրթությունն վարտելուց հետո Կաջիին մնացել էր Յուգասիմայում (ճապ.՝ 湯ヶ島, "Yugashima Onsen")՝ Իզու թերակղզում 1927 թվականից մինչև 1928 թվականին ապաքինվելու հույսով, այդ ընթացքում նա այցելել է գրող Յասունարի Կավաբատային, ում հետ նա շուտով ընկերացել է։ Երկու գրողները միասին սիրել են գո[6] խաղալ շաբաթը մի քանի անգամ։

Այն բանից հետո, երբ Aozora-ն դադարեցրել է հրատարակությունը 1927 թվականին, Կաջիիի ստեղծագործությունները հայտնվել են «Բունգեի Տոշիում» (ճապ.՝ 文藝都市, «Գրական քաղաք»)՝ մեկ այլ գրական ընկերական ամսագրում։

Ուշ գործունեություն և մահ (1928-1932)[խմբագրել | խմբագրել կոդը]

1928 թվականի սեպտեմբերին Կաջիին վերադարձել է Օսակա, որտեղ նա ապաքինվել է` անցկացնելով տանը։

Զգալով մոտալուտ մահը՝ նրա ընկերները, ներառյալ բանաստեղծ Տացուջի Միյոշին և Ռյուզո Յոդոնոյին, որոշել են հրատարակել նրա առաջին գիրքը՝ Կիտրոն պատմվածքների ժողովածուն 1931 թվականին։

1932 թվականին նա գրել է իր առաջին վեպը՝ վերնագրված Նոնկի նա կանջա (ճապ.՝ のんきな患者, «Հանգիստ հիվանդը»)։ Դրա հրապարակումը Chūōkōron ամսագրում, որը հենց պատվիրել էր աշխատանքը, Կաջիի համար առաջինն էր կոմերցիոն ամսագրում։

1932 թվականի մարտի 24-ին Կաջիին մահացել է տուբերկուլյոզից` 31 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 新潮日本文学アルバム27 梶井基次郎 [Shincho Japanese literature Album 27 Motojirō Kajii] (ճապոներեն). Shinchosha. 1985.
  2. " I read an article about Maruzen closing its business in yesterday's Asahi Journal Evening Edition. It claims that many people are leaving lemons in the department store, just like the main character in Motojiro Kajii's short story titled LEMON. Coincidentally, I learned that many people are buying LEMON from the bookstore inside Maruzen. LEMON is featured in school textbooks; there aren't many Japanese who don't know the story. I am fond of the story myself. I learned the name Maruzen for the first time through LEMON. To be perfectly honest... I left a lemon in Maruzen when I was a high school student. My friend did the same. It must have been a nuisance for the people who worked there. " – Hideo Kojima (creator of the Metal Gear Solid video games for Konami), in the «Sunday, 2 October 2005 entry of his English blog». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 13-ին.
  3. " On October 10 Maruzen will close their Kyoto shop which is associated with this novel Lemon. After they announced their closure, store staff found lemons on the books. They had lemons before a few times in a year, but this year they have found 11 lemons already. " – Mari Kanazawa (notable Tokyo blogger), in the Monday, October 03, 2005 entry "A lemon on books" of her English blog "Watashi to Tokyo – Me and Tokyo"
  4. "Why is the Cherry Blossom (Sakura) cherished?" Արխիվացված Սեպտեմբեր 30, 2007 Wayback Machine
  5. Honma, Satoru. «飯島正先生とその蔵書». Fumikura. Waseda University. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
  6. (op. cit.) Kajii & Kodama de Larroche, «Le citron», էջ 13
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոտոջիրո Կաջիի» հոդվածին։