Մոտիվ (երաժշտություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կրկնակի մոտիվ, բացվող, Լյուդվիգ վան Բեթհովեն, Սիմֆոնիա № 5

Մոտիվ ( իտալ.՝ motivo՝ առիթ, դրդում և լատ.՝ motus՝ շարժում), երաժշտական ձևերի ամենափոքր տարրը, երաժշտության հասարակ ռիթմային միավոր՝ կազմված հնչյունների կարճ հաջորդականությունից, միավորված է մեկ տրամաբանական շեշտադրմամբ և ունի ինքնուրույն արտահայտիչ նշանակություն։ Ընդհանուր իմաստով՝ եղանակ, մեղեդի։

Երաժշտության մեջ մոտիվը կարճ երաժշտական գաղափար է, որը առանձնանում է ընթացիկ երաժշտական կառուցվածքից․ երաժշտական ֆրագմենտ կամ հաջորդականություն, որը տարբերվում է այն բանով, որ ստեղծագործության մեջ ունեն մի քանի հատուկ կամ մեկ նշանակություն։ Encyclopédie de la Pléiade-ը այն համարում է մեղեդային, ռիթմային կամ ներդաշնակ բջիջ, այն դեպքում, երբ 1958 թվականին Encyclopédie Fasquelle-ը պնդում էր, որ այն կարող է պարունակել մեկ կամ մի քանի բջիջ, բայց դեռևս մնում է նվազագույն վերլուծվող տարր կամ արտահայտություն այս համատեքստում։ Այն համարվում է թեմայի կամ արտահայտության համար ամենակարճ բաժանումը, որը դեռևս պարունակում է ամբողջական երաժշտական գաղափար։ Grove-ը և Larousse[1] նաև համաձայնվել են, որ մոտիվը կարող է ունենալ ներդաշնակ, մեղեդային և/կամ ռիթմային ասպեկտներ, Grove-ը նաև ավելացնում է, որ այն «շատ հաճախ մեղեդայնության իմաստով մտահղացում է, և հենց այն է բնութագրում երաժշտական կերպարը»։

Առանձնացվում են հետևյալ մոտիվները․

  • Ներդաշնակ մոտիվ— ռիթմի և մեղեդու հետ կապ չունեցող կոնկրետ աբստրակտ ակորդների շարք
  • Մեղեդային մոտիվ— ինտերվալից անկախ մեղեդային ֆորմուլա
  • Ռիթմային մոտիվ — երաժշտության աբստրակտ ասպեկտ, բնորոշ ռիթմային ֆորմուլա։

Մոտիվը, որը թեմատիկորեն կապված է մարդու, վայրի կամ գաղափարի հետ, կոչվում է լեյտմոտիվ։ Երբեմն լինում են դեպքեր, երբ երաժշտության մոտիվը կոդավորված է ստեղծագործության վերնագրում։

Գլխավոր մոտիվը (գերմ.՝ Kopfmotiv) որոշակի մի քանի մասից բաղկացած ստեղծագործությունների սկզբում ծառայում է որպես բոլոր մասերը միավորող պահ։ Այն նաև կարող է կոչվել նշանաբան, ինչը առավել հաճախ տարածված էր 15-17-րդ դարերի կաթոլիկ ցիկլային պատարագներում։

Ըստ Ռ․ Սկրուտոնի[2]՝ մոտիվը երաժշտական կերպարից տարբերվում է նրանով, որ այն առաջնային պլան է, այն դեպքում, երբ կերպարը ֆոն է։ «Երաժշտական կերպարը նմանություն ունի ճարտարապետության մեջ զարդապատկերի հետ․ այն «բաց է երկու ծայրում» այն բանի համար, որ լինի անսահման կրկնվող։ Արտահայտությունը որպես ֆիգուրա և ոչ թե որպես մոտիվ լսելու դեպքում միևնույն ժամանակ կենտրոնանում ենք նրա ֆոնի վրա, նույնիսկ եթե այն ամբողջական ու մեղեդային է»։

Ցանկացած մոտիվ կարող է կիրառված լինել մեղեդու, թեմայի և պիեսի հորինման համար։ Երաժշտական մշակումը օգտագործում է հստակ երաժշտական ֆիգուրա, որը հետագայում փոխվում է, կրկնվում է, կանոնակարգվում է երաժշտական ստեղծագործության կամ դրա մի մասի մեջ՝ ապահովելով նրանց ամբողջականությունը։ Նման մոտիվային մշակումը իր արմատներն ունի Դոմենիկո Սկարլատիի և Վիեննական դասական դպրոցի ներկայացուցիչների՝ Յոզեֆ Հայդն>ի և Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի սոնետներում։ Լյուդվիգ վան Բեթհովենը նրանցից մեկն էր, ով այս տեխնիկայում հասել է ամենաբարձր բարձունքներին։ Դասական օրինակ է նրա հայտնի «ճակատագրի մոտիվը»՝ երեք կարճ և մեկ երկար նոտայի միասնությունը, որը բացում է Հինգերորդ սիմֆոնիան և հայտնվում ստեղծագործության տարբեր հատվածներում։

«Մոտիվային հագեցվածություն»-ը «երաժշտական մոտիվի ընկղմումն է ստեղծագործության մեջ», կիրառվում է երգահանների կողմից, այդ թվում՝ Մարիա Գիդեոնին «Իմ քրոջ գիշերը» (1952) և «Ֆանտազիա Էվանեսի մոտիվում» (1958) ստեղծագործություններում և Դոնալդ Էրբինի մոտ։ Մոտիվների օգտագործումը քննարկվում է Ադոլֆ Վայսի «Շյոնբերգի լիցեյում»[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1957 Encyclopédie Larousse, цит. по: Ж.-Ж. Натье (1990). Музыка и обсуждения:. Пер. на англ. Carolyn Abbate. ISBN 0691091366/ISBN 0691027145 (անգլ.)
  2. Scruton, Roger (1997). The Aesthetics of Music. Oxford: Clarendon Press. ISBN 0-19-816638-9
  3. Hisama, Ellie M. (2001). Gendering Musical Modernism: The Music of Ruth Crawford, Marion Bauer, and Miriam Gideon, p.146 and 152. Cambridge University Press. ISBN 0-521-64030-X

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]