Մոսուլի հիմնահարց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մոսուլի վիլայեթը Օսմանյան կայսրության կազմում 1914 թվականի տվյալներով։ Կարմիր գծով սահմանազատված է պետությունների ներկայիս արտաքին սահմանները։

Մոսուլի հարց (թուրք.՝ Musul Sorunu), նվաճումների արդյունքում Օսմանյան կայսրության կազմում ներառված Մոսուլի վիլայեթի շուրջ 20-րդ դարի առաջին տասնամյակում ծագած տարածքային հիմնախնդիր Թուրքիայի և Միացյալ Թագավորության (հետագայում՝ Իրաքի բրիտանական պրոտեկտորատի) միջև։

թՆախքան Առաջին համաշխարհային պատերազմը՝ Մոսուլի վիլայեթը ներառված էր Օսմանյան կայսրության կազմում։ Աշխարհամարտի ավարտին սակայն իրաքյան տարածքները նվաճվում են բրիտանական ուժերի կողմից և վերջինս անցնում է անգլիական խնամակալության ներքո։ Շուտով Թուրքիայում տեղի է ունենում հանրապետական հեղաշրջում, որից հետո իշխանության գլուխ եկած քեմալականները հրաժարվում են կատարել իրենց նախորդների ստանձնած պայմանագրային պարտավորություններից։

Թուրքիայի անկախության պատերազմի ընթացքում սակայն Քեմալի գլխավորած կառավարությունը չի կարողանում պահել Իրաքը, քանի որ թե՛ պատերազմի ժամանակ, և թե՛ բանակցային սեղանի շուրջ բրիտանական իշխանությունները կարողանում են առաջ տանել իրենց դիրքորոշումը Իրաքի պատկանելության հարցի շուրջ։ 1926 թվականին Ազգերի լիգայի միջնորդությամբ Թուրքիան ճանաչում է Մոսուլը Իրաքի կազմում, սակայն վերջիններս էլ իրենց հերթին պարտավորել են Մոսուլի նավթի պաշարների 10 %-ը 25 տարի շարունակ տրամադրել Թուրքիային։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին Օսմանյան կայսրությունը ստիպված էր ստորագրել Մուդրոսի զինադադարը՝ դաշնակիցների կողմից երկրի բռնազավթումը արգելակելու և կասեցնելու նպատակով։ Զինադադարի ստորագրումից երեք օր անց՝ 1918 թվականի նոյեմբերի 2-ին, բրիտանացի զորավար Ուիլյամ Մարշալը ներխուժում է Մոսուլի վիլայեթ և այն հռչակում Բրիտանական կայսրության պրոտեկտորատ[1]։ 1920 թվականի օգոստոսի 10-ին կնքված Սևրի պայմանագրով (այն վերջնականապես դադարեցնում է պատերազմը) Թուրքիան ճանաչում էր իր պարտությունը և դաշնակիցների ազդեցության գոտիների (այդ թվում՝ հույների և հայերի ազատագրված տարածքների) օրինականությունը, թեպետ հրաժրվում էր Բրիտանիային հանձնել Մոսուլի վիլայեթի (ներկայիս Իրաքի) նկատմամբ իր իրավունքները[2]։ Թուրքերը վախենում էին ռազմավարական նման կարևորության սուբյեկտի կորստից, քանզի կանխորոշում էին, որ Իրաքյան պետության ստեղծման պարագայում ապստամբելու են նաև Թուրքիայի տարածքում ապրող մյուս քրդերը։

Շուտով, Ազգերի լիգան հրապարակում է տարածքային փոփոխությունների մասին որոշումը, որտեղ Մոսուլը ներառված էր Բրիտանիայի կազմի մեջ։ Մասնավորապես, աղբյուրում նաև նշված էր որ ո՛չ Թուրքիան, և ո՛չ էլ որևէ երրորդ կողմ տարածքային պահանջներ չունի։ Ըստ Ազգերի լիգայի որոշման՝ Մեծ Բրիտանիան ամբողջությամբ պետք է տնօրիներ Իրաքի տարածքին, այդ թվում՝ Մոսուլի շահութաբեր նավթի հանքերին։ 1926 թվականին բրիտանական դիվանագետների ճնշման ներքո Ազգերի լիգայի միջնորդությամբ Թուրքիան դադարեցնում է Իրաքի նկատմամբ իր իրավունքները՝ այն հանձնելով Մեծ Բրիտանիայի խնամակալությանը։ Սակայն պայմանագրի առանցքային դրույթով Մոսուլի նավթի պաշարների 10 %-ը 25 տարի շարունակ պետք է տրամադրվեր Թուրքիային։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. V.H. Rothwell: Mesopotamia in British War Aims, in: The Historical Journal, Vol. 13, No. 2 (1970), pp. 273-294.
  2. The Geography of the Mosul Boundary "The Geographical Journal" by H.I. Lloyd 1926