Jump to content

Մոնա Մուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնա Մուր
Ծնվել էմարտի 20, 1917(1917-03-20)[1]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էսեպտեմբերի 20, 2000(2000-09-20) (83 տարեկան)
Մահվան վայրՕքսֆորդ, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԱրուեստի և գծագրութեան կեդրոնական դպրոց
Մասնագիտություննկարչուհի և նկարազարդող

Մոնա Մերի Մուր (մարտի 20, 1917(1917-03-20)[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - սեպտեմբերի 20, 2000(2000-09-20), Օքսֆորդ, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), հայտնի նաև՝ որպես Մոնա Բենթին, հետո` Դեբորա Բենթին, բրիտանացի նկարիչ ու պատկերազարդող, որն առավել հայտնի էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իր ստեղծագործություններով ինչպես Բրիտանական արձանագրումների նախագծի (Recording Britain project), այնպես էլ Պատերազմի նկարիչների խորհրդատվական կոմիտեի (War Artists' Advisory Committee) համար։ Նրա աշխատանքները պարբերաբար հայտնվել են մի շարք ամսագրերում, այդ թվում` Good Housekeeping-ում, Radio Times-ում և The Listener-ում[3]։

Կյանքի վաղ տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուրը ծնվել է Լոնդոնում և մինչև տասնչորս տարեկանը հաճախել Սբ. Մարտինի դպրոց՝ ստանալով Սբ. Մարտինի արվեստի դպրոցի կրթաթոշակ։ 1933 թվականին նա ստացել է մեկ այլ կրթաթոշակ, որը թույլ է տվել նրան մնալ Սբ. Մարտինի դպրոցում` մինչև նրա տասնինը տարին լրանալը։ Այնուհետև Մուրը սովորել է Արվեստների և արհեստների կենտրոնական դպրոցում, որտեղ ուսանել է վիմագրության տեխնիկան[4]։ 1939 թվականին նա թողեց Կենտրոնական դպրոցը և նույն թվականի ամռանն ամուսնացավ Թոնի Բենթինի հետ, որը նույնպես արվեստ էր ուսանում[5]։

Երկրորդ համաշխարհային պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հողագործ աղջիկների կեսօրյա ճաշը դաշտերում (1941) (Art.IWM ART LD 1469)

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում Թոնի Բենթին Հրետանու թագավորական գնդի կազմում ծառայել է Անգլիայի հակաօդային ուժերում, մինչև Մուրը Pilgrim Trust-ի հետ ստացավ նկարչի աշխատանք` հիմնված Recording Britain նախագծի վրա։ Մուրը կապեր ուներ Գոուեր թերակղզում՝ Սուոնսի քաղաքի մոտ, և նրան թույլ տրվեց աշխատել այնտեղ՝ նախագծի համար բնանկարներ նկարելու համար։ Երկու շաբաթով Գոուերում առաջին անգամ մնալուց հետո՝ Trust-ը լիազորեց նրան վերադառնալ այնտեղ և աշխատել բնության ավելի շատ տեսարանների վրա։ Մուրը 1941 թվականի մարտին վերադարձավ Սուոնսի, կարճ ժամանակ անց քաղաքը երեք օր ռմբակոծման ենթարկվեց, որը հայտնի է որպես «Սուոնսիի ռմբակոծություն»։ Տեսնելով քաղաքի կենտրոնի ավերումը՝ նա որոշեց մնալ Սուոնսիում և արձանագրել ռումբի վնասը և դրան հաջորդող վերականգնման աշխատանքը։ Մի առավոտ, վերադառնալով նախորդ օրը Սուոնսիի ամրոցի մոտ գտնվող նկարն ավարտելու համար՝ Մուրը տեսնում է, որ այն փլատակների տակ է, որտեղ աշխատել էր նախորդ երեկոյան, և հայտնաբերվել է չպայթած ռումբ։ 1941 թվականի մարտի 18-ին South Wales Evening Post թերթի առաջին էջում տպագրվել է Մուրի նախորդ օրվա լուսանկարը փլատակների վրա՝ նկարակալի կողքին[5][6]։

Pilgrim Trust կազմակերպությունը հաջորդ անգամ Մուրին հանձնարարում է ներկայացնել Նորֆոլկում գտնվող շինարարական աշխատանքները, որտեղ նոր օդանավակայան էր կառուցվում։ Չնայած տվյալ վայրում նկարելու պատշաճ թույլտվություն ունենալուն՝ Թագավորական օդային ուժերը (RAF) ձերբակալեցին նրան և մի քանի ժամ պահեցին կալանքի տակ՝ մինչև հարցաքննվել էր տեղական ոստիկանության տեսուչի կողմից և ազատ արձակվել[5]։ Մուրը նկարել է Գրեյթ Յարմութի փողոցային տեսարանները՝ Recording Britain-ի համար[7] և արդյունքում ունենում է Ուելսի քսան և Նորֆոլկի ութ տեսարան, որոնք հավանության են արժանանում նախագծի կողմից[8]։

1941 թվականի օգոստոսին Պատերազմի նկարիչների խորհրդատվական կոմիտեն հանձնարարեց Մուրին արձանագրել Էսսեքսի դաշտերում աշխատող հողագործ կանանց բանակը։ Մուրն ավարտում է այդ թեմայով մի շարք նկարներ և նրանցից երեքի համար Պատերազմի նկարիչների խորհրդատվական կոմիտեի կողմից ստանում 15 գինեա։ Ազգային պատկերասրահի տնօրեն Քեննեթ Քլարկը մասնավորապես հանձնարարեց Մուրին գաղտնի գնալ Բլայնայ Ֆեստինյոգի լքված հանքավայրը, որտեղ պատկերասրահը տարհանվել էր ռմբակոծության ժամանակ։ Հետագայում՝ կյանքի վերջին տարիներին, Մուրը վերհիշում էր հանքավայր մուտք գործելու «ուշագրավ դեպքը» և «անգնահատելի Ռեմբրանդտի, Վան Դյուկի, Թարների և այլոց` կիտած դարակներում»։ Մուրը երեք շաբաթ անցկացրեց Բլայնայ Ֆեստինյոգում, և հետո Քլարկն այնտեղ Մուրի նկարած նկարները, որպես «շնորհակալության» նվեր, տվեց հավաքածուի տարհանումը կազմակերպած անձնակազմին[5]։ 1942 թվականի հունիսին Թագուհու նկարների ցուցահանդեսում ընդգրկված Մուրի նկարները Արևելյան Անգլիայից պահվում են են Լոնդոնում գտնվող Ազգային պատկերասրահում[7][9]։ Պատերազմի ընթացքում՝ 1944 թվականին, Մուրը 16 գունավոր լիտոգրաֆներ է պատրաստել և պատկերազարդել Մերի Մայֆանվի Փայփերի Ծովային պոեմներ գիրքը, որը լավ ուսումնասիրվել է[10]։ Մուրի` Էգոնին պարտեզում (The Agony in the Garden) նկարը կրոնական պատկերների մրցույթում արժանացավ 200 ֆունտ առաջին մրցանակի[10] Moore's painting The Agony in the Garden won the £200 first prize in a competition for religious images.[5]

Կյանքի վերջին տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմից հետո Մուրը կանոնավոր կերպով աշխատել է Radio Times-ի, the Daily Express-ի, Good Housekeeping-ի և The Listener-ի համար որպես պատկերազարդող։ 1948 թվականին նա թողարկել է երկու պաստառներ Լոնդոնի տրանսպորտի գործադիր իշխանության համար Աշուն և Տերևներ վերնագրերով[11]։ Նա պատկերազարդեց Ալան Սիլիտոյի առաջին երկու` 1958 թվականի Շաբաթ երեկոյան և կիրակի առավոտյան և հաջորդ տարի Երկար հեռավորության վազորդի մենությունը գրքերի կազմերը[5][12]։ Մուրը և նրա ամուսինը երկուսն էլ դարձել են Սուբուդ հոգևոր շարժման հետևորդները, ինչպես նաև փոխել են իրենց անունները, ի վերջո դառնալով հայտնի որպես Ֆիլիպ և Դեբորա Բենթին։ 1960-ականներին աչքի վարակը, որը չէր բուժվում, Մուրին կուրացրեց և ավարտին հասցրեց նրա նկարչի կարիերան։ Մուրը գրել է չհրապարակված ինքնակենսագրություն և բանավոր պատմության հարցազրույցներ է տվել թե ակադեմիկոս Գիլ Կլերկին, թե Կայսերական ռազմական թանգարանին[13]։ Մուրի նկարները պահպանվում են Կայսերական ռազմական թանգարանի, Վիկտորիայի և Ալբերտի թանգարանի և Բրիտանական թանգարանի կողմից։ Մուրի ստեղծագործությունները ներառվել են War Fields-ում, Կայսերական ռազմական թանգարանի կողմից կազմակերպված 2004 թվականի ցուցահանդեսը Իսպվիչի Վոլսեյ պատկերասրահում[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  2. 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. «Mona Moore (1917–2000)». The British Council. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  4. Dictionary of British Artists Working 1900-1950. Eastbourne Fine Art. 1975. {{cite book}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Gill Clarke (2008). The Women's Land Army A Portrait. Sansom & Company. ISBN 978-1-904537-87-8.
  6. Peter Lord (2006). The Tradition A New History of Welsh Art 1400 - 1990. Parthian. ISBN 978-1-910409-62-6.
  7. 7,0 7,1 «Fisherman's Almhouses, Great Yarmouth». Victoria & Albert Museum. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  8. Saunders, Gill, ed. (2011). Recording Britain. V&A Publishing. ISBN 978-1-85177-661-0.
  9. David Mellor, Gill Saunders & Patrick Wright (1990). Recording Britain A Pictorial Domesday of pre-war Britain. David & Charles. ISBN 0-7153-9798-2.
  10. 10,0 10,1 Alan Horne (1994). The Dictionary of 20th Century British Book Illustrators. Antique Collectors' Club. ISBN 1 85149 1082.
  11. The London Transport Museum. «Artist-Mona Moore». London Transport Museum. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  12. Alan Powers (2001). Front Cover Great Book Jacket and Cover Design. Mitchell Beazley. ISBN 1 84533 242 3.
  13. «Moore, Mona (IWM interview)». Imperial War Museum. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  14. David Buckman (1998). Artists in Britain Since 1945 Vol 2, M to Z. Art Dictionaries Ltd. ISBN 0 95326 095 X.