Մոյի պաշարում
Թվական | 1421 թվականի հոկտեմբերի 6 -1422 թվականի մայիսի 10 |
---|---|
Մասն է | Հարյուրամյա պատերազմ |
Վայր | Մո, Ֆրանսիա |
Արդյունք | Անգլիացիների հաղթանակ |
Հակառակորդներ | |
Անգլիայի թագավորություն | Ֆրանսիայի թագավորություն |
Հրամանատարներ | |
Կողմերի ուժեր | |
Ռազմական կորուստներ | |
ծանր | ծանր |
Ընդհանուր կորուստներ |
Մոյի պաշարումը` Հարյուրամյա պատերազմի ժամանակ անգլիական զորքերի կողմից ֆրանսիական Մո քաղաքի պաշարումը 1421 թվականի հոկտեմբերի 6-ից մինչև 1422 թվականի մայիսի 10-ը։ Այս պաշարման ժամանակ անգլիական թագավոր Հենրի V-ը հիվանդացավ և 1422 թվականի օգոստոսի 31-ին մահացավ։
Պաշարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենրի V-ն Անգլիայից 4000-անոց զորքով վերադարձավ 1421 թվականի հունիսին և անմիջապես մեկնեց Փարիզ՝ փորձանքից ազատելու Էքսետերի դուքսի զորքին։ Մայրաքաղաքը ֆրանսիական հարձակման վտանգի տակ էր Դրյո, Մո և Ժուանի քաղաքների կողմից։ Թագավորը բավականին հեշտ պաշարեց և գրավեվ Դրյոն, իսկ հետո, նախքան Օռլեան գնալը, շարժվեց հարավ՝ գրավելով Վանդոմը և Բոժանսին։ Նա բավարար ուժ չուներ՝ գրավելու խոշոր և լավ պաշտպանված Օռլեանը, այնպես որ, երեք օր անց նա գնաց դեպի հյուսիս՝ գրավելու Վիլնյով-լե-Ռուան։
Քաղաքի գրավումից հետո Հենրին ավելի քան 20000 զինվորից բաղկացած բանակով շարժվեց Մոյի վրա։ Քաղաքի պաշտպանությունը ղեկավարում էր Վավրայից մի Բաստարդ, ըստ երևույթին, պարզ ծագման մարդ, բայց քաջ հրամանատար։ Պաշարումը սկսվեց 1421 թվականի հոկտեմբերի 6-ին։ Ականորդներն ու հրետանավորները շուտով փլուզեցին քաղաքի պարիսպները։
Հենրի թագավորի շատ դաշնակիցներ այստեղ էին՝ օգնելու նրան պաշարման ընթացքում. Բրետանի դուքս Արթուր III-ը եկավ Մո՝ հավատարմության երդում տալու Անգլիայի թագավորին։ Բացի այդ, շրջակայքում գործում էին Ֆիլիպ III Բուրգունդացին, Պիկարդիայում՝ Ժան դե Լյուքսեմբուրգը և Հուգո դե Լանուան (1422 թվականի մարտի վերջին նրանք մի քանի բնակավայրեր գրավեցին Պոնտյեում և Վիմոյում՝ չնայած ֆրանսիական զորքերի՝ Ժոակիմ Ռուոյի, Պոտոն դե Սենտրայլի և Ժան դե Արկուրի ջոկատների, համալրումների)։
Պաշարումը թանկ արժեցավ անգլիացիներին. այստեղ ընկան Ջոն Կլիֆորդը՝ 7-րդ բարոն դե Քլիֆորդը, Արֆլերի պաշարման, Ազենկուրի ճակատամարտի և Շերբուրի պաշարման մասնակիցը, երիտասարդ Ջոն Կորնուոլը՝ Ֆանհոուպի 1-ին բարոն, հայտնի ազնվական Ջոն Կորնուոլի որդին. նա ընդամենը տասնյոթ տարեկան էր, նա սպանվեց հրազենային փամփուշտով, իր հոր կողքին։ Անգլիացի զինվորներին հնձում էին նաև հիվանդությունները. ենթադրվում է, որ պաշարողներից յուրաքանչյուր տասնվեցերորդը մահացել է դիզենտերիայից և ծաղիկից։
Քանի որ պաշարումը շարունակվում էր, ձմռան ամիսներին Հենրին հիվանդացավ, սակայն հրաժարվեց հեռանալ, քանի դեռ պաշարումը էի ավարտվել։ Դեկտեմբերի 6-ին Եկատերինա թագուհին նրան որդի և ժառանգ պարգևեց։
1422 թվականի մայիսի 9-ին Մոն հանձնվեց, թեև կայազորը համաձայնճէր քաղաքացիների որոշման հետ։ Շարունակվող ռմբակոծությունների ներքո կայազորը զենքը վայր դրեց մայիսի 10-ին՝ 8 ամսվա պաշարումից հետո։ Վավրայի բաստարդը գլխատվեց, Օրաս անունով շեփորահարը, որը մի անգամ ծաղրել էր Հենրիին, նույնպես։
Այդ ժամանակ Հենրի V-ն արդեն լուրջ հիվանդ էր։ Պաշարումից կարճ ժամանակ անց, Կոնս-սյուր-Լուարի ճանապարհին, նա այլևս ի վիճակի չէր ձիավարելու, և տեղափոխվեց Վենսենյան ամրոց, որտեղ էլ մահացավ 1422 թվականի օգոստոսի 31-ին, երեսունհինգ տարեկանում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Seward, Desmond (1978). The Hundred Years War. New York: Penguin Books. ISBN 0-689-10919-9.