Մոլեռանդության զոհը (նկար)
Մոլեռանդության զոհը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Նիկոլայ Պիմոնենկո |
տարի | 1899 |
բարձրություն | 180 սանտիմետր |
լայնություն | 224 սանտիմետր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Խարկովի գեղարվեստի թանգարան |
հավաքածու | Խարկովի գեղարվեստի թանգարան |
Ծանոթագրություններ |
«Մոլեռանդության զոհը» (ուկրաիներեն՝ Жертва фанатизму), ուկրաինացի նկարիչ, Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության կարկառուն ներկայացուցիչ Նիկոլայ Պիմոնենկոյի նկարներից։ Կտավը հեղինակը վրձնել է 1899 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 180 × 224 սմ։ «Մոլեռանդության զոհը» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Խարկովի գեղարվեստի թանգարանում (Խարկով, Ուկրաինա)։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մոլեռանդության զոհը» սոցիալ-մերկացնող ստեղծագործությունը Նիկոլայ Պիմոնենկոն ստեղծել է այն բանից հետո, երբ թերթերից մեկում կարդացել է, թե հրեական համայնքում ծեծել են հրեա աղջկան, որը քրիստոնեություն էր ընդունել[1]։ Անհանգստանալով այդ փաստից՝ նկարիչը նախքան կտավը ստեղծելը, այցելում է Կրեմենեց բնակավայր, որտեղ մի քանի էտյուդներ է կատարում։
Նկարի սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Կտավի աջ հատվածում նկարված է երիտասարդ աղջիկ՝ պատառոտված վերնաշապիկով։ Նա կատաղած ամբոխից ազատվելով սեղմվել է ցանկապատին։ Աղջկա պարանոցին երևում է խաչը։ Ուղիղ նրա դիմաց կանգնած է հուդայական կրոնական զգեստով հագնված մի տղամարդ, որը բռունցքներն է թափահարում։ Ամբոխի մնացած մարդիկ հանգնված են սովորական ձևով։ Նրանցից ոմանք զինված են փայտե փողերով, հովանոցներով և եղանաբռնելիներով։ Երիտասարդ աղջկա ծնողները գտնվում են նկարի աջ հատվածում՝ մեկուսացած բոլորից։ Մայրը նստած, գլուխն ափեր մեջ առած, ողբում է, իսկ հայրը աջ ձեռքն է բարձրացրել՝ ի նշան աղջկանից հրաժարվելու։
Տեխնիկական դետալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մոլեռանդության զոհը» ստեղծագործությունը ստեղծված է յուղաներկով՝ կտավի վրա։ Ներկայիս դրությամբ պահպանվում և ցուցադրվում է ուկրաինական Խարկով քաղաքի գեղարվեստի թանգարանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Кауфман 3. С. Евреи в творчестве нееврейских художников Արխիվացված 2008-07-25 Wayback Machine.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Н. А. Езерская. «Передвижники и национальные художественные школы народов России», Москва, издательство «Изобразительное искусство», 1987 год.