Մոլեգին հողմերի դարավանդ (ֆիլմ, 1992)
Երկիր | Միացյալ Թագավորություն |
---|---|
Ժանր | դրամա, ռոմանտիկ ֆիլմ, վեպի էկրանավորում և մելոդրամա |
Հիմք | Մոլեգին հողմերի դարավանդ |
Թվական | 1992 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Peter Kosminsky?[1][2][3] |
Պրոդյուսեր | Mary Selway? |
Սցենարի հեղինակ | Anne Devlin? |
Դերակատարներ | Ժուլիետ Բինոշ[2][3][4], Ռեյֆ Ֆայնս[2][3][4], Ջանեթ ՄակԹիր[3][4], Ջերեմի Նորթհեմ[2][4], Sophie Ward?[4], Paul Geoffrey?[4], Սայմոն Շեփարդ[4], Սայմոն Ուորդ[3][4], Շինեդ Օ'Քոնոր[4], Jonathan Firth?[5], Janine Wood?[5], Ջոն Վուդվայն[5] և Trevor Cooper?[5] |
Օպերատոր | Mike Southon? |
Երաժշտություն | Ռյուիչի Սակամոտո |
Մոնտաժ | Թոնի Լոուսոն |
Պատմվածքի վայր | Անգլիա |
Կինոընկերություն | Paramount Pictures |
Տևողություն | 105 րոպե |
«Մոլեգին հողմերի դարավանդ» (անգլ.՝ Emily Brontë's Wuthering Heights), անգլիացի գրող Էմիլի Բրոնտեի «Մոլեգին հողմերի դարավանդ» գրքի էկրանավորումը։ Դրաման նկարահանվել է 1992 թվականին «Paramount Pictures»-իկողմից։ Ռեժիսորը Պետեր Կոսմինսկին է։ Գլխավոր դերերում խաղում են Ռեյֆ Ֆայնսն ու Ժուլիետ Բինոշը։
Ֆիլմը 1992 թվականին մասնակցել է Տոկիոյի միջազգային կինոփառատոնին[6]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Քեթին և Հինդլին հարազատ եղբայր ու քույր են, որոնք ապրում են հեռավոր ու կտրված մի վայրում[7]։ Նրանց ոչինչ չէր խանգարում մինչև այն պահը, երբ մի անգամ նրանց հայրը տուն չբերեց ոմն Հիտքլիֆին։ Վերջինս անտուն երիտասարդ էր, ով սովամահ էր լինում Լիվերպուլում, սակայն փրկվեց այստեղ հայտնվելով։
Այդ պահից սկսած «Մոլեգին հողմերի դարավանդում» կրքերը սկսեցին շիկանալ։ Օրեցօր գեղեցկադեմ Հիտքլիֆն ավելի է սկսում դուր գալ Քեթին ու նրա հորը, ով իր զավակներից պահանջել էր տղային ընդունել իրենց ընտանիք և դարձնել լիիրավ անդամ։ Միևնույն ժամանակ, օրըստօրե աճում էր Հինդլիի ատելությունը Հիտքլիֆի հանդեպ։ Հենց ընտանիքի հայրը մահանում է, Հինդլին Հիտքլիֆին ուղարկում է ձիանոց։
Քեթին սիրում է Հիթքլիֆին, սակայն սոցիալական տարբերությունը թույլ չէր տալիս, որ նրանք ամուսնանան իրար հետ։ Այդ պատճառով աղջիկն իր սիրտը տալիս է ուրիշին՝ հարուստ հարևանին, որը վաղուց աչք էր դրել աղջկան։ Բայց արդյոք հե՞շտ է հրամայել սրտին։ Մերժված Հիտքլիֆը չի պատրաստվում ներել աղջկան՝ հասցրած վիրավորանքի համար և պատրաստ է ամբողջ կյանքը նվիրել վրեժխնդրությանը։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
---|---|
Փոլ Ջեֆրի | Լոքֆուդ |
Ռեյֆ Ֆայնս | Հիթքլիֆ |
Ժուլիետ Բինոշ | Քեթրին Էրնշո |
Ջոն Վուդվայն | պարոն Էրնշո |
Ջերեմի Նորթեմ | Հինդլի Էրնշո |
Ջանին Վուդ | Ֆրենսիս Էրնշո |
Ջեյսոն Ռիդինգտոն | Գերթոն Էրնշո |
Սայմոն Շեպերդ | Էդգար Լինթոն |
Սոֆի Ուորդ | Իզաբելլա Լինթոն |
Ջոնաթան Ֆյորտ | Լինթոն Հիթքլիֆ |
Սայմոն Ուորդ | պարոն Լինթոն |
Ջենիֆեր Դենիել | տիկին Լինթոն |
Ջանեթ Մաքթիր | Նելլի Դին |
Շինեյդ Օ՛Քոնոր | Էմիլի Բրոնտե |
Թրևոր Քուփեր | դոկտոր Քեննեթ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.imdb.com/title/tt0104181/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 http://stopklatka.pl/film/wichrowe-wzgorza-1992
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=31102.html
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 http://www.imdb.com/title/tt0104181/fullcredits
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Awards for Wuthering Heights (1992)
- ↑ French, Philip (2011 թ․ նոյեմբերի 13). «Wuthering Heights – review». The Observer. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մոլեգին հողմերի դարավանդ(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1990-ականների անգլերեն ֆիլմեր
- 1992 ֆիլմեր
- Paramount Pictures ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան մելոդրամա ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր վրեժի մասին
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Բրիտանական մելոդրամա ֆիլմեր
- Բրիտանական ռոմանտիկ ֆիլմեր
- Բրիտանական վեպերի էկրանավորումներ
- Բրիտանական ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Ֆիլմեր վրեժի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Անգլիայում
- 1990-ականների բրիտանական ֆիլմեր