Մոդ Ապատոու
![]() անգլ.՝ Maude Apatow | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 15, 1997 (24 տարեկան) |
Ծննդավայր | Los Banos, Մերսեդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] |
Կրթություն | Հյուսիսարևմտյան համալսարան և Crossroads School? |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | Finnish Americans? |
Կրոն | հուդայականություն և քրիստոնեություն |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Ջադ Ապաթաու, մայր՝ Լեսլի Ման |
Մոդ Ապատոու (անգլ.՝ Maude Apatow, դեկտեմբերի 15, 1997, Los Banos, Մերսեդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1][2]), ամերիկացի դերասանուհի։
Ջաջ Ապատոուի և Լեսլի Մաննի ավագ դուստրը։
Առավել հայտնի է «Մի քիչ հղի», «Funny People» և «This Is 40» ֆիլմերում ունեցած իր մասնակցությամբ[3]։
Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինոյում դեբյուտ է ունեցել 2007 թվականին՝ «Մի քիչ հղի» ֆիլմում, որի սցենարիստն ու ռեժիսորն իր հայրն էր։ Ֆիլմում նա խաղացել է Սեդիի՝ Փիթի և Դեբիի ( դերում խաղացել է դերասանուհի իսկական մայրը՝ Լեսլի Մաննը) դստեր դերը ։ Այս ֆիլմում է խաղացել նաև Մոդի կրտսեր քույրը՝ Այրիս Ապատոուն (Շառլոտայի դերում)[4]։ 2009 թվականին մոր հետ նկարահանվել է «Funny People» ֆիլմում, որի ռեժիսորն ու սցենարիստը հայրն էր[5]։
Թվիթերի ակտիվ օգտատեր է և ունի շատ երկրպագուներ, ինչը նշվել է Զոուի Դեշանելի կայքի՝ «HelloGiggles» կողմից[6]։
2013 թվականին դերասանուհու Թվիթերյան բլոգը Time պարբերականի կողմից ճանաչվել է «2013 թվականի լավագույն բլոգ»[7]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Դեր |
---|---|---|
2005 | Քառասունամյա կույսը | Անհայտ |
2007 | Մի քիչ հղի | Սեդի |
2009 | Funny People | Մեյբլ |
2012 | This Is 40 | Սեդի |
2014 | Կատարյալ ձայն 2 | աղջիկ լսարանում |
2016 | Այլ մարդիկ | Ալեքսանդրա |
2020 | Untitled Judd Apatow/Pete Davidson film |
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Դեր | Ծանուցումներ |
---|---|---|---|
2015 | Աղջիկներ | Կլեո | Կրկնվող դեր (3 էպիզոդ) |
2019 | Էյֆորիա | Լեքսի Հովարդ | Գլխավոր դեր |
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Մրցանակ | Անվանակարգ | Ֆիլմ | Արդյունք |
---|---|---|---|---|
2013 | Երիտասարդ դերասան | 34th Young Artist Awards | This Is 40 | Առաջադրված |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Freebase Data Dumps — Google.
- ↑ «Maude Apatow»։ Lazy Girls։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-19-ին։ Վերցված է հուլիսի 21, 2013
- ↑ LaPorte Nicole (օգոստոսի 24, 2012)։ «She’s 14, Going on 140 Characters»։ The New York Times։ Վերցված է հուլիսի 21, 2013
- ↑ Jordan Zakarin (նոյեմբերի 20, 2012)։ «Judd Apatow on Casting His Daughters and Their Dramatic Onscreen Arguments»։ The Hollywood Reporter։ Վերցված է ապրիլի 28, 2014
- ↑ Jessica de Ruiter (November 2012)։ «Maude Apatow Explains How Twitter Changed Her Life»։ Teen Vogue։ Վերցված է ապրիլի 28, 2014
- ↑ «30 under 30: Entertainment»։ Forbes։ Արխիվացված է օրիգինալից 2019-11-01-ին։ Վերցված է ապրիլի 28, 2014
- ↑ Amy Lombard (մարտի 20, 2013)։ «The 140 Best Twitter Feeds of 2013»։ Time։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-24-ին։ Վերցված է ապրիլի 28, 2014