Մյուրիել Քենեթ Ուելս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մյուրիել Քենեթ Ուելս
Ծնվել էհունիսի 9, 1913(1913-06-09)[1]
Բելֆասթ, Ireland, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էօգոստոսի 8, 2009(2009-08-08)[1] (96 տարեկանում)
ՔաղաքացիությունԻռլանդիա
Flag of Canada.svg Կանադա
Մասնագիտությունմաթեմատիկոս և ֆիզիկոս
Ալմա մատերԲրիտանական Կոլումբիայի համալսարան և Տորոնտոյի համալսարան

Մյուրիել Քենեթ Ուելս (անգլ.՝ Muriel Kennett Wales, հունիսի 9, 1913(1913-06-09)[1], Բելֆասթ, Ireland, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - օգոստոսի 8, 2009(2009-08-08)[1]), իռլանդացի-կանադացի մաթեմատիկոս: Համարվում է Իռլանդիայում ծնված առաջին կինը, որը մաքուր մաթեմատիկայի մագիստրոսի կոչում է ստացել[2][3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյուրիել Քենեթը ծնվել է 1913 թվականի հունիսի 9-ին Բելֆաստում: 1914 թվականին նրա մայրը տեղափոխվել է Վանկուվեր և կրկին ամուսնացել, ուստի Մյուրելը հայտնի է իր մոր նոր ազգանվամբ՝ Ուելս[4]:

Մյուրիել Քենեթը նախ սովորել է Բրիտանական Կոլումբիայի համալսարանում (բակալավրի աստիճան՝ 1934 թվականին, մագիստրոսի աստիճան՝ 1937 թվականին, պաշտպանելով Determination of Bases for Certain Quartic Number Fields ատենախոսությունը)[5]: 1941 թվականին գիտությունների դոկտորի աստիճան ստացել է Տորոնտոյի համալսարանից Theory Of Algebraic Functions Based On The Use Of Cycles (Ցիկլերի օգտագործման վրա հիմնված հանրահաշվական գործառույթների տեսություն) ատենախոսության համար (գիտական ղեկավարն է եղել Սամուել Բիթին)[6] (նա ինքը առաջին մարդն է, որը 1915 թվականին Կանադայում ստացել է մաթեմատիկայի դոկտորի կոչում)[7]:

1940-ական թվականների մեծ մասն աշխատել է Տորոնտոյում և Մոնրեալում ատոմային էներգիայի բնագավառում, սակայն 1949 թվականին վերադարձել է Վանկուվեր, որտեղ աշխատել է խորթ հոր բեռնափոխադրման կազմակերպությունում[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
  2. The First Irish Woman with a Doctorate in Maths Mathematics Ireland
  3. The first woman born and brought up in Ireland to get a PhD in mathematical science–as opposed to pure mathematics–was Sheila Tinney, in 1941.
  4. 4,0 4,1 O'Connor, John J.; Robertson, Edmund F., "Muriel Kennett Wales", MacTutor History of Mathematics archive, University of St Andrews
  5. Determination of Bases for Certain Quartic Number Fields, University of British Columbia (1937)
  6. Theory Of Algebraic Functions Based On The Use Of Cycles, Pamphlet, Trans Royal Society of Canada (1944), ASIN: B00KJ0XT04
  7. Samuel Beatty MacTutor History of Mathematics archive, University of St Andrews.