Մյուրիել Պենիկո
| Մյուրիել Պենիկո | |
| Կուսակցություն՝ | Renaissance |
|---|---|
| Կրթություն՝ | Փարիզ-Նանթեր համալսարան, Ստրասբուրգի համալսարան և Փարիզի համալսարան |
| Մասնագիտություն՝ | գործադիր տնօրեն, քաղաքական գործիչ և գործարար |
| Ծննդյան օր | մարտի 31, 1955[1] (70 տարեկան) |
| Ծննդավայր | Վերսալ, Ֆրանսիա |
| Քաղաքացիություն | |
| Կայք՝ | gouvernement.fr/ministre/muriel-penicaud |
| Պարգևներ | |
Մյուրիել Պենիկո (ֆրանսերեն՝ Muriel Pénicaud, մարտի 31, 1955[1], Վերսալ, Ֆրանսիա), ֆրանսիացի կին գործարար, աշխատանքի նախարար (2017-2020)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1975 թվականին Փարիզ-Նանտերի համալսարանում ստացել է պատմության բակալավրի աստիճան, 1976 թվականի՝ դասավանդման մեթոդիկայի մագիստրոսի աստիճան (Sciences de l'éducation)։ 1980 թվականին Ստրասբուրգի համալսարանում ստացել է կլինիկական հոգեբանության գծով գիտությունների խորացված ուսումնասիրության դիպլոմ (DEA), 1995 թվականին մասնակցել է «INSEAD»-ի դասընթացին[3]։
1976-1985 թվականներին զբաղվել է տեղական ինքնակառավարման մարմինների հարցերով, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման պետական ծառայության ազգային կենտրոնում (CNFPT), գլխավորել է մանկության և պատանեկության հարցերով Լոթարինգիայի կենտրոնը (CLEJ — Centre lorrain pour l’enfance et la jeunesse)[4]։
Ձեռնարկատիրական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1993-1996 թվականներին աշխատել է «Danone» խմբի կադրերի ուսուցման գծով տնօրեն։ 1996-2000 թվականներին եղել է «Danone» խմբի մենեջերների որակավորման բարձրացման գծով տնօրեն, 2000-2002 թվականներին եղել է կադրային քաղաքականության գծով տնօրեն։
2002-2008 թվականներին աշխատել է «Dassault Systèmes»-ի գլխավոր տնօրենի տեղակալ, որտեղ նույնպես պատասխանատու էր կադրային քաղաքականության համար։
2008-2013 թվականներին զբաղեցրել է «Danone» խմբի կադրերի գծով տնօրենի պաշտոնը։
2014-2017 թվականներին եղել է «Business France» գործակալության գլխավոր տնօրեն։
Աշխատել է «Orange» ընկերությունում, 2014 թվականին ընդգրկվել է Փարիզի «Aéroports de Paris» օդանավակայանների կառավարող ընկերության ղեկավարության կազմում[5]։
Քաղաքական փորձ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պենիկոն իր գործունեությունն սկսել է Աշխատանքի նախարարությունում, այդ թվում՝ 1990-ական թվականների սկզբին եղել է աշխատանքի նախարար Մարտին Օբրիի խորհրդականը։ 2006-2009 թվականներին գլխավորել է Աշխատանքի, զբաղվածության և մասնագիտական ուսուցման ազգային ինստիտուտը (Institut national du travail, de l’emploi et de la formation professionnelle): Ղեկավարել է Սոցիալական երկխոսության բարձրագույն խորհուրդը[6]։
2017 թվականի մայիսի 17-ին ստացել է աշխատանքի նախարարի պաշտոնն Էդուարդ Ֆիլիպի կառավարությունում[7]։
2017 թվականի հունիսի 21-ին այդ պաշտոնը պահպանել է Ֆիլիպի երկրորդ կառավարության ձևավորման ժամանակ։
2020 թվականի հուլիսի 6-ին կառավարության կազմից հեռացվել է Կաստեքսի կաբինետի ձևավորման ժամանակ, որտեղ աշխատանքի նախարարի պաշտոնն ստացել է Էլիզաբեթ Բորնը[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://www.education.gouv.fr/le-prix-lyceen-lire-l-economie-5369
- ↑ «Muriel Pénicaud» (ֆրանսերեն). LSA Commerce & Consommation. 2011 թ․ հունիսի 1. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «Muriel Pénicaud, D.G. de Business France sera en Israël (6 au 8 Septembre)». Chambre de commerce France-Israël (ֆրանսերեն). Israel valley. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «Muriel Pénicaud : « Aujourd'hui, il y a des besoins et des opportunités de business partout dans le monde »» (ֆրանսերեն). La Croix. 2016 թ․ հուլիսի 4. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Qui est Muriel Pénicaud, la nouvelle ministre du Travail ?» (ֆրանսերեն). Europe 1. 2017 թ․ մայիսի 17. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «Gouvernement Édouard Philippe : qui sont les ministres de Macron» (ֆրանսերեն). Le Figaro. 2017 թ․ մայիսի 17. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «Remaniement : qui sont les ministres du gouvernement Castex» (ֆրանսերեն). Le Figaro. 2020 թ․ հուլիսի 6. Վերցված է 2020 թ․ հուլիսի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sarah Belouezzane et Bertrand Bissuel (2017 թ․ մայիսի 18). «Muriel Pénicaud, les ressources humaines au ministère du travail» (ֆրանսերեն). Le Monde. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մյուրիել Պենիկո» հոդվածին։ |
| ||||||
- Ստրասբուրգի համալսարանի շրջանավարտներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Մարտի 31 ծնունդներ
- 1955 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ֆրանսիայում ծնվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիայի կին քաղաքական գործիչներ
- Ֆրանսիայի նախարարներ
- Ֆրանսիացի քաղծառայողներ
- Բիզնեսի կառավարիչներ
- Ֆրանսիացի գործարարներ