Մհեր Անանյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Անանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մհեր Անանյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 10, 1968 (55 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան (1992) և Եվրասիա միջազգային համալսարան (2008) |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Կուսակցություն | անկուսակցական |
Պարգևներ և մրցանակներ | |
Mher Ananyan Վիքիպահեստում |
Մհեր Սանասարի Անանյան (նոյեմբերի 10, 1968, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, իրավագետ, դատական ծառայության 1-ին դասի խորհրդական։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1985-1992 թթ սովորել է Հայաստանի ազգային գյուղատնտեսական ակադեմիայի տնտեսագիտության ֆակուլտետում, այնուհետև 2005-2008 թթ. «Եվրասիա» միջազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օգոստոս 1991 թ.- Հունվար 1992 թ. ՀայՊետառբանկում եղել է բանկի և ֆինանսների զարգացման վերլուծության վարչության տնտեսագետ
- Հունվար 1992 - փետրվար 1994 Հայէկոնոմբանկ Արաբկիրի մասնաճյուղի վարկային բաժնի տնտեսագետ
- Փետրվար 1994 - մայիս 1995 «Ասատրյան & Դյուֆոր» ամերիկյան կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի մարկետինգի գծով փոխտնօրեն
- Հունիս 1995 - մարտ 1996 Հայագրոբանկ վարկավորման կառավարչության գրավադրման աշխատանքների կազմակերպման և իրացման բաժնի ավագ տնտեսագետ
- Մարտ 1996 - մարտ 1997 Հայէկոնոմբանկի Շահումյանի մասնաճյուղի կառավարչի տեղակալ
- Մարտ 1997 - մայիս 1997 Հայէկոնոմբանկի Շահումյանի մասնաճյուղի կառավարիչ
- Մայիս 1997 - հուլիս 1998 Հայէկոնոմբանկ քաղաքային վարչության պետ
- Հուլիս 1998 - նոյեմբեր 1998 Հայէկոնոմբանկ խորհրդային մասնաճյուղի կառավարիչ
- Դեկտեմբեր 1999 - հուլիս 2000 Հայագրոբանկ փոխատվական գործառությունների դեպարտամենտում սեփական միջոցներով փոխատվության վարչության պետ
- Ապրիլ 2002- օգոստոս 2002 «Յունիբանկ» ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալ
- Օգոստոս 2002- փետրվար 2003 «Յունիբանկ» ՓԲԸ «Կենտրոն» մասնաճյուղի կառավարիչ
- Փետրվար 2003- մինչ օրս «Էյ-Էմ ընդ Ջի-Էյ Գրուպ» ՍՊԸ (անգ. «AM and GA group») հիմնադիր
- Փետրվար 2005 - օգոստոս 2005 Արաբկիրի թաղապետարանում հարկային եկամուտների հաշվառման և գանձումների բաժնի պետ
- Նոյեմբեր 2005 - հոկտեմբեր 2006 Հայաստանի վճռաբեկ դատարան ԴՆԽ քարտուղարության բյուջետային բաժնի պետ
- Հոկտեմբեր 2006- 2013 Հայաստանի դատական դեպարտամենտում՝ ֆինանսաբյուջետային վարչության պետ
- Հունիս 2013-հոկտեմբեր 2015 Հայաստանի սպորտի և երիտասարդության նախարարությունում՝ աշխատակազմի ղեկավար[1]
- Հոկտեմբեր 2015 - 2017 մարտ Հայաստանի կառավարության աշխատակազմ «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետ
- Մարտ 2017 - Հայաստանի գնումների բողոքարկման խորհրդի անդամ
- 2020 թ․ փետրվարի 24-ից զբաղեցնում է Արարատբանկի գործադիր տնօրենի (վարչության նախագահի) պաշտոնը։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մհեր Անանյանն ամուսնացած է, ունի չորս դուստր։
Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դատական ծառայության 1-ին դասի խորհրդական
- 2013 թվականին պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Մհեր Անանյանը՝ աշխատակազմի ղեկավար». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2017 թ․ մայիսի 2-ին.