Մարտիրոս Մկրտչյան
Մարտիրոս Մկրտչյան | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Վախճանվել է | անհայտ[1] |
Գրական անուն | Մարտիրոս Դավթյանց[1] |
Մասնագիտություն | գրող, խմբագիր և գրական քննադատ |
Ազգություն | հայ |
Աշխատավայր | Շտեմարան[1] |
Մարտիրոս Շիրազեցի Մկրտչյան (Մարտիրոս Դավթյանց, անհայտ[1] - անհայտ[1]), XIX դարի առաջին կեսի հնդկահայ գրող, խմբագիր, գրաքննադատ։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կալկաթայում հրատարակել է «Շտեմարան»-ը (1821-1823 թթ.), որն առաջին աշխարհաբար պարբերականներից է։ Այստեղ էլ տպագրել է իր բանաստեղծությունները (մեծ մասամբ գրաբար), առակները («Ագռավի մասին», «Բժիշկ ամոթխած», «Դարվիշ և խափշիկ» և այլն), հոդվածները, որոնցում քննադատում է դաստիարակչական կոպիտ մեթոդներ կիրառող քահանաներին, հանդես գալիս ստրուկներին ու սպասավորներին գանակոծելու դեմ։ Հրատարակել է նաև մի կատակերգություն՝ «Խտրադիմա դժրողության» (1821), կից «Հասարակախոսություն» հավելված-ուսումնասիրությամբ, որտեղ տրվում են պիեսի ստեղծման հանգամանքները, կարևորվում թատրոնի նշանակությունը։ Մկրտչյանի գրած «Վիկտորիա» այբբենարանը (1841) երկար տարիներ ուսումնական ձեռնարկ է ծառայել Կալկաթայի հայկական դպրոցների համար։ Մասնակի թարգմանություններ է կատարել Շեքսպիրից, Մոլիերից։ Օգտագործել է Ներսես Ապողան, Անխաբ Եպիփան և այլ ծածկանուններ։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կարինյան Ա., Ակնարկներ հայ պարբերական մամուլի պատմության, հ. 1, Երևան, 1956։
- Թերզիբաշյան Վ., Հայ դրամատուրգիայի պատմություն, գիրք 1, Երևան, 1959։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մարտիրոս Մկրտչյան Արխիվացված 2021-06-02 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 643)։ |