Մկրտիչ Տիրատուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մկրտիչ Տիրատուրյան
Ծնվել է1918
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Ալեքսանդրապոլի գավառ
Վախճանվել է1982
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտություննկարիչ

Մկրտիչ Թադևոսի Տիրատուրյան (1918, Ալեքսանդրապոլ, Ալեքսանդրապոլի գավառ - 1982), հայ գեղանկարիչ։

Գրաֆիկ Կարապետ Տիրատուրյանի եղբայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Լենինականի նկարչական դպրոցը, 1938 թվականին՝ Երևանի գեղարվեստի ուսումնարանը։ 1939-1941 թվականներին սովորել է Լենինգրադի համառուսական գեղարվեստի ակադեմիայում, 1946-1949 թվականներին` Մոսկվայի հայկական մշակույթի տան վերաորակավորման դասընթացներում։ 1938 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Մանսնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1971 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[1][2]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սևանշին»
  • «Սևան»
  • «Ձկնորսները Սևանում»
  • «Վ. Բերնարսկու դիմանկարը»
  • «Լեյտենանտ Լ. Մկրտչյանի դիմանկարը»
  • «Բաղդիկի դիմանկարը»
  • «Առավոտը Սևանա կղզում»
  • «Աշունը Էջմիածնում»
  • «Ձմեռ»

Կատարել է մի շարք որմնանկարներ Լենինականում, Կիրովականում և Երևանում։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատալոգ Մ. Տիրատուրյանի ցուցահանդեսի։ Երևան, 1971։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մկրտիչ Տիրատուրյանի ստեղծագործությունները Հայաստանի ազգային պատկերասրահում
  2. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան