Մկրտիչ Այլամազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մկրտիչ Այլամազյան
Ծնվել է1903
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան և Գևորգյան Հոգևոր Ճեմարան
Մասնագիտությունռազմական գործիչ և բժիշկ

Մկրտիչ Մելիքի Այլամազյան (1903, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն), հայ ռազմական գործիչ, բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մկրտիչ Այլամազյանը ծնվել են 1903 թվականին Ալեքսանդրապոլում։ Հայրը եղել է քարտաշ, աշխատել է Բաքվի նավթի հանքերում, մասնակցել է գործադուլներին, ինչի պատճառով բանտարկվել է։ Մահացել է 1910 թվականին։

Մկրտիչը նախնական կրթությունը ստացել է Ալեքսանդրապոլում, հետագայում ուսումը շարունակել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Կամավոր մեկնել է Կարմիր բանակ, բայց կարճ ժամանակ անց տեղափոխվել է այլ աշխատանքի, նրան նշանակել են միլպետի տեղակալ։

1924 թվականին անցել է պարտադիր զինվորական ծառայության։ 1926-1930 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետում, որն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Արթիկի Մարալիկ և Անիպեմզա գյուղերում, եղել է հիվանդանոցի գլխավոր բժիշկ։ 1933 թվականին նշանակվել է առողջապահության բաժնի վարիչ։ 1935 թվականին մանկակաբարձ-գինեկոլոգի մասնագիտությամբ ընդունվել է ասպիրանտուրա։ Եղել է առողջապահության ժողովրդական կոմիսարիատի տեսուչ, 1937 թվականին նշանակվել է նույն առողջապահության ժողովրդական կոմիսարիատի ծննդօգնության բաժնի վարիչ[1]։

1941 թվականի հունիսի 22-ին զորակոչվել է բանակ, նշանակվել № 1571 էվակուհոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի պետ, կարճ ժամանակ անց՝ հոսպիտալի պետ։

1943 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը։

Պատերազմից հետո Մկրտիչ Այլամազյանը զորացրվել է և նշանակվել Հայաստանի առողջարանների վարչության պետ։

1946-1952 թվականներին նշանակվել է ռենտգենաբանության և ուռուցքաբանության նոր կազմակերպված ինստիտուտի ավագ գիտական աշխատող ու դիսպանսերի վարիչ։ 1946-1949 թվականներին եղել է Երևան քաղաքի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը։ Ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1952 թվականին Մկրտիչ Այլամազյանը մրցույթով ընտրվել է բժշկական ինստիտուտի մանկաբարձության ամբիոնի ասիստենտ։ 1962 թվականին պաշտպանել է դոկտորական դիսերտացիա և ընտրվել Երևանի բժիշկների վերապատրաստման ինստիտուտի մանկաբարձության ու գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ։

1969 թվականից Մկրտիչ Այլամազյանը անցել է կենսաթոշակի։

Մոտ 70 գիտական աշխատությունների, այդ թվում երկու մենագրության հեղինակ է, որոնք հիմնականում վերաբերում են մանկաբարձությանը և գինեկոլոգիային։

Արժանացել է շքանշանների և մեդալների[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրիգորյան, Ահարոն Վաղարշակի, Մելքումյան, Բագրատ Գրիգորի «Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում», Երևան։ Հայաստան, 1987, գիրք 2, էջ 34
  2. Գրիգորյան, Ահարոն Վաղարշակի, Մելքումյան, Բագրատ Գրիգորի «Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում», Երևան։ Հայաստան, 1987, գիրք 2, էջ 35