Jump to content

Արտաշես Մխիթարյան (ինժեներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտաշես Մխիթարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մխիթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտաշես Մխիթարյան
Ծնվել էօգոստոսի 14, 1912(1912-08-14)[1]
Դիլիջան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունիսի 19, 1993(1993-06-19) (80 տարեկան)
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունճարտարագետ-մեխանիկ
Հաստատություն(ներ)Հայաստանի ազգային ագրարային համալսարան[1], Սամարայի ճարտարապետաշինարարական պետական ինստիտուտ[1] և Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտ[1]
Ալմա մատերՄոսկվայի ինժեներա-շինարարական ինստիտուտ[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր[1] (1953)
Պարգևներ
Ուկրաինական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Արտաշես Մելքոնի Մխիթարյան (օգոստոսի 14, 1912(1912-08-14)[1], Դիլիջան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 19, 1993(1993-06-19)), հայ խորհրդային ինժեներ-մեխանիկ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1953), պրոֆեսոր (1953), Ուկրաինական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1980

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի ինժեներաշինարարական ինստիտուտը (19401945 թվականից գլխավորել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի «Հիդրավլիկա և հիդրոտեխնիկական կառույցներ» ամբիոնը։ 1952-1956 թվականներին եղել է Կույբիշևի հիդրոտեխնիկական ինստիտուտի նույնանուն ամբիոնի վարիչը, 1956-1961 թվականներին՝ Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտի «Հիդրավլիկա և հիդրոմեքենաներ» ամբիոնի վարիչը։ 1961 թվականից Կիևի քաղաքացիական ավիացիայի ինժեներների ինստիտուտի «Թռչող ապարատների թռիչքի աերոմեխանիկա և դինամիկա» ամբիոնի վարիչն է։ Հիմնական աշխատանքները նվիրված են հիդրավլիկայի և հիդրոմեխանիկայի հարցերին։ Կարևոր ավանդ ունի գազադինամիկական և էլեկտրագազադինամիկական շիթային հոսանքների տեսության զարգացման գործում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտաշես Մխիթարյան (ինժեներ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 634