Ավարտել է Մոսկվայի ինժեներաշինարարական ինստիտուտը (1940)։ 1945 թվականից գլխավորել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի «Հիդրավլիկա և հիդրոտեխնիկական կառույցներ» ամբիոնը։ 1952-1956 թվականներին եղել է Կույբիշևի հիդրոտեխնիկական ինստիտուտի նույնանուն ամբիոնի վարիչը, 1956-1961 թվականներին՝ Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտի «Հիդրավլիկա և հիդրոմեքենաներ» ամբիոնի վարիչը։ 1961 թվականից Կիևի քաղաքացիական ավիացիայի ինժեներների ինստիտուտի «Թռչող ապարատների թռիչքի աերոմեխանիկա և դինամիկա» ամբիոնի վարիչն է։ Հիմնական աշխատանքները նվիրված են հիդրավլիկայի և հիդրոմեխանիկայի հարցերին։ Կարևոր ավանդ ունի գազադինամիկական և էլեկտրագազադինամիկական շիթային հոսանքների տեսության զարգացման գործում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 634)։