Մի քիչ արև պաղ ջրի մեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մի քիչ արև պաղ ջրի մեջ
ֆր.՝ Un peu de soleil dans l’eau froide
ՀեղինակՖրանսուազ Սագան
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրromantic fiction?
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ1969
ԵրկիրFlag of France (1958–1976).svg Ֆրանսիա
Հրատարակման տարեթիվ1969
ՎիքիքաղվածքՄի քիչ արև պաղ ջրի մեջ

Մի քիչ արև պաղ ջրի մեջ (ֆր.՝ Un peu de soleil dans l’eau froide), ֆրանսիացի կին գրող Ֆրանսուազ Սագանի վեպը՝ գրված 1969 թվականին։ Առաջին անգամ այն տպագրվել է «Ֆլամարո» տպագրատանը[1]։ Սյուժեի հիմքում ընկած է դեպրեսիայի մեջ գտնվող լրագրողի և նրան սիրող կնոջ պատմությունը։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի իրադարձություններն սկսվում են 1967 թվականի գարնանը։ 35-ամյա փարիզցի լրագրող Ժիլ Լանտենը դեպրեսիա էր ապրում. նրան չէին հետաքրքրում աշխատանքը թերթում, կիսատ մնացած գիրքը, հարազատների հետ երեկույթները, իսկ նրա ընկերուհի Էլիզան ձանձրացնում էր։ Բժիշկը, որին այցելում էր Լանտենը, խորհուրդ է տալիս իր հիվանդին ժամանակավոր փոխել միջավայրը։ Նա տեղափոխվում է քրոջ մոտ, որն ապրում էր Լիմուզենում։ Այնտեղ հերոսը հանդիպում է տեղի դատական համակարգի աշխատողի կնոջը` Նատալի Սիլվեներին։ Նատալիի հետ սիրավեպն օգնում է նրան դուրս գալ դեպրեսիայից, և նա վերագտնում է կյանքի համը։ Լանտենն աշնանը վերադառնում է Փարիզ, այստեղ նա խմբագրի պաշտոն է ստանում իր թերթի միջազգային հարաբերությունների բաժնում և նոր կյանք է սկսում իր կնոջ` Նատալիի հետ, որը հանուն իր սիրելիի բաժանվել էր ամուսնուց։ Ներդաշնակությունը, սակայն, երկար չի տևում։ Մի քանի ամիս անց պարզ է դառնում, որ նպատակաուղղված Նատալին, ով սիրում էր ֆրանսիական և ռուսական գրականություն, թատրոն, երաժշտություն, չէր կարող կիսել Ժիլլի նախասիրությունները։ Նրանց հարաբերություններում անդունդ է առաջանում, և Լանտեն ակամա սկսում է ձգտել իր նախկին մենակությանը։ Մի օր Ժիլը իր տուն է հրավիրում իր ընկեր և աշխատակից Ժանին, որին անկեղծ ասում է, որ սիրելիի հետ կյանքը բարդացել է։ Խոսակցության թեժ պահին հայտնվում է Նատալին։ Նա հանգիստ հայտնում է, որ պետք է առանձնանա, և հեռանում է։ Կեսգիշերին Լանտենն իմանում է, որ Նատալին ընկել է հիվանդանոց` մեծ չափաբաժնով քնաբեր ընդունելու պատճառով։ Կնոջ կյանքը փրկելու բժշկի փորձերն արդյունք չեն տալիս. նա մահանում է` թողնելով Ժիլին սիրո խոստովանության երկտող։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մի քիչ արև պաղ ջրի մեջ» վեպի վրա աշխատել Սագանն սկսել է 1968 թվականին, երբ Իռլանդիայի հարավ տեղափոխվելով, իր մտերիմների հետ տեղավորվել է մի լքված առանձնատան մեջ։ Տունն, ըստ գրողի հիշողությունների, բաց էր բոլոր քամիների համար, և երևացող տեսարանը հեռու էր թվում ֆրանսիական գյուղաքաղաքներից, որտեղ ծավալվում է վեպի գործողությունների մեծ մասը։ Մինչդեռ, ինչպես պնդում էր Սագանի կենսագիր լրագրող Լամի Ժան-Կլոդը, պահուհանից բացվող տեսարանի ու վեպում նկարագրվող տեսարանի տարբերությունները չէին շփոթեցնում Ֆրանսուազին։ Նրա ներշնչումը ոչ մի կերպ կապված չէր իրեն շրջապատող մթնոլորտի հետ։

Շարունակությունը գրվեց Շիրինագարում (Հնդկաստան), որտեղ իրավիճակը կրկին տարբերվում էր վեպում նկարագրվող իրադարձություններից։ Ապարանքից, որտեղ ապրում էր բանաստեղծուհին, տեսարան էր բացվում դեպի ամրոցի ավերակները։ Ֆրանսուազին իր աշխատանքում օգնում էր իր քարտուղարուհի Իզաբել Խալադը, ով գրամեքենայի վրա տպագրում էր պատրաստի ձեռագրերը և ձայնագրում էր հեղինակային «իմպրովիզները»։ Խելադը պատմում էր, որ Սագանը մտածում է յուրահատուկ արագ։ Երբ կերպարը հանկարծ սկսում է ապրել նրա մեջ, անհապաղ հարկավոր է բավարարել Ֆրանսուազի բոլոր քմահաճույքները, նա լիակատար պատասխան է պահանջում։

Մշակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին ռեժիսոր Ժակ Դերեն նկարահանեց ֆիլմ այդ ստեղծագործության հիման վրա։ Ժիլի դերում խաղաց Մարկ Պարելը, իսկ Նատալիի դերում՝ Կլադիոն Օժեն։

Ըստ Սագանի հիշողությունների ֆիլմի երաժշտությունը Միշել Լեգրանը գրել է պրոդյուսերի մոտ ընթրիքի ժամանակ։ Բանաստեղծուհին բացատրեց նրան, որ ինչպես է նա պատկերացնում ընդհանուր թեման, մատիտով գրեց «Ասա ինձ» երգի տեքստը, երգահանը նստեց մեծ դաշնամուրի մոտ, և միանգամից ծնվեց երաժշտություն` «լացելու չափ տխուր»[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Лами Жан-Клод. Франсуаза Саган. — М.: Молодая гвардия, 2005. — (Жизнь замечательных людей). — ISBN 5-235-02789-2.
  2. Саган Ф. Страницы моей жизни. — М.: Эксмо, 2007. — ISBN 978-5-699-21798-4.
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են