Jump to content

Միք Թեյլոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միք Թեյլոր
Բնօրինակ անունանգլ.՝ Michael Kevin Taylor
Նաև հայտնի է որպեսLittle Mick
Ծնվել էհունվարի 17, 1949(1949-01-17)[1] (75 տարեկան)
Welwyn Garden City, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերբլյուզ ռոք, բլյուզ, հարդ ռոք և ռոք[2]
Մասնագիտությունկիթառահար, կոմպոզիտոր և ռոք երգիչ
Գործիքներկիթառ[2], բաս կիթառ, ստեղնաշարային գործիքներ, հարվածային գործիք և slide guitar?
ԼեյբլColumbia Records, Դեկա Ռեկորդս, Atlantic Records, EMI, Virgin Records, CBS Records և Rolling Stones Records?
ԱնդամակցությունՌոլինգ Սթոունզ
ԱմուսինRose Millar?[3]
 Mick Taylor Վիքիպահեստում

Միք Թեյլոր (անգլ. Mick Taylor, իսկական անունը Մայքլ Քեվին Թեյլոր, անգլ. Michael Kevin Taylor,հունվարի 17, 1949(1949-01-17)[1], Welwyn Garden City, Միացյալ Թագավորություն), բրիտանացի երաժիշտ, կիթառահար։ Առավել հայտնի է որպես John Mayall & the Bluesbreakers (1966-69) և The Rolling Stones (1969-74) բլյուզ-ճակատագրական խմբի մասնակից։ Ռոք-ն-ռոլի փառքի սրահի անդամ։ Բրիտանական Classic Rock ամսագրի գնահատականներով՝ բոլոր ժամանակների մեծագույն կիթառահարներից մեկը։

Միք Թեյլորը ծնվել է 1949 թվականի հունվարի 17-ին Հերթֆորդշիր կոմսության Ուելվին Գարդենում։

1966 թվականին 16 տարեկանում առաջին անգամ նվագել է Ջոն Մեյոլի համերգին՝ փոխարինելով խմբից հեռացած Էրիկ Քլեփթոնին։ Սակայն խմբի մշտական անդամ է դարձել Փիթեր Գրինը։

1967 թվականին Փիթեր Գրինը լքեց խումբը սեփական խումբը՝ Fleetwood Mac-ը ստեղծելու համար, իսկ Միք Թեյլորը դարձավ John Mayall & the Bluesbreakers-ի մասնակիցը։ Նրա մասնակցությամբ ձայնագրվել է մեկ ստուդիական ալբոմ՝ Crusade։

Աշխատանքը Rolling Stones-ում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականին Միքի կարիերայում կտրուկ շրջադարձ կատարեց։ Արդեն այդ ժամանակ հայտնի Rolling Stones խմբից լքեց նրա հիմնադիր Բրայան Ջոնսը։ Դրանից կարճ ժամանակ անց նա մահացել է՝ խորհրդավոր հանգամանքներում խեղդվելով լողավազանում։ Ռոլինգներն արդեն սկսել են աշխատել Let It Bleed ալբոմի վրա և նրանց պահանջվել է բարձր մակարդակի կիթառահար։ Միք Ջագերը խորհուրդ է տվել Ջոն Մեյոլին, իսկ նա խորհուրդ է տվել Միք Թեյլորին։ Այսպես Թեյլորը մասնակցել է Let it Bleed ալբոմի ձայնագրությանը, դեռ որպես հյուր երաժիշտ։ Թեյլորի վիրտուոզ խաղն այնքան է տպավորել Ջագերին, որ նա նրան առաջարկել է մշտական տեղ Rolling Stones-ի կազմում։ Նույն 1969 թվականին Հայդ-պարկում կայացած հանրահայտ համերգին Թեյլորը առաջնաելույթ է ունեցել խմբի կազմում։

Rolling Stones-ի կազմում Միք Թեյլորը երկար չէր՝ 1969 թվականից մինչև 1974։ Այդ ընթացքում ձայնագրվել են ռոլինգների լավագույն ալբոմները՝ Sticky Fingers-ը (1971-ին), Exile on Main St-ը (1972 ), Goats Head Soup-ը (1973) և It ' s Only Rock and Roll (1974)։ Բացի այդ, Միք Թեյլորը մասնակցել մի քանի երգերի ձայնագրություններին, որոնք հետագայում տեղ են գտել Tattoo You ալբոմում, որը թողարկվել է 1981 թվականին։

Երաժշտական գործունեություն Rolling Stones-ից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

1995թ. սեպտեմբերին առաջին անգամ ելույթ ունեցավ Կիևում։ Համերգը կայացել է Ուկրաինական Տան երաժշտական ցուցահանդես-տոնավաճառի շրջանակներում[4]։

Մասնակցություն այլ երաժիշտների նախագծերին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակվարիում «Նավգատոր» 1995 թվականում։

Keef Hartley Band «The Battle Of North West Six» 1969 թվականում։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

John Mayall & the Bluesbreakers-ի կազմում

  • 1967: Crusade

The Rolling Stones-ի կազմում

  • 1969: Let It Bleed
  • 1971: Sticky Fingers
  • 1972: Exile on Main St.
  • 1973: Goats Head Soup
  • 1974: It’s Only Rock ’n’ Roll
  • 1981: Tattoo You

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միք Թեյլոր» հոդվածին։