Միքելե Սանմիքելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միքելե Սանմիքելի
Vite de' più eccellenti pittori, scultori e architetti (1791) (14578570168).jpg
Ծնվել է 1484[1]
Ծննդավայր Վերոնա, Վենետո, Իտալիա[2]
Մահացել է 1559[1]
Վախճանի վայր Վերոնա, Վենետո, Իտալիա[2]
Ուշագրավ աշխատանքներ Pellegrini chapel, Porta Palio, Verona, Q674831?, Porta San Zeno, Verona, Q3274118?, Q3908930?, Palazzo Canossa, Q3890693? և Bevilacqua Palace
Michele Sanmicheli Վիքիպահեստում

Միքելե Սանմիքելի (Sanmicheli) (1484—1559 թթ.), իտալացի ճարտարապետ, Բարձր Վերածննդի ներկայացուցիչ։ 1528 թվականից եղել է Վենետիկի հանրապետության ամրոցների գլխավոր ճարտարապետ։ Ստեղծագործական անհատականությունը ձևավորվել է Հռոմում՝ Բրամանտեի և Զուլիանո դա Սանգալլոյի ազդեցությամբ։ Շարունակելով Բրամանտեի ավանդույթները՝ Միքելեի օրդերային համակարգը հարստացրել է բարդ, դեկորատիվ մանրամասերով, ստեղծել է պալացցոյի նորարարական նմուշներ, որոնց ճարտարապետական կերպարի գլխավոր տարրը հյութեղ, պլաստիկ ձևերով և խիստ արխիտեկտոնիկ ճակատն է։ Կառույցներից են․ Վերոնայում Բևիլակվա պալացցոն (1532), քաղաքային ամրությունների Պորտա Պալիո դարպասը (1557), Մադոննա դի Կամպանիա եկեղեցին (1559 թ.-ից), Վենետիկում՝ Գրիմանի պալացցոն (1556—1572 թթ.), Բրեշա, Բերգամո, Կերկիրա, Իրակլիոն և այլ քաղաքների ամրապարիսպները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Санмикели Микеле // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 182 CC-BY-SA-icon-80x15.png