Միքելա Ռոկո դի Տորեպադուլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միքելա Ռոկո դի Տորեպադուլա
իտալ.՝ Michela Rocco di Torrepadula
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 18, 1970(1970-09-18)[1] (53 տարեկան)
ԾննդավայրՈւդինե, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, մոդել և գեղեցկության մրցույթի մասնակից
ԱմուսինԷնրիկո Մենտանա[2]
Ծնողներհայր՝ Prince Giulio Rocco di Torrepadula?[2], մայր՝ Մարիա Բերտ[2]
ԵրեխաներGiulio Mentana?[2] և Վիտորիա Մենտանա[2]

Միքելա Ռոկո դի Տորեպադուլա (իտալ.՝ Michela Rocco di Torrepadula, սեպտեմբերի 18, 1970(1970-09-18)[1], Ուդինե, Իտալիա), իտալացի դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի, մոդել, «Միսս Իտալիա 1987», «Միսս էլեգանտություն 1987» և «Միսս Եվրոպա 1988» գեղեցկության մրցույթի հաղթող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Միսս Իտալիա 1987» գեղեցկության մրցույթում գրավել է երկրորդ տեղը, բայց հաղթող Միրկա Վիոլայի որակազրկումից հետո (վերջինս թաքցրել է, որ ամուսնացած է) Միքելային շնորհվել է «Միսս Իտալիա 1987» տիտղոսը։ Դրանից հետո նա նվաճել է «Միսս էլեգանտություն 1987» տիտղոսը։ 1988 թվականին՝ «Միսս Իտալիա» ընտրվելուց մեկ տարի անց, Միքելան հաղթել է «Միսս Եվրոպա 1988» գեղեցկության մրցույթում՝ դառնալով այդ մրցույթում Իտալիայի վերջին հաղթողը։

2002 թվականին ամուսնացել է հեռուստալրագրող Էնրիկո Մենտանի հետ, որից ունեցել է երկու երեխա (Ջուլիո և Վիտորիա)։ 2013 թվականին նրանք բաժանվել են։

Առաջնաելույթը Rai 3 հեռուստաալիքով եղել է 1988 թվականին, եղել է մի քանի հեռուստահաղորդումների հաղորդավար։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • L’avvoltoio sa attendere (1991)
  • «Նեֆերտիտի» / Nefertiti, la figlia del Sole (1994)-Տադուխիպա / Նեֆերտիտի
  • Fate come noi (2004)
  • I figli dell’ispettore (1986)
  • I ragazzi del muretto (հեռուստասերիալ, 1991, 1993 и 1996)
  • Linda e il brigadiere (մինի հեռուստասերիալ, 1997)
  • Incantesimo (հեռուստասերիալ, 1998)
  • Un posto al sole (1999)
  • Sotto il cielo dell’Africa (հեռուստասերիալ, 1998)
  • Assassini per caso (2000)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]