Տադուխիպա
Տադուխիպա | |
---|---|
Ծնվել է | մ. թ. ա. 1365 |
Ծննդավայր | Միտաննի |
Մահացել է | մ.թ.ա. 14-րդ դար |
Քաղաքացիություն | Միտաննի |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Էխնաթոն[1] |
Ծնողներ | հայր՝ Տուշրատտա, մայր՝ Juni? |
Tadukhipa Վիքիպահեստում |
Տադուխիպա (անգլ.՝ Tadukhipa, խուռիերեն` Տադու-Հեպա, մ. թ. ա. 1365, Միտաննի - մ.թ.ա. 14-րդ դար), Տուշրատտայի և վերջինիս թագուհի Ջունիի դուստր։ Տադուխիպայի հորաքույր Գիլուխիպան ամուսնացել է փարավոն Ամենհոտեպ III-ի հետ՝ վերջինիս գահակալության 10-րդ տարում։ Տադուխիպան նույն փարավոնի հետ ամուսնացել է ավելի քան երկու տասնամյակ անց[2]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Տադուխիպան Միտաննիի թագավոր Տուշրատտայի դուստրն էր, որը թագավորել է մ․թ․ա․ մոտավորապես 1382 –1342 թվականներին։ Ենթադրվում է, որ նա ծնվել է եգիպտական Ամենհոտեպ III փարավոնի գահակալության 21-րդ տարում (մ․թ․ա․ մոտավորապես 1366 թվականին)։ Նրա վաղ կյանքի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ։ Ամենհոտեպի գահակալության մոտավորապես 36-րդ տարում (մ․թ․ա 1352 թվականին) Տուշրատտան դստերն ուղարկել է Եգիպտոս՝ ամուսնանալու փարավոնի հետ, որը նրա մերձավոր դաշնակիցն էր։
Միտաննիի այս արքայադստեր մասին քիչ բան է հայտնի։ Ենթադրվում է, որ նա ծնվել է եգիպտական Ամենհոտեպ III փարավոնի գահակալության 21-րդ տարում (մ․թ․ա․ մոտավորապես 1366 թվականին)։ Տասնհինգ տարի անց Տուշրատտան դստերն ամուսնացրել է իր դաշնակից Ամենհոտեպ III-ի հետ՝ իրենց երկու պետությունների դաշինքն ամրապնդելու նպատակով։ Տադուխիպան հիշատակվել է մ․թ․ա․ 1350-1340 թվականներին գրված Ամառնա արխիվի տասներեք նամակներից յոթի մեջ[3]։ Տուշրատտան խնդրել է, որ իր դուստրը դառնա թագուհի, թեև այդ պաշտոնը զբաղեցնում էր Տիյան[4]։ Դրա դիմաց Ամենհոտեպ III-ն այդպես էլ չի ուղարկել իր առաջարկած ոսկե արձանները, և նրա մահից հետո Տուշրատան մի քանի նամակ է ուղարկել՝ բողոքելով փոխադարձության բացակայությունից[5]։
Կյանք Եգիպտոսում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տուշրատտա արքան իր աղջկան ուղարկել է Եգիպտոս՝ փարավոն Ամենհոտեփի համար բազմաթիվ նվերներով հանդերձ։ Այդ նվերների թվում էին՝ թանկարժեք քարերով զարդարված ոսկեզօծ կառք, մի զույգ ձի, ոսկով և թանկարժեք քարերով զարդարված պատգարակ, հագուստներ, ոսկե արծիվներով զարդարված ձիու թամբ, զարդեր, ինչպիսիք են թևնոցները, թևկապները և այլք ու մի մեծ սնդուկ՝ այդ իրերը պահելու համար[6]։ Ամենհոտեպն առաջարկել էր ոսկե արձաններ ուղարկել Տուշրատտային՝ որպես ամուսնության պայմանագրի մաս։ Այնուամենայնիվ, ոչ մի ապացույց չկա, որ այդ նվերներն ուղարկվել են Միտաննիի։
Տուշրատտան խնդրել էր, որ իր դուստրը դառնա Ամենհոտեպի մեծ թագուհին, սակայն այդ պաշտոնն արդեն զբաղեցնում էր Տիյան։ Տադուխիպայի՝ Եգիպտոս ժամանելուց կարճ ժամանակ անց Ամենհոտեպ III-ը մահացել է և նրա որդի Ամենհոտեպ IV-ն է դարձել փարավոն։ Ենթադրվում է, որ Տադուխիպան ի վերջո ամուսնացել է Ամենհոտեպ IV-ի հետ, սակայն դա վերջնականապես ապացուցված չէ[4]։
Նույնականացում Կիյայի կամ Նեֆերտիտիի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ գիտնականներ պայմանականորեն նույնացնում են Տադուխիպային Էխենաթոնի հայտնի կնոջ՝ Կիյայի հետ[2]։ Ենթադրվում է, որ Կիյայի պատմությունը կարող է լինել Նոր Թագավորության «Երկու եղբայրների ասք» կոչվող պատմության նախապատմությունը։ Այս առասպելը պատմում է այն մասին, թե ինչպես է փարավոնը սիրահարվել մի գեղեցիկ օտարազգի կնոջ՝ նրա մազերի հոտը առնելուց հետո։ Եթե Տադուխիպան հետագայում Կիյա էր դառնալու, ապա նա ապրելու էր Ամառնայում, որտեղ ուներ իր արևապաշտպան ծածկը և պատկերվել է փարավոնի և առնվազն մեկ դստեր հետ[7]։
Այլ գիտնականներ, ինչպիսիք են Պետրին, Դրիոտոնը և Վանդիերը, ենթադրել են, որ Էխնաթոնի հետ ամուսնանալուց հետո Տադուխիպային նոր անուն են տվել և պետք է նրան ճանաչել որպես հայտնի թագուհի Նեֆերտիտի[7]։ Այս տեսությունը ենթադրում է, որ Նեֆերտիտիի՝ «գեղեցիկը եկել է» անունը վերաբերում է օտար ծագմանը, ինչպիսին է Տադուխիպայի միտաննիական ծագումը։ Սելեն, Մեյերը և ուրիշներ նշել են, որ Էյեի կինը՝ Տեյը, Նեֆերտիտիի դայակի կոչումն է կրել, և որ դա հակասում է այս նույնականացմանը․ Եգիպտոս ժամանած հասուն արքայադուստրը դայակի կարիք չէր ունենա[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ (not translated to en-gb) Chronicle of the queens of Egypt (բրիտ․ անգլ.): from early dynastic times to the death of Cleopatra — (untranslated), 2006. — P. 124. — 224 p. — ISBN 978-0-500-05145-0
- ↑ 2,0 2,1 Dodson, Aidan and Hilton, Dyan. The Complete Royal Families of Ancient Egypt. Thames & Hudson. 2004. 0-500-05128-3
- ↑ William L. Moran, The Amarna Letters, Johns Hopkins University Press, 1992, EA 23, pp. 61-62
- ↑ 4,0 4,1 Tyldesley, Joyce. Chronicle of the Queens of Egypt. Thames & Hudson. 2006. p. 124 0-500-05145-3
- ↑ Aldred, Cyril, Akhenaten: King of Egypt ,Thames and Hudson, 1991 (paperback), 0-500-27621-8
- ↑ A. L. Frothingham, Jr., Archæological News, The American Journal of Archaeology and of the History of the Fine Arts, Vol. 8, No. 4 (Oct. - Dec., 1893), pp. 557-631
- ↑ 7,0 7,1 Tyldesley, Joyce. Nefertiti: Egypt's Sun Queen. Penguin. 1998. 0-670-86998-8
- ↑ Cyril Aldred, The End of the El-'Amārna Period, The Journal of Egyptian Archaeology, Vol. 43, (Dec., 1957), pp. 30-41
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տադուխիպա» հոդվածին։ |
|