Միքայել Մուրադյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միքայել Մուրադյան (այլ կիրառումներ)
Միքայել Մուրադյան | |
---|---|
մայիսի 5, 1921[1] - փետրվարի 18, 1993 (71 տարեկան) | |
Ծննդավայր | Հադրութ[1] |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կոչում | գեներալ-մայոր[1] |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ[1] և Արցախյան ազատամարտ |
Կրթություն | Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1951)[1] |
Պարգևներ |
Միքայել Արտեմի Մուրադյան (մայիսի 5, 1921[1], Հադրութ[1] - փետրվարի 18, 1993, Երևան, Հայաստան), հայ գեներալ-մայոր (1965 թվական)։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միքայել Մուրադյանը ծնվել է 1921 թվականի մայիսի 5-ին ԼՂԻՄ Հադրութի շրջանի Հադրութ գյուղում։ Ավարտել է Բաքվի ռազմահետևակային ուսումնարանը (1941 թվական), Մ․ Վ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան (1951 թվական)։ 1941 թվականի դեկտեմբերից մաս նակցել է Հայրենական մեծ պատերազմին, ծանր վիրավորվել Տագանրոգի համար մղված մարտերում։ 1943 թվականից, որպես գումարտակի հրամանատար, ապա հրաձգային գնդի հրամանատարի պաշտոնակատար, մարտնչել է Թամանյան 89-րդ հայկական դիվիզիայի կազմում, Կովկասի նախալեռներից հասել մինչև Բեռլին։ Ետպատերազմյան տարիներին հրամանատարական պաշտոններ է վարել տարբեր ռազմական օկրուգներում։ 1961—1980 թվականներին եղել է ՀԽՍՀ քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ, 1990-1991 թվականներին՝ «Դիզակ» հայրենակցական միության հիմնադիր-նախագահ։
1988-1993 թվականներին ԼՂՀ Հադրութի շրջան է առաքել սննդամթերք, մասնակցել կամավորական ջոկատի կազմավորմանը, Հադրութի շրջանի գյուղերի միջև ռազմավարական նշանակության ճանապարհի («Փրկության ճանապարհ») շինարարությանը, Հադրութ-Ստեփանակերտ-Երևան հեռախոսային կապի ստեղծմանը, ՀՀ-ում բռնագաղթած հադրութցիների տեղավորմանը, վիրավոր ազատամարտիկների բուժսպասարկման կազմակերպման աշխատանքներին։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է Կարմիր դրոշի, Կարմիր աստղի 2, Հայրենական պատերազմի I և II աստիճանի շքանշաններով։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- էսասապետյան Ռ., Գեներալի ուղին, Ե., 2003։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 95)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |
- Մայիսի 5 ծնունդներ
- 1921 ծնունդներ
- Փետրվարի 18 մահեր
- 1993 մահեր
- Հադրութ քաղաքում ծնվածներ
- Երևան քաղաքում մահացածներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- ԽՄԿԿ անդամներ
- ԽՍՀՄ ԶՈՒ հայ գեներալ-մայորներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ