Միրոսլավ Ժուլավսկի
Միրոսլավ Ժուլավսկի | |
---|---|
Ծնվել է | հունվարի 16, 1913[1][2] |
Ծննդավայր | Nisko, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա |
Վախճանվել է | փետրվարի 17, 1995[3][2] (82 տարեկան) |
Վախճանի վայր | Վարշավա, Լեհաստան[4] |
Մասնագիտություն | լրագրող, դիվանագետ, գրող, թարգմանիչ, սցենարիստ, բանաստեղծ և դրամատուրգ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Լվովի Ի․ Ֆրանկոյի անվան ազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
Կուսակցություն | Լեհաստանի միացյալ աշխատավորների կուսակցություն |
Պարգևներ | |
Զավակներ | Mateusz Żuławski? և Անջեյ Ժուլավսկի |
Միրոսլավ Ժուլավսկի (լեհ.՝ Mirosław Żuławski, հունվարի 16, 1913[1][2], Nisko, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա - փետրվարի 17, 1995[3][2], Վարշավա, Լեհաստան[4]), լեհ գրող, դիվանագետ և սցենարիստ։
Կինոռեժիսոր Անջեյ Ժուլավսկու հայրը, գրող Եժի Ժուլավսկու զարմիկը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միրոսլավ Ժուլավսկին ծնվել է 1913 թվականի հունվարի 16-ին Նիսկո քաղաքում։
Ստացել է իրավաբանական և դիվանագիտական կրթություն Լվովի Յան Կազիմիրի համալսարանում։
Բանաստեղծական կարիերան սկսել է 1934 թվականին՝ տպագրվելով Sygnały ամսագրում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է Զինված պայքարի միության մարտիկ, այնուհետև Կրայովա բանակի անդամ։ Վերջինում Ժուլավսկին աշխատել է մշակութային ընդհատակում և գրել լրատվական բյուլետեններ։ Լվովի գերմանական օկուպացիայի ժամանակ նա մի որոշ ժամանակ աշխատել է պրոֆեսոր Ռուդոլֆ Վայգլի բծավոր տիֆի և վիրուսաբանության ինստիտուտում[5]։
1944-1945 թվականներին եղել է ռազմական թղթակից։
Պատերազմից հետո նա դարձել է «Rzeczpospolita» թերթի գլխավոր խմբագրի օգնականը։
1945-1952 և 1957-1978 թվականներին Միրոսլավ Ժուլավսկին Փարիզում կատարել է դիվանագիտական աշխատանքներով որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ում Լեհաստանի մշտական ներկայացուցիչ։ Նա նաև եղել է Լեհաստանի Ժողովրդավարական Հանրապետության դեսպանը ԱՄՆ-ում և Մալիում։ 1952-1957 թվականներին եղել է Przegläd Kulturalny շաբաթաթերթի խմբագիր։
1990-ական թվականներին Միրոսլավ Ժուլավսկին հրատարակել է ֆեիլետոններ Twój Styl-ում։
Միրոսլավ Ժուլավսկին մահացել է 1995 թվականի փետրվարի 17-ին Վարշավայում։
Ստեղծագործոըթյուններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Վերջին Եվրոպա», պատմվածքներ, 1947
- «Երեք մանրանկարներ», 1947
- «Կարմիր գետը», վեպ, 1953[6]
- «Թշնամու դիմանկար», 1954
- «Ատլանտյան վիպակ», 1954[7]
- «Բամբուկի տաշեղներ», 1956
- «Աստղային շուն», 1965
- «Իմ կնոջ զրույցները», 1970
- «Գիշերային գրառումներ», ֆելիետոններ, 1973 (1976 թվականի ընդլայնված հրատարակություն)
- «Ընտանեկան ալբոմ», 1997
- «Փախուստ Աֆրիկա», հուշեր, 1983-1989
Կինոսցենարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ավտոբուսը մեկնում է 6.20», սցենարիստի խորհրդատու, 1954
- «Ատլանտիկայի պատմությունը», իր հուշերի հիման վրա, 1955
- «Հաղթական սիրո երգը» (ըստ Տուրգենևի), 1967
- «Պավոնչելլո», 1967
- «Գիշերվա երրորդ մասը», 1971
Քաղվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մարդկանց թվում է, որ իրենք լավն են, երբ իրենց համար լավ է» — Միրոսլավ Ժուլավսկի[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 e-teatr.pl (польск.) — 2004.
- ↑ 4,0 4,1 4,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Михаил Андрейчин, Василий Копча, Вальдемар Гальота, Малгожата Павловская. Талант и судьба львовского микробиолога, создателя тифозной вакцины Рудольфа Стефана Вейла
- ↑ Жулавский Мирослав. Красная река: роман / Г. Жулавский. — К.: Советский писатель, 1956. — 246 с.
- ↑ Мирослав Жулавский «Атлантическая повесть»
- ↑ Pisane nocą / Mirosław Żuławski. — Czytelnik, 1976 — P. 53(լեհ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Фотогалерея семьи Жулавских
- Internetowa encyklopedia PWN
- WIEM Encyklopedia Archived 2016-03-03 at the Wayback Machine.
- Album domowe (լեհ.)
- Мирослав Жулавский filmweb.pl(լեհ.)
- Mirosław Żuławski pl.wikiquote.org(լեհ.)
|
- Հունվարի 16 ծնունդներ
- 1913 ծնունդներ
- Փետրվարի 17 մահեր
- 1995 մահեր
- Վարշավա քաղաքում մահացածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Լեհ գրողներ
- Լեհ դիվանագետներ
- Լեհ սցենարիստներ
- Լեհ թարգմանիչներ
- Լվովի համալսարանի շրջանավարտներ
- Լեհ բանաստեղծներ
- Լեհ լրագրողներ
- Լեհ կինոռեժիսորներ
- 20-րդ դարի լրագրողներ
- Լեհ դրամատուրգներ