Միջին սեռ (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միջին սեռ
անգլ.՝ Middlesex
Տեսակվեպ
Ժանրպատմավեպ, intersex fiction?, դաստիարակչական վեպ և family saga novel?
ՀեղինակՋեֆրի Եվգենիդիս
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է2002
Հրատարակությունսեպտեմբերի 4, 2002

«Միջին սեռ» (անգլ.՝ Middlesex), հունական ծագմամբ ամերիկացի գրող Ջեֆրի Եվգենդիսի վեպն է, որը գրել է Բեռլինում, 2003 թվականին արժանացել Պուլիցերյան մրցանակի։ Վեպի հիմնական թեմաներն են` սոցիոգենետիզմը ընդդեմ բիոգենետիզմի, վերածնվելու շարժառիթը, բացահայտվում են նաև Ամերիկյան երազանքին հետևելու և գենդերային դերերը օգտագործելու թեմաները։

Վեպում առկա են բազմաթիվ ակնարկներ հին հունական դիցաբանության վերաբերյալ, ինչպիսիք են Մինոտավրի և Հիմերի կերպարները։

Գիրքը դարձել է բեսթելլեր (2011 թվականի մարտին վաճառվել էր ավելի քան միլիոն օրինակ)։ Չնայած վեպը ինքնակենսագրական չէ, շատ մանրուքներ վերցրված են հեղինակի կյանքից, որի մասին նա տեղեկացել է ուսումնասիրելով իր ծագման հունական կողմը։ Այսպիսի ստեղծագործություն գրելու միտքը Եվգենիսի մոտ ծագել է դեռևս 1980 թվականին, Էրկյուլին Բարբերի հուշագրությունը կարդալուց հետո (англ. Herculine Barbin: Being the Recently Discovered Memoirs of a Nineteenth-century French Hermaphrodite), որից հետո նա որոշել է տալ իր սեփական մեկնաբանությունը անատոմիական կառուցվածքի և ինտերսեքսի հույզերի մասին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի պատմող ու գլխավոր հերոս Քել Ստեֆանիդիսը, որը ի սկզբանե կրել է «Կալի» անունը` հունական ծագմամբ, 5-ալֆա ռեդուկտազզի անբավարարության համախտանիշով տղամարդ-ինտերսեքս է, որի արդյունքում նա հանդիսանում է կնոջ կերպարով տղամարդ (ավելի ճիշտ` տղամարդու կարիոտիպի առկայությամբ ունի կանացի ֆենոտիպ)։

Վեպի առաջին մասում ընթերցողներին ներկայացվում է Քելի ընտանիքի`հիմնականում 1922 թվականին հայրական կողմի տատի և պապի Բուրսա քաղաքից ԱՄՆ գաղթելու մասին։ Այնուհետև հետևում է Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաքում ամերիկյան հասարակության մեջ նրանց ձուլումը, արդյունաբերական վերելքի ժամանակ։ Վեպի երկրորդ մասը, որի գործողությունները կատարվում են 20-րդ դարի վերջին, կենտրոնացել են Քելի կյանքի ուղու` հայրենի Դեթրոյթում և Սան Ֆրանցիսկո փախուստի վրա, որտեղ նա ապրում է իր նոր կերպարում ընդունելով իր տղամարդկային գենդերային ինքնությունը։

Մեջբերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Ես երկու ծննդյան օր ունեմ. սկզբում ես լույս աշխարհ եմ եկել որպես իգական սեռի նորածին, 1960 թվականի դեկտեմբերի մի պայծառ օր Դեթրոյիտում, այնուհետև 1974 թվականին դեռահասության տարիքի տղայի կերպարանքով շտապ օգնության հիվանդասենյակում, Պիտոսկայում, Միչիգան նահանգում։ Լուսավորյալ ընթերցողը իմ մասին կարող է տեղեկություն ստանալ բժիշկ Փիթեր Լյուսի «Սեռական նույնականացումը կեղծ հերմաֆրոդիտներում` 5 ալֆա ռեդուկտազի անբավարարության համախտանիշով», հոդվածից, որը հրատարակվել է 1975 թվականին «Մանկական էնդոկրինոլոգիա» ամսագրում։ Կամ էլ դուք իմ լուսանկարը հնարավոր է տեսել եք «Գենետիկա և ժառանգականություն» այժմ արդեն հնացած հրատարակության տասնվեցերորդ գլխում։ Այդ ես եմ աչքերին սև պիտակ, մերկ կանգնած հասակաչափի մոտ` հինգ հարյուր յոթանասունութերորդ էջում[1]։ Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Джеффри Евгенидис Глава I. Серебряная ложечка // Средний пол. — СПб: Амфора, 2003. — 752 с. — (Амфора 2003). — 6000 экз. — ISBN 5-94278-408-6