Միշա Մենգելբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միշա Մենգելբերգ
Misja Mengelberg (1968).jpg
Ծնվել էհունիսի 5, 1935(1935-06-05)[1][2][3]
Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of the Netherlands.svg Նիդերլանդների Թագավորություն
Մահացել էմարտի 3, 2017(2017-03-03)[4][2][3] (81 տարեկան)
Ամստերդամ, Նիդերլանդներ
Ժանրերջազ
Մասնագիտությունկոմպոզիտոր, դաշնակահար, ջազ երաժիշտ և videographer
Գործիքներդաշնամուր
ԼեյբլDIW Records?[5] և BV Haast Records?[5]
Պարգևներ
Commons-logo.svg Misha Mengelberg Վիքիպահեստում

Միշա (Միխայիլ Կառլովիչ) Մենգելբերգ (հոլ.՝ Misha Mengelberg, հունիսի 5, 1935, Կիև, Ուկրաինական ԽՍՀ ֊ մարտի 3, 2017, Ամստերդամ, Նիդերլանդներ), ուկրաինական ծագմամբ նիդեռլանդացի ջազային դաշնակահար և կոմպոզիտոր, կոմպոզիտորների Գաուդեամուս միջազգային մրցույթի դափնեկիր (1961), ֆրի ջազի եվրոպացի առաջատար կատարողներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կիևում[6] դիրիժոր Կարել Մենգելբերգի՝ Վիլեմ Մենգելբերգի զարմիկի ընտանիքում։ Ուսումնասիրել է ճարտարապետություն, 1958-1964 թվականներին սովորել է Հաագայի արքայական կոնսերվատորիայում։ Միևնույն ժամանակ Լոսդրեխտի ջազային փառատոնին դարձել է դափնեկիր։ Նրա վաղ աշխատանքները կրում են այնպիսի երաժիշտների ազդեցությունը, ինչպիսիք են Տելոնիուս Մոնկը, Դյուկ Էլինգտոնը, Ջոն Քեյջը[7]։

Միշա Մենգելբերգը հանդես է եկել բազում հայտնի երաժիշտների հետ, որոնց թվում են Դերեք Բեյլին, Պետեր Բրյոցմանը, Էրիկ Դոլֆին, Էվան Փարքերը, Էնթոնի Բրեքսթոնը։ 1967 թվականին Վիլեն Բրյոքերի և Հան Բենինքի հետ Instant Composers Pool ավանգարդային համույթի հիմքն էր։

Մենգելբերգը մահացել է 2017 թվականի մարտի 3-ին Ամստերդամում[8]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոլո ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1979: Pech Onderweg (BV Haast)
  • 1982: Musica Per 17 Instrumenti / 3 Intermezzi /Omtrent Een Componistenactie Composer's Voice
  • 1994: Impromptus (FMP)
  • 1997: Misha Mengelberg (I Dischi Di Angelica)
  • 1997: The Root Of The Problem (hatOLOGY)
  • 1999: Two Days In Chicago (hatOLOGY)
  • 2000: Solo (Buzz)
  • 2005: Senne Sing Song (Tzadik)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Երաժշտություն (ֆր.)
  4. Jazzpianist Misha Mengelberg (81), groot dwarsdenker van de Nederlandse muziek, overleden
  5. 5,0 5,1 Discogs — 2000.
  6. Feather, Leonard & Gitler, Ira (2007) The Biographical Encyclopedia of Jazz, p. 459. Oxford University Press.
  7. Layne Joslyn։ «Misha Mengelberg: Biography»։ Allmusic։ Վերցված է հունվարի 30, 2011 
  8. "Jazzmuzikant Misha Mengelberg overleden" (3 March 2017). Het Parool.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]