Միշա Բիչախչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միշա Բիչախչյան
Ծնվել է1916
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ

Միշա Կարապետի Բիչախչյան (1916, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն), հայ մանկավարժ։ Հայկական ԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1966): Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միշա Բիչախչյանը ծնվել է 1916 թվականին Լենինականում։ Ավարտել է երկաթուղային ֆաբգործուսը, աշխատել է որպես փականագործ, 1937 թվականին անցել է մանկավարժական աշխատանքի։ Արթիկ քաղաքի № 1 դպրոցում դասավանդել է մաթեմատիկա։ 1938 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը[1]։

1941 թվականին, համալսարանը չավարտած, կամավոր մեկնել է ռազմաճակատ։ Ավարտել է Վրացական ԽՍՀ Թելավիի ռազմական ուսումնարանը և լեյտենանտի կոչումով նշանակվել է վաշտի հրամանատարի տեղակալ։ 1942 թվականի օգոստոսին 89-րդ հայկական դիվիզիայի կազմում մասնակցել է Մոզդոկի շրջանում մղված մարտերին։ Այնուհետև դիվիզիան տեղափոխվել է Նալչիկի շրջան։ Մարտեր են մղվել Գիզելի շրջանում, այնուհետև մարտեր են մղել Արդոն բնակավայրի համար։ Դասակին հաջողվել է գրավել Օրջոնիկիձե-Պրոխլադնոյե երկաթգծի մի հատված։ Հարձակման ժամանակ Բիչախչյանը ծանր վիրավորվել է։ Այդ մարտերում ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ Ծառայել է նաև 261-րդ դիվիզիայի 978-րդ գնդում[1]։

1945 թվականի նոյեմբերին զորացրվել է բանակից և բարձրագույն կրթությունը շարունակել Երևանի պետական համալսարանում։ 1948 թվականից Բիչախչյանը ֆիզիկա և աստղագիտություն է դասավանդել Լենինականի № 16 դպրոցում։ 1966 թվականին արժանացել է հանրապետության վաստակավոր ուսուցչի կոչման։ Պարգևատրվել է «Աշխատանքի վետերան» և այլ մեդալներով[1]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միշա Բիչախչյանը մահացել է 1991 թվականին, թաղված է Գյումրի քաղաքի գերեզմանատանը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական ԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1966)
  • Կարմիր աստղի շքանշան
  • «Աշխատանքի վետերան» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]