Մինաս (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մինաս (այլ կիրառումներ)
Մինաս
Ծնվել էանհայտ[1]
ԾննդավայրՆոր Ջուղա[1]
Վախճանվել էանհայտ[1]
Ազգությունհայ
Մասնագիտություննկարիչ

Մինաս (ծնված և մահացած թվականները անհայտ), XVII դարի հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նոր Ջուղայում։ Գեղարվեստական կրթություն ստացել է Հալեպում։ Մերժելով Սեֆի I շահի պալատական նկարիչ դառնալու հրավերը՝ ստեղծագործել է հայրենի քաղաքում։ Ձևավորել է ապարանքներ (պահպանվել են հատվածներ)։ Հեռանալով մանրանկարչության դասական սկզբունքներից՝ Մինասը մեծ տեղ է հատկացրել բուսական նախշազարդերով հարուստ մոտիվներին, որոնք ընդգրկել են կենցաղային տեսարաններ։ Նրա բնանկարներն ու նատյուրմորտները, որոնք այդ ժանրերի առաջին օրինակներն էին հայ իրականությունում, արևելքի արվեստի շքեղության կնիքն ունեն։ ժանրային սահմանազատումները, հաստոցային նկարչության սկզբունքները Մինասի ստեղծագործություն են մուտք գործել եվրոպական արվեստից և ստացել տեղական գունա-պլաստիկական արտահայտչականություն։ Մինասի ստեղծագործությունում զգալի տեղ է գրավում դիմանկարը։ Պահպանվել են Ոսկան և Հակոբջան Վելիջանյանների դիմանկարները (Նոր Ջուղա, Ամենափրկիչ վանքի թանգարան), որոնք աչքի են ընկնում հոգեվիճակների զուսպ արտահայտչականությամբ և գունապատկերի դեկորատիվությամբ։ Մինասը նկարազարդել է նաև գրքեր։ Նոր Զուղայում Մինասը արվեստանոց և աշակերտներ է ունեցել, որոնց հետ որմնանկարներ է կատարել տեղի մի շարք եկեղեցիներում։ Աշխատանքներ է կատարել նաև Սպահանի պալատներում և ապարանքներում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ղազարյան Մ., Հայ կերպարվեստը 17-18-րդ դարերում, Երևան, 1974։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 553—554.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 553