Մինաս Շորշորով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մինաս Շորշորով
Ծնվել էհոկտեմբերի 25, 1922(1922-10-25)
ԾննդավայրՄոսկվա, Խորհրդային Ռուսաստան
Մահացել է2005
ԿրթությունՄոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1964) և պրոֆեսոր (1968)
Մասնագիտությունֆիզիկոս
Պարգևներ և
մրցանակներ
ԽՍՀՄ պետական մրցանակ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և ՌԴ գիտության վաստակավոր գործիչ

Մինաս Խաչատուրի Շորսորով (ռուս.՝ Минас Хачатурович Шоршоров, հոկտեմբերի 25, 1922(1922-10-25), Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան - 2005), մետաղագիտության և մետաղների ֆիզիկայի բնագավառի հայ խորհրդային գիտնական։ Հայրենական մեծ պատերազմի (1941-1945) մասնակից։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1964), պրոֆեսոր (1968)։ ԽՄԿԿ անդամ 1952 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարանը (19491951-1953-ը՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի էլեկտրաթերմիայի և էլեկտրաեռակցման բաժանմունքի գիտնական քարտուղար։ 1953 թվականից աշխատում է ԽՍՀՄ Գիտությունների ազգային ակադեմիայի Բայկովի անվան մետալուրգիայի ինստիտուտոում, 1959 թվականից կոմպոզիցիոն նյութերի և պաշտպանական պատվածքների փոշեմետալուրգիայի բաժնի վարիչ։ 1979 թվականից՝ ԽՍՀՄ Գիտության և տեխնիկայի պետական կոմիտեին կից փոշեմետալուրգիայի գիտական խորհրդի պաշտպանական պատվածքների բաժանմունքի և ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի մետալուրգիական պրոցեսների ֆիզիկաքիմիական հիմունքների գիտական խորհրդի կոմպոզիցիոն նյութերի ու պաշտպանական պատվածքների փոշեմետալուրգիայի բաժանմունքի նախագահ։ Շորսորովը կոմպոզիցիոն նյութագիտության հիմնադիրն է ԽՍՀՄ-ում։ Շորշորովի բազմաթիվ գյուտերն արմատավորվել են մետալուրգիայում, մեքենաշինության մեջ, էլեկտրոնային տեխնիկայում։ 1968 թվականին Մոսկվայի մետալուրգիական երեկոյան ինստիտուտում հիմնադրել է «կոմպոզիցիոն նյութերի եռակցում և ստացում» մասնագիտությամբ եռակցման պրոցեսների մետալուրգիայի ամբիոն (մինչև 1978 թվականը՝ ամբիոնի վարիչ)։ Աշխատությունները վերաբերում են տարասեռ նյութերի կոնտակտային փոխազդեցությանը, մետաղական համաձուլվածքներում ֆազային փոխակերպումներին և ջերմամեխանիկական ամրացմանը, պաշտպանական պատվածքների փոշեմետալուրգիային։ Պ․ Պ․ Անոսովի (1966) և Ա․ Ա․ Բայկովի (1981) անվան մրցանակներ։ Լոնդոնի թագավորական ընկերության արտասահմանյան անդամ (1980)։ Պարգևատրվել է աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 549 CC-BY-SA-icon-80x15.png