Մինաս Հյուսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մինաս Հյուսյան
Ծնվել էփետրվարի 15, 1903(1903-02-15)[1]
ԾննդավայրՎան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էհունվարի 7, 1994(1994-01-07) (90 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1937)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1962) և պրոֆեսոր (1963)
Մասնագիտությունգրականագետ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ

Մինաս Գրիգորի Հյուսյան (փետրվարի 15, 1903(1903-02-15)[1], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հունվարի 7, 1994(1994-01-07), Երևան, Հայաստան), հայ գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1962 թ.), պրոֆեսոր (1963 թ.)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1942 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինաս Հյուսյանը ծնվել է 1903 թվականի փետրվարի 15-ին, Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է Վանում և Բաքվում։ 1931 թվականին ավարտել է Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան մանկավարժական տեխնիկումը, 1937 թվականին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայկական բաժինը։ Այնուհետև սովորել է ՀԽՍՀ ԳԱ գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1937-1941 թվականներին դասախոսել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտում։ 1942-1948 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ գրականության ինստիտուտում։ 1948-1952 թվականներին դասախոսել է Լենինականի մանկավարժական և երկամյա ինստիտուտներում, միաժամանակ նույն ինստիտուտներում եղել է ամբիոնի վարիչ։ 1952-1969 թվականներին դասախոսել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտում։ 1941 թվականին «Գ. Զոհրապի նորավեպերը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1962 թվականին «Գրիգոր Զոհրապ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ 1969-1984 թվականներին դասավանդել է ԵՊՀ-ում։ Աշխատությունները հիմնականում վերաբերում են արևմտահայ գրականությանը, մասնավորապես՝ Գրիգոր Զոհրապի ստեղծագործությանը («Գրիգոր Զոհրապ. կյանքը և ստեղծագործությունը», 1957 թ., «Գրիգոր Զոհրապի արվեստը», 1964 թ., «Մեծ եղեռնի զոհ գրողները», 1965 թ.)[2][3][4]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դավիթ Բեկ, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1943, 39 էջ։
  • Գրիգոր Զոհրապ. կյանքը և ստեղծագործությունը, Երևան, Հայպետհրատ, 1957, 376 էջ[5]։
  • Գրիգոր Զոհրապի արվեստը, Երևան, Հայպետհրատ, 1964, 214 էջ։
  • Մեծ եղեռնի զոհ գրողները, Երևան, «Գիտելիք», 1965, 38 էջ։
  • Ա. Ս. Պուշկին, Երևան, հեռահա մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1968, 58 էջ[6]։
  • Սարմեն, Երևան, «Գիտելիք», 1969, 35 էջ։
  • Ազնիվ Պետրոսյան, Երևան, Գիտելիք», 1976, 30 էջ։
  • Էջեր արևմտահայ գրականության պատմությունից, Երևան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, 1977, 328 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=11150
  2. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։ էջ 247։
  3. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
  4. «ՀԱԱՀ -ի գիտական գրադարան քարտարան, Հյուսյան, Մինաս». koha.anau.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.(չաշխատող հղում)
  5. «Գրիգոր Զոհրապը հրապարակագիր եւ գեղագէտ». www.digilib.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
  6. Հյուսյան, Մինաս Գրիգորի (1968). Ա.Ս. Պուշկին. Ա. հ.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մինաս Հյուսյան» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 455