Մինաբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Մինաբ
պարս.՝ ميناب
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանՀորմոզգան
Շահրեստան Մինաբ
Բնակչություն73 170 մարդ (2016)[1]
Հեռախոսային կոդ0765
Մինաբ (Իրան)##
Մինաբ (Իրան)

Մինաբ (պարս.՝ ميناب), քաղաք հարավային Իրանում` Հորմոզգան օսթանում, Պարսից ծոցը Արաբական ծովի հետ կապող Հորմուզի նեղուցի ափերից ոչ հեռու։ Հանդիսանում է Մինաբ շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչություն նըստ վերջին մարդահամարի տվյալների կազմում է 73 170 մարդ (2016)[1]։

Գտնվում է Հորմոզգան օսթանի արևելյան մասում` օսթանի վարչական կենտրոն Բանդար Աբբասից մոտ 70 կմ արևելք։ Տեղադրված է Հորմուզի նեղուցի ափից մոտ 15 կմ հեռավորության վրա, Մինաբ գետի ափերին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 73 170 մարդ, որոնք կազմում էին 19 023 տնտեսություն[2]։ Բնակչությամբ Հորմոզգան օսթանի երկրորդ ամենախոշոր քաղաքն է[3]։ Բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1966 1986 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 5 310[4] 26 705 32 943[5] 44 817[5] 54 623[6] 63 229[7] 73 170[2]

Բնակիչները հիմնականում պարսիկներ են, որոնք խոսում պարսկերենի մինովի կոչվող տեղական բարբառով[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  2. 2,0 2,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). էջ 22. Արխիվացված է օրիգինալից (Excel) 2022 թ. մայիսի 5-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  3. «IRAN: Hormozgan» (անգլերեն).
  4. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  5. 5,0 5,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  6. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  7. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  8. «Language distribution: Hormozgan Province». Iran Atlas. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մինաբ» հոդվածին։